Life yoga
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Life yoga, Health/Beauty, Garegin Nzhdeh 37, Yerevan.
Սիրելի կանայք 🌷
Շնորհավորում ենք ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Թող ձեր օրը լինի լցված ներդաշնակությամբ, ներքին խաղաղությամբ և ուժով։ Դուք գեղեցկության, նրբության և անսահման էներգիայի աղբյուր եք
Թող յոգան օգնի ձեզ ամեն օր զգալ հավասարակշռություն, առողջություն և ինքնավստահություն
yvn
Լայֆում միշտ ջերմ է💚
Ձե՞զ մոտ էլ է նախատոնական տրամադրություն😅
Ամնորյա նվեր քարտերը լավագույն նվերը կարող են լինել ձեր սիրելիների համար💚
Կարող եք ձեռք բերել՝
📍Գարեգին Նժդեհ 37
#յոգա #յոգաերևան #երևան #յոգաամենօր
Սկսիր օրը ճիշտ էներգիայով 🌅
Առավոտյան յոգա 7:30
— արթնացնե՛նք մարմինը, միացնե՚նք միտքը ու լիցքավորվե՛նք ամբողջ օրվա համար։
Մանրամասների համար ՝ 093 47 88 11☎️
Հասցե՝ Գարեգին Նժդեհ 37
14/11/2025
Այսօր փոքր, բայց շատ կարևոր տարիք ենք նշում։
Մի ամբողջ տարի լի ջերմությամբ, սիրով և միասնական ուժով✨
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ներկայության, աջակցության, սիրո և նվիրվածության համար։
Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր ժպիտ ու յուրաքանչյուր շունչ ստեղծեց այն, ինչ այսօր կոչում ենք «Լայֆ Յոգա»💫❤️
Շնորհակալություն ձեր վստահության համար💚
Շնորհավոր Life-ի 1-ամյակ 🥳
#յոգա #յոգաերևան
28/10/2025
Ծանո՞թ եք ARAROOM (ԱՐԱՐՈՒՄ) մեթոդին, որը համադրում է հոգեբանական, էներգետիկ և քվանտային մոտեցումները՝ ուղղված մարդու ներքին հակասությունների և խորքային խնդիրների լուծմանը։
Եթե ծանոթ եք ԱՐԱՐՈՒՄ մեթոդին, ուրեմն գիտեք՝ որքան խորքային և արագ են փոփոխությունները։
Այս անգամ մեթոդի շրջանակում կիրականացվեն նաև քվանտային հոգեբանության տեխնիկաներ՝
որպեսզի լուծումները լինեն ավելի արագ, խորը և ներդաշնակ։
🔹 Ինչ է ԱՐԱՐՈՒՄ մեթոդը
Խմբային ձևաչափ է, որի ընթացքում կարելի է գտնել և փոխակերպել խնդրի արմատը՝
նույնիսկ առանց այն բարձրաձայնելու։ Մասնակիցները մարմնավորում են հոգու և մտքի ներկայացուցչին,
իսկ դաշտը ցույց է տալիս խնդրի իրական պատճառը։
Լուծումը լինում է մետաֆորաների, խոսքերի և էներգետիկ տրանսֆորմացիայի միջոցով։
🔹 Քվանտային հոգեբանությունը
Հիմնված է քվանտային ֆիզիկայի սկզբունքների վրա։ Այս մոտեցմամբ փոփոխությունը կատարվում է հենց
դաշտում՝ այնպես, ինչպես հոգին է ընտրում իր համար լավագույն տարբերակը։
📅 Նոյեմբերի 1-ին, ժամը 14:30
📍 Գարեգին Նժդեհի 37, «Լայֆ Յոգա Կենտրոն»
💫 Մուտքը՝ անվճար, բոլոր մասնակիցների և դիտողների համար։
Խնդիր դնելու դեպքում՝ 50% զեղչ՝ ընդամենը 15.000 դրամ։
(Սա այս տարվա վերջին և ամենացածր զեղչն է)
👩🏫 Մեթոդը վարում է
Աննա Մելիորոն — հոլիստիկ հոգեբան, 30 տարվա փորձառությամբ,
միջազգային հավաստագրված քոուչ, թրեյներ, համախմբումների ֆասիլիտատոր,
ՆԼԾ-մաստեր, Ակաշա էներգետիկ պրակտիկ, քվանտային հոգեբան և այլն։
📞 Գրանցման համար՝ 374-43411434
20/04/2025
Մեր ստուդիան վերածվել է հեքիաթի՝որովհետև յոգան իրական կախարդանք է✨
Մարզվիր և բացահայտիր ինքդ քեզ՝ինչպես հեքիաթի հերոսը🤍
🧘🏻♀️
14/04/2025
Միացի’ր մեզ,քանի որ Life-ում ավելին է քան յոգա🧘🏻♀️
#յոգաերևան #յոգա #յոգաամենօր
18/02/2025
Անվճա՞ր թերապիա🤩
Բաց մի թողեք առաջարկը և գրանցվեք։📨
Մուտքն անվճար է եթե միայն ուզում եք նայել, ծանոթանալ։❗️
Այսուհետ ԱՐԱՐՈՒՄ համախմբման թերապևտիկ հանդիպումները կլինեն ամեն կիրակի 13:00-ից։ ⏱️
Մասնակցեք, եթե ուզու՞մ եք 15 րոպեում հասկանալ ինչո՞ւ է Ձեր կյանքում այս կամ այն խնդիրն առաջացել։ Ուզու՞մ եք խնդիրը լուծել կարճ ժամանակահատվածում:
Եթե ծանոթ եք համակարգային համախմբումներին, կհասկանանք ինչպես։ Եթե ծանոթ չեք հրավիրում ենք մասնակցելու ԱՐԱՐՈՒՄ մեթոդին,որը Բերտ Հելլինգերի համակարգային համախմբումն է(системные расстановки) ժամանակակից լուծումներով։
Արարումն իր մեջ ներառում է
* Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման
*Կինեսթետիկ (մարմնի վրա կենտրոնացած) թերապիայի
*Ակաշա էներգետիկ պրակտիկայի տարրեր և այլն։
Մեթոդի ստեղծողը հոգեթերապևտ Աննա Մելիորոն է։ Հոլիստիկ հոգեբան, միջազգային հավաստագրված քոուչ, թրեյներ, համախմբումների ֆասիլիտատոր, ՆԼԾ վարպետ, ՄՄԱ գիդ, Ակաշա էներգետիկ պրակտիկ և այլն։
Նա իր 30 տարիների փորձառության ընթացքում փնտրել է արագ և արդյունավետ մեթոդներ, որոնք օգնում են լուծելու անգամ բարդ խնդիրներ։
ԱՐԱՐՈՒՄ մեթոդով 15 րոպեում բացահայտվում է խնդրի խորքային պատճառը։ Երբեմն մի քանի րոպեում կամ մի քանի հանդիպումով լուծվում է բարդ խնդիր։ Բոլորը տեսնում ու զգում են աշխատանքի ընթացքում, քանի որ մարմինը վարկյանական արձագանքում է։ Դա օբյեկտիվ, պարզ, հասկանալի ու խորը աշխատանք է։
Այս մեթոդով կարելի է աշխատել գրեթե բոլոր տիպի խնդիրների հետ.
*Առողջության,
*Հոգեբանական վիճակի,
* Փոխհարաբերությունների,
* Ավելորդ քաշի,
* Տագնապային խանգարման,
* Դեպրեսիայի,
* Բիզնեսի և այլն։
Այն իրենից խմբային մեթոդ է ներկայացնում։ Մասնակիցները իրենց զգացողությունների միջոցով բացահայտում են խնդիրներն ու լուծումները։
Հարկավոր է մեկ անգամ մասնակցել, որպեսզի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում։
Խնդիր դնելը 15.000 AMD💵
Նախկին 30.000 AMD-ի փոխարեն։❌
📍Վայրը Գարեգին Նժդեհ 37
📞 Գրանցվելու համար 374-43411434
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 07:00 - 20:30 |
| Tuesday | 07:00 - 20:30 |
| Wednesday | 07:00 - 20:30 |
| Thursday | 07:00 - 20:30 |
| Friday | 07:00 - 20:30 |
| Saturday | 13:30 - 17:00 |
