eclipse_armenia

eclipse_armenia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from eclipse_armenia, Beauty, cosmetic & personal care, Yerevan.

25/06/2023

Սիրելի հաճախորդներ, մի բարկացրեք Ձեր մատնահարդարներին. Նրանց գրաֆիկը գերծանրաբեռնված է🤍

08/06/2023

Հաճախորդները սոցիալական ցանցերում թողնում են իրենց կարծիքը մատնահարդարման մասին: Այն կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Բացասական կարծիքը անտեսել չի կարելի, նույնիսկ, եթե դրական կարծիքները մեծամասնություն են: Անտեսումը կհանգեցնի նոր հաճախորդների թվի նվազմանը❗️

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լուծել կոնֆլիկտային իրավիճակը🙋🏻‍♀️

▫️Արագ արձագանքում:
«Հետո կպատասխանեմ» մտադրությունը ավելի կբարդեցնի իրավիճակը: Բացասական կարծիքը տեսնելուն պես պատասխանեք:
▫️Ոչ հուզական շփում:
Հաճախորդի հուզականությունն ամենևին չի նշանակում, որ նա ձգտում է վիրավորել մատնահարդարին։ Կարևոր է արձանագրել բոլոր պնդումները և ճշգրիտ պատասխանել կետ առ կետ՝ ոչինչ բաց չթողնելով: Շնորհակալություն հայտնեք հաճախորդին բացասական կարծիքի համար, քանի որ դա խթան է բարելավելու աշխատանքը:
Մի վիճեք հաճախորդի հետ, նույնիսկ, եթե նրա պնդումները լիովին անհիմն են թվում: Պատասխանները պետք է լինեն հիմնավորված և լիովին հանգիստ:
▫️Կարեկցանք:
Օգնելու, իրավիճակը շտկելու անկեղծ ցանկությունը հաջողության բանալին է: Հետաքրքրվեք՝ ինչ տարբերակով է հաճախորդը տեսնում խնդրի լուծումը: Սա թույլ կտա, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակը վերափոխվի համագործակցայինի:
▫️Նվեր:
Գերադասելի է, եթե թերացման ուղղումը ուղեկցվի փոքրիկ նվերի տրամադրմամբ՝ զեղչ որևէ ծառայության համար:
▫️Հետադարձ կապ:
Միշտ պահեք հետադարձ կապը հաճախորդների հետ: Մինչ հաջորդ այցելությունը տվեք խորհուրդներ՝ եղունգների ճիշտ պահպանմանը նպաստող: Մշտապես կապը հաճախորդի հետ կբացառի կոնֆլիկտների առաջացումը, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն ջերմ միջավայրում:

Ձեր՝ 🤍

26/05/2023

Մի բարկացրեք Ձեր մատնահարդարին. Ձեր եղունգների ապագան նրանց ձեռքերում է😄

06/05/2023

Ինչպե՞ս հերթական հաճախորդին դարձնել մշտական և ի՞նչ «հնարքների» միջոցով ձևավորել մշտական հաճախորդների բազմությունը🤔
🙋🏻‍♀️Այժմ մենք կտրամադրենք մի քանի պարզ ու արդյունավետ տարբերակներ, իսկ դուք չմոռանաք ❤️ել հրապարակումը:

🔘Հաճախորդը չի գալիս միայն որակյալ մատնահարդարում ստանալու.
▫️Կարևորագույնն, իհարկե, որակյալ մատնահարդարումն է, բայց հաճախորդը ցանկանում է նաև հարգանք, հաճելի զրույց, ուշադրություն:

🔘Անհատական մոտեցում.
▫️Եթե մշտական հաճախորդնեդի թիվն արդեն մեծ է, պահեք հատուկ գրքույկ, որտեղ կնշեք հաճախորդի ծննդյան ամսաթիվը, նրա սիրելի մատնահարդարման ոճը, որպեսզի և’ շնորհավորեք, և’ օգնեք արագ ընտրություն կատարելու հարցում: Նման՝ առաջին հայացքից փոքր, բայց հաճելի քայլերը միմիայն կուրախացնեն ձեր հաճախորդներին:

🔘Բոլորը սիրում են նվերներ.
▫️Որևէ յուրահատուկ դիզայն նվիրելով հաճախորդի եղունգներին՝ դուք ձեռք կբերեք և’ մշտական հաճախորդ, և’ նոր հաճախորդներ: Ի վերջո, յուրօրինակ կատարված դիզայնը նկատվելու է նրա ընկերուհիների կողմից:

🔘Հաջորդ այցի գրանցումը.
▫️Մատնահարդարման ավարտից հետո առաջարկեք գրանցել հաջորդ այցը: Եթե բարձրորակ աշխատանք է կատարվել, հաճախորդն, անկասկած, կհամաձայնի:

🔘Որակն է հաջողության հիմքը.
▫️Եվ ամենակարևորը, հիշե’ք՝ ցածրորակ նյութեր օգտագործելու պարագայում ոչ մի խորհուրդ չի կարող օգնել:
Ուստի, օգտագործե’ք որակյալը, հետևե’ք մեր խորհուրդներին ու վայելե’ք ձեր աշխատանքը:

Ձեր՝ 🤍

Photos from eclipse_armenia's post 20/04/2023

Կատարյալ մատնահարդարումը միայն…

▫️Փայլը չէ
▫️նրբամաշկին մոտ քսված նյութը չէ
▫️ամրեցումը չէ

Կատարյալ մատնահարդարման հիմքում մատնահարդարի մեծ սերն ու որակյալ նյութերն են:

Մենք կապահովենք նյութերը, Դուք՝ մեծ սերը🤍

#մատնահարդարում #մատնահարդար #մատնահարդարմանդասընթացներ

15/04/2023

Բյուրեղյա թափանցիկ թոփ՝ “Crystal clear”💎

▫️առանց կպչուն շերտի
▫️միջին մածուցիկության
▫️չի դեղնում
▫️փայլը պահպանում է 4+ շաբաթ
▫️համատեղելի յուրաքանչյուր որակյալ գելլաքի հետ

15մլ-4000 դրամ
30մլ-7500 դրամ
Պատվիրելու համար📩

#մատնահարդարում #մատնահարդար

Photos from eclipse_armenia's post 11/04/2023

“Eclipse” մա՜նր փայլերով թոփ “Star shine”✨

Թոփը յուրահատուկ տեսք կհաղորդի յուրաքանչյուր մատնահարդարմանը💫
▫️առանց կպչուն շերտի
▫️միջին մածուցիկության

15մլ-4000 դրամ
Պատվիրելու համար📩

#մատնահարդարում #մատնահարդարմանդասընթացներ #մատնահարդար

01/04/2023

Սիրեք ու մի բարկացրեք Ձեր մատնահարդարին, ի վերջո նա Ձեզ շա՜տ է սիրում🤍

Photos from eclipse_armenia's post 30/03/2023

Մի փոքր գարուն ձեզ🌸

“Eclipse”-ը միշտ ներկայացնում է նոր դիզայններ՝ ավելի լավը դարձնելու մատնահարդարումը🤍

Թերթի՜ր🔜

#մատնահարդարում

09/03/2023

Զրույցը մատնահարդարման անբաժանելի մասն է😄

Սիրեք ու գնահատեք Ձեր մատնահարդարին. Նա Ձեր մասին ամենինչ գիտի🤍

Photos from eclipse_armenia's post 26/02/2023

Ինչու՞ օգտագործել “Eclipse” բազա և թոփ 🤔
✔️Որակյալ բազան և թոփն են ապահովում ծածկույթի երկարակեցությունն ու հաճախորդների գոհունակությունը: Այս նյութերի համար խնայել պետք չէ:
✔️”Eclipse” ապրանքանիշը բարձր որակն առաջարկվում է հասանելի արժեքով:
✔️ Որակյալ արտադրանքը զգալի կրճատում է աշխատանքին տրամադրվող ժամանակը:
✔️Բարձրորակ արտադրանքի նյութածախսը շատ ավելի քիչ է:

📌բազա “Eclipse”
15մլ-3700 դրամ
30մլ-7000 դրամ
📌թոփ “Eclipse”
15մլ-4000 դրամ
30մլ-7500 դրամ

Օգտագործի’ր որակյալը, օգտագործի’ր “Eclipse”🤍

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Yerevan