Fit Result AM
Արի նիհարենք առողջ ՝ առանց սովի 🤝
02/05/2026
Հոգ տարեք ձեր մասին🫶, եղե’ք առողջ🫰🫰
Անբավարար քունը բերում է լեպտինի հորմոնի ավելցուկի, որն ախորժակ է գրգռում։
Քնի պակասից նույնպես կորտիզոլի, մելատոնին և դոֆամին հորմոնների դիսբալանս է առաջանում, որի հետևանքով դանդաղում է նյութափոխանակությունը։
Հենց սա էլ առաջացնում է քաշի ավելացում։
Նորմալ քունը պետք է տևի 6-8 ժամ։Անհրաժեշտ է պառկել քնելու կեսգիշերից ոչ ուշ, քանի որ քնի հորմոն մելատոնինի արտադրման ժամանակահատվածը տևում է ընդամենը 5 ժամ` 22.00- 03.00 -ը ընկած ժամանակահատվածում ։
Չէ՞ որ յուրաքանչյուրիս անհրաժեշտ է իմանալ առողջ ապրելակերպ վարելու բոլոր նախապայմանները։
Ավելի ուշ քնելու դեպքում մեր օրգանիզմը անխուսափելիորեն կրում է սթրեսի հորմոն կորտիզոլի ավելցուկային քանակի ներկայությունը, որն էլ ճնշում է հաճույքի հորմոն դոֆամինի նորմալ քանակի արտադրմանը։
Վաղ առավոտից արթնանում ենք արդեն նյարդային և գրգռված վիճակում,որն էլ բնականաբար դրդում է վատ ածխաջրերի ընդունման (խոսքս վերաբերում է հատկապես քաղցրին )։
01/05/2026
Ընկերնե՜ր դադարեցրեք անառողջ արագ սնունդը։🤷♂️
Դրանք ձեզ տալիս են՝
🍔ավել քաշ
🍰 ինսուլինի բարձրացում
🍟 մշտական քաղց
🌭 էներգիայի անկում
🥮հորմոնալ խանգարումներ
🍨մարսողության խնդիրներ
🎂ճարպի արագ կուտակում
Սա սնունդ չի, սա կախվածություն է։
Եթե ուզում եք նիհարել ու առողջ լինել՝
Փոխարենը ընտրեք առողջ ու բալանսավորված սնունդ🥗🥦🥬🍐🍊🍏🥑🫛🫑🥕🫒
Ձեր արդյունքը սկսվում է ձեր ընտրությունից💪💪
Իսկ թե ինչպես՞՝ մեկնաբանության բաժնում դրեք ++,կանցնեք անվճար խորհրդատվություն #ռեկ #առողջություն #առողջսնունդ #առողջապրելակերպ #առողջսնունդ
18/04/2026
🍄Սունկը պարունակում է մինչև 90 % ջուր, 4 % հեշտ յուրացվող սպիտակուց, 2 % բջջանք, 1,5 % ածխաջրեր, 1 % ճարպեր, 1,5 % հանքային նյութեր։
🍄Սպիտակուցների պարունակությամբ համարժեք է կովի կաթին։
🍄 Սպիտակուցը պարունակում է 18 տեսակի ամինաթթուններ, որոնցից 8-ը չեն սինթեզվում մարդու օրգանիզմում։ Հատկապես բարձր է լիզին և արգինին ամինաթթուների պարունակությունը, որոնք նպաստում են հիշողության և մտավոր կարողությունների պահպանմանը։
🍄Սունկը հարուստ է լեցիտինով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի լիարժեք աշխատանքին և խթանում է գլխուղեղի գործունեությունը։
🍄 Ի տարբերություն կանաչ բույսերի, սունկը հարուստ է D վիտամինով, իսկ B1 և B2 վիտամինների պարունակությամբ գերազանցում է թարմ բանջարեղենին։
🍄Պարունակում է նաև նիկոտինաթթու, պանտոտենաթթու և A, C վիտամիններ։
🍄Պարունակվող ֆոսֆորի քանակությամբ չի զիջում ձկնեղենին և ծովամթերքներին։
🍄Կալիումի քանակությամբ համատեղելի է ցանկացած տեսակի բանջարեղենի հետ։
🍄Հարուստ է կալցիումով, երկաթով, պղնձով, պարունակում է նաև սելեն, մանգան և ցինկ։
🍄Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ, թարմ սնկերի «գլխարկներում»։
Թարմ սնկի 100 գրամի էներգետիկ արժեքը 28 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։
🍄Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է թարմ սնկի կալորիականությունից։
🍄Պարունակում է մանրաթելեր, D, E, PP և B խմբի վիտամիններ, ինչպես նաև երկաթ, կալիում, ֆոսֆոր և ցինկ։
🍄Նատրիումի ցածր պարունակության շնորհիվ՝ գերազանց դիետիկ սնունդ է հանդիսանում:
🍄Քանի որ սնկերը չեն պարունակում շաքար և ճարպեր, դրանք միանշանակ խորհուրդ են տրվում շաքարախտով հիվանդներին:
🍄 Սնկերում պարունակվող ցինկը ակտիվացնում է մեր իմունային համակարգը:
🍄Առաջատար են ռիբոֆլավինի կամ B2 վիտամինի պարունակությամբ, որը միգրենից տառապող մարդկանց և մոտ նվազեցնում է գլխացավերի հաճախականությունը:
🍄Դրանք նաև մեծ ազդեցություն ունեն մեր մաշկի և առողջության վրա:
‼️ Սունկը հակացուցված է մարսողական համակարգի բորբոքային պրոցեսների ժամանակ (գաստրիտ, խոց, պանկրեատիտ, լյարդի հետ կապված խնդիրներ)։
27/03/2026
Աշխարհում կաղամբի մոտ 100 տեսակ գոյություն ունի: Ամենատարածվածներն են կարմրագլուխը,պեկինյանը, բրոկոլին, ծաղկակաղամբը, սավոյանի, բրյուսելյանը և քոհլրաբին:
🟢 Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։
🟢Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև «հակախոցային գործոն» համարվող U (յու) վիտամինով։
🟢Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև լիզոցիմ, որն օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով։
🟢Կաղամբը հարուստ է նաև ֆիտոնցիդներով, իսկ ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն ծայրաստիճան օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։
🟢 Նրանում և՛ բջջանք կա, և՛ բուսական ճարպեր ու շաքար, կարոտին, կալցիումական աղեր, ֆոսֆոր, կալիում, մի խոսքով, մարդուն անհրաժեշտ վիտամինների համալիր:
🟢 Բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը:
🟢 Իսկ կաղամբի սպիտակուցները ամինաթթուների (տրեոնին, լիզին, մեթիոնին) աղբյուր են, որոնք անհրաժեշտ են հյուսվածքների վերականգնմանն ու աճին, արյունաստեղծման, երիկամների ու մակերիկամների աշխատանքի խթանման և այլնի համար։
🟢 Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է սախարոզի պարունակությունը, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում դիաբետիկներին:
🟢 Կաղամբը ցածր կալորիական է, ուստի այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում:
⚠️‼️Չնայած կաղամբի օգտակար հատկություններին, այնուամենայնիվ, այն նաև հակացուցումներ ունի.
🔴 խոցային հիվանդությունների սրացում- ների, տասներկումատնյա աղիքի ու ստամոքսի հիվանդությունների, աղիքներում ու լեղապարկի կծկումների դեպքում: Այն պարզապես կարող է սրել այդ երևույթներն ու ցավի զգացում պատճառել, քանի որ գրգռում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը:
🔴 Իսկ թթու կաղամբը օրգանական թթուների պարունակության պատճառով կտրականապես արգելվում է բարձր թթվայնություն, ստամոքսի ու աղիքների խոցային, ենթաստամոքսային գեղձի ու լյարդի հիվանդություններ ունեցողներին✅:
👉Հետևեք էջին
🤗Եղեք տեղեկացված😊
‼️Ապրեք առողջ ❤️ #կանացիուժ #կանանցառողջություն #առողջժպիտ #կին #առողջսնունդ #առողջապրելակերպ #առողջ #աշխատանք #առողջություն
22/03/2026
Նուշը պարունակում է A, C, E, B խմբի վիտամիններ,հակաօքսիդանտներ, հանքանյութեր։ Կալցիումի պարունակությամբ գերազանցում է ընդեղենի մյուս տեսակներին։
✅️ Պարունակում է նաև մոնոհագեցած ճարպեր, լինոլաթթու, օմեգա-6 ճարպաթթուներ, սպիտակուցներ և մանրաթելեր։
✅️ Մեծ քանակով բջջանյութ, այլ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում ` սպիտակուցներ,կալիում,մագնիում։
✅️ Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար։ Ամրացնում են իմունային համակարգը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները։
✅️ Հարուստ է վիտամին E-ով,որը կարևոր է մազերի,մաշկի,մի շարք օրգանների առողջության համար։
✅️ Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
✅️ Այն բավական մեծ քանակով մագնիում է պարունակում, որն օգնում է մեծացնել նյութափոխանակությունը։
✅️ Նուշի մեջ պարունակվող կալիումը նվազեցնում է զարկերակային ճնշումը, իսկ վիտամին E-ն արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։
✅️ Նուշը հարուստ է սպիտակուցներով, այն քիչ քանակով ածխաջրեր է պարունակում, ինչի շնորհիվ կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։
✅️ Իր մեջ պարունակվող ածխաջրերի և ճարպերի հավասարակշռված քանակի շնորհիվ,այն արագորեն հագեցնում է քաղցը առանց արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու։
✅️ Խթանում է ուղեղի աշխատանքը իր մեջ պարունակվող Ռիբոֆլավինի և Լ-Կարնիտինի շնորհիվ ։
🤗Եղեք տեղեկացված🫠
❗️Ապրեք առողջ❤️
👉Հետևեք էջին👍 #առողջ #կանացիուժ #կանանցառողջություն #առողջժպիտ #կին #առողջսնունդ #առողջապրելակերպ #աշխատանք #առողջություն
14/03/2026
‼️Եթե ունեք 2 րոպե , կարդացեք շաատ կարևորի մասին👇👇👇
✅ 🌱7 պատճառ ALOE VERA Խտանյութը խմելու համար⤵️
🟢 🌱ԻՄՈՒՆԻՏԵՏ.🌱
Դուք ամրացնում եք իմունային համակարգը:Առաջին հերթին, կիտրոնի հյութը, որը պարունակվում է Aloe Vera խտանյութում, հարուստ է վիտամին C-ով և կալիումով։
Այն խթանում է ուղեղը եւ նյարդային համակարգը, վերահսկում է արյան ճնշումը:
🟢 🌱Խտանյութը 🌱իր բաղադրության մեջ ներառում է երիցուկ, բոլորը գիտեն, որ այս բույսը վերացնում է բորբոքային գործընթացները:
🟢 🌱ԲԱԼԱՆՍ pH (աղեջրային)🌱
Խտանյութը բարձրացնում է ալկալային հավասարակշռությունը, քանի որ կիտրոնաթթուն չի բարձրացնում թթվայնությունը:
🟢 🌱ԽՈՆԱՎԱՑՆՈՒՄ🌱
Aloe Verayi խտանյութով ջուրը 3-4 անգամ ավելի արագ է թափանցում բջիջների մեջ օգնում է դրանց մաքրվել:
Այս խտանյութի միջոցով բոլոր նրանք, ովքեր նախկինում խմել են քիչ ջուր կամ ընդհանրապես չեն խմել, կսկսեն խմել։
🟢 🌱ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ🌱
Aloe Vera-ն պարունակում է ավելի քան 100 կենսաբանական ակտիվ նյութեր, որոնցից 75-ը հատկապես կարևորվում են մարսողության համար:
Այն օգնում է առավոտյան բնականոն կերպով սկսել մարսողական համակարգը, ինչպես նաև մաքրել օրգանիզմը տոքսիններից և շլակներից։
🟢 🌱ԿԱԶՄՎԱԾՔ🌱
Դուք կարող եք արագ նվազեցնել քաշը:
Կիտրոնի հյութը պարունակում է պեկտին, որն օգնում է օրգանիզմին պայքարել սովի զգացողության դեմ: Բացի այդ, արդեն ապացուցվել է, որ մարդիկ, ովքեր ալկալային դիետա են պահում, կրճատում են քաշը ավելի արագ:
🟢 🌱ՄԱՇԿ🌱
Դուք կտեսնեք, թե ինչպես է մաքրվում ձեր մաշկը:
Բացի այդ, վիտամին C- ն օգնում է նվազեցնել կնճիռները և վերացնում է մաշկի վրայից բծերը , քանի որ այն մաքրում է արյունը տոքսիններից։
🟢 🌱ՀԱԿԱՍՈՒՐՃ🌱
Եթե առավոտյան սուրճ խմելու վատ սովորություն ունեք,ապա մեկ բաժակ ջուրը Aloe Vera-ի խտանյութով ձեզ կօգնի ազատվել այդ վատ սովորությունից։ Ի դեպ, եթե այս խտանյութից հետո խմեք ևս մեկ բաժակ Թերմոջետիքս բուսական խտանյութը, ապա արդյունքը ավելի ցնցող կլինի, քան սուրճինը։ Իսկ կալորիան ընդամենը 5 է մեկ չափաբաժնում։ Այս դեպքում ձեր օրգանիզմը ամբողջ օրվա ընթացքում տոնուս է ստանում։
🟢 🌱ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՃԱՌ🌱
Մի բաժակ ջուրը Aloe Vera-ի խտանյութով առաջին քայլն է օրգանիզմի ջրազրկման դեմ պայքարում, քանի որ հենց առավոտվանից ամբողջ համակարգը կսկսի գործել ճիշտ եւ առաջին հերթին, մակերիկամները, որոնք առանձնացնում են հորմոններ։ Հետևաբար, ձեր օրգանիզմը ճիշտ կերպով կսկսի գործել և ամբողջ օրը կաշխատի ինչպես ժամացույցը։🍀🍀 Liana Gyulkhasyan
07/03/2026
🍀Վարսակախնձորային ըմպելիք☺️🍀👇👇👇
🍀Պարունակում է լուծվող և չլուծվող սննդային մանրաթելեր:
🍀Սննդային մանրաթելերն օժանդակում են աղիքների բնականոն մաքրման գործառույթին:
🍏Սննդային մանրաթելերն օգնում են ձևավորվել ու պահպանել աղիների օգտակար միկրոֆլորան:
🍏Վարսակախնձորային ըմպելիքը սննդային մանրաթելերի բնական համալիր է,որոնք անհրաժեշտ են մարսողական համակարգի օպտիմալ գործունեությանն ամենօրյա աջակցության համար:
🍏Խնձորի նուրբ համի և փոշու հարմար ձևաչափի շնորհիվ այն կարելի է օգտագործել,որպես առանձին ըմպելիք,ինչպես նաև կարելի է ավելացնել Ֆորմուլա 1 կոկտեյլին կամ Հալվեի հիմքով ըպելիքին:
🍀Պարունակում է վարսակի,խնձորի,եգիպտացորենի,ցիտրուսայինների 100%-ոց համալիր և սննդային մանրաթելեր:🍏🍚🍃
06/03/2026
Մարտի 8-ը սիրով լի հոգատարություն նվիրելու առիթ է: 💐
Herbalife Skin շարքը յուրահատուկ նվեր է, որն օգնում է պահպանելու մաշկի խոնավացումը, թարմությունը և բնական փայլը՝ սնուցելով և՛ արտաքին, և՛ ներքին շերտերը:
Թող այս օրը հիշեցում լինի՝ թե որքան կարևոր է ինքնախնամքն ու հոգատարությունը ինքդ քո նկատմամբ: ✨
8 марта — повод подарить заботу с любовью. 💐
Продукты Herbalife Skin — это подарок, который помогает поддерживать увлажнение, свежесть и естественное сияние кожи изнутри и снаружи.
Пусть этот день станет напоминанием о том, как важно заботиться о себе. ✨
06/03/2026
🟣Թարմ բազուկի 100 գրամի կալորիականությունը 48 կկալ է, չորացրածինը 278, մարինադինը 35։
🟣Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը կարգավորելով նյութափոխանակությունը։
🟣 Բետաինը,ոչը պարունակվում է արմատային բանջարեղենի մեջ,նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում,որն էլ իր հերթին կանխարգելում է լյարդի ճարպակալումը և ունի հակասկլերոտիկ հատկություն։
🟣Չափազանց օգտակար է նաև փորկապության և աղիքային միկրոֆլորայի հետ կապված խնդիրների դեպքում։
🟣Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող վիտամին U (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Երկարատև ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում։
🟣Բազուկում պարունակվող ներկանյութերը նպաստում են արյունատար մազանոթների ամրացմանը, արդյունքում կարգավորվում է ճնշումը, լավանում մաշկի վիճակը։
🟣Ցինկը սրում է տեսողությունը, E,C,A վիտամինների հետ համատեղ կարևոր դեր է կատարում օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանական համակարգում։ 🟣Երկաթը և պղինձը նպաստում են արյան գոյացմանը։
🟣Բազուկը պարունակում է նաև յոդ,կոբալտ,քրոմ, ֆտոր, բոր, մոլիբդեն,վանադիում և այլն, նիկոտինաթթու, ֆոլիաթթու, ռուտին,ինչպես նաև վիտամիններ B1, B2, B5։ Կալցիում (37 մգ), կալիում (288 մգ), ֆոսֆոր (43 մգ) և մագնիում (43 մգ),որոնց փոխհարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար։
🟣Տերևը պարունակում է 20-50 մգ ասկորբինաթթու, բետաին, ֆոլիաթթու և այլն։ Բույսը ամբողջովին պարունակում է սպիտակուց, բջջանյութ, շաքարներ, ճարպ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։
🟣Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։
🟣Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։
🟣Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։
🟣Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։
🟣Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։
🟣Օգտակար է հում, խաշած, եփած, չորացրած, մարինացված վիճակում👇
‼️Ջերմային մշակումը լավ է կատարել առանց արտաքին թաղանթը հեռացնելու։
‼️Զգուշացում։ ❌Հակացուցված է շաքարային դիաբետի,լուծի, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, երիկամային քարերի առաջացման վտանգի, ցիստիտի դեպքում։
👉Թրթնջկաթթվի ազդեցությունը կնվազի, եթե խաշելիս մի փոքր կաթ ավելացնեք։
👉Շաքարային դիաբետի դեպքում, նույնիսկ անտեսելով արագ յուրացվող ածխաջրերի առկայությունը , խորհուրդ է տրվում օգտագործել բազուկը կարմիր լոբու հետ։ Այս դեպքում հաշվի է առնվում ցինկի և քրոմի առկայությունը, որոնք նպաստում են ինսուլինի սինթեզին և ակտիվացմանը👇
‼️ Խորհուրդ է տրվում կարմիր բազուկը ջեռոցում 30 րոպե թրմել փակ կափարիչի տակ, խաշած կարմիր լոբու և մեկ ատամիկ ճզմած սխտորի հետ ։
👉Հետևեք էջին👍
‼️Եղեք տեղեկացված🤗
🥰Ապրեք առողջ❤️ Liana Gyulkhasyan
05/03/2026
🟫 Դարի խնդիր հանդիսացող ճարպակալումը նյութափոխանակության հիվանդություն է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և որի ժամանակ դիտվում է հավելյալ ճարպի կուտակում ենթամաշկային ճարպաբջջանքում և այլ օրգաններում։
Այս մեծ խնդրի հիմնական պատճառներն են👇
🟤մարդկանց ապրելակերպի գործոնը՝ նստակյաց կյանքը (հիպոդինամիա)
🟤ոչ ճիշտ սննդակարգը
🟤ժառանգականության գործոնը
🟤էնդոկրին համակարգի ոչ նորմալ գործունեությունը և այլն:
🟫 Մարդու օրգանիզմում գտնվող ճարպը լինում է չորս տեսակի👇
🟤Շագանակագույն ճարպ
🟤Բաց շագանակագույն
🟤Սպիտակ ճարպ (ենթամաշկային)
🟤Վիսցերալ ճարպ (ներքին)
👉Ահա՜ թե ճարպի տեսակները ինչի համար են մեր օրգանիզմում և որքանով են դրանք օգտակար կամ վնասակար։
🟤Շագանակագույն ճարպ⤵️
Սա ճարպի լավ տեսակ է, որն օգնում է օրգանիզմին էներգիա առաջացնել:Պատասխանատու է մարմնի ջերմաստիճանի համար, ներգրավված է քաշի նվազեցման գործընթացում և շաքարախտի կանխարգելման գործում: Այս ճարպը գտնվում է պարանոցի հետին հատվածում և կրծքավանդակի շրջանում:
🟤Բաց շագանակագույն ճարպ⤵️
Այն շագանակագույն և սպիտակ ճարպի համադրություն է և գտնվում է մեջքի և անրակների շրջանում։ Հանդիսանում է անցումային շագանակագույնից սպիտակի։
🟤Սպիտակ ենթամաշկային ճարպ⤵️
Այն կուտակում է էներգիա և արտադրում ադիպոնեկտին հորմոն, որն օգնում է լյարդին և մկաններին բաժանել ինսուլինը: Եթե ճարպի քանակությունը չափից ավելի շատ է, նյութափոխանակությունը դանդաղում է,որի հետևանքով մարդը սկսում է ավելորդ քաշ ձեռք բերել և հատկապես ազդրի և իրանի շրջանում:
🟤Վիսցերալ ճարպ⤵️
Սա ճարպի ամենավտանգավոր տեսակն է, որը կուտակվում է ներքին օրգանների շուրջ: Փոքր քանակով դա օգտակար է, իսկ ավելցուկը հղի է խոլեստերինի բարձրացմամբ, 2-րդ տիպի շաքարախտի զարգացումով և լյարդի հետ կապված խնդիրներով: Ամենից հաճախ դրա ավելցուկը` այսպես կոչված որովայնի ճարպը, կուտակվում է որովայնի շրջանում, և դա արդեն լուրջ անհանգստացնող նշան է: Liana Gyulkhasyan #կանացիուժ #կանանցառողջություն #առողջժպիտ #կին #առողջսնունդ #առողջապրելակերպ #աշխատանք #առողջություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
1105
