EGEA Aesthetics

EGEA Aesthetics

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EGEA Aesthetics, Health/Beauty, Врацакан 21, Yerevan.

15/08/2025

👩‍⚕️Մաշկի խնամքը հարկավոր է սկսել բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից: Մաշկի խնամքի միջոգները, կոսմետոլոգիական միջամտություններն ընտրվում են անհատապես՝ հաշվի առնելով մաշկի տիպը և առկա խնդիրները։ Ընկերուհու, բարեկամի կամ բլոգերի կողմից գովազդված միջոցները կարող են բոլորովին համադրելի չլինել ձեր մաշկի հետ և ոչ միայն օգուտ չտալ, այլ նույնիսկ վնասել ձեր մաշկը։
😊Եղե՝ք իրազեկված և առողջ։

07/08/2025

✅Անդրմանուշակագույն ճառագայթները (անգլ.՝ Ultraviolet rays, UV rays) անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնց բնական աղբյուրն արևն է: UV ճառագայթները բաժանվում են 3 հիմնական տեսակի՝ UVA, UVB, UVC:
✅UVA ճառագայթները ( ալիքի երկարությունը 320-400 նմ), թափանցում են մաշկի խորը՝ դերմալ շերտ: Այս ճառագայթների ազդեցությանը կարելի է ենթարկվել նույնիսկ սենյակում գտնվելիս, քանի որ նրանք թափանցում են ապակու միջով:
✅ UVB ճառագայթները (ալիքի երկարությունը 280-320 նմ) ապակու միջով չեն թափանցում: Այս ճառագայթների ազդեցությունը մեծ է ժամը 10:00-16:00 հատվածում, և 16:00-ից հետո նվազում է, ի տարբերություն UVA ճառագայթների, որոնց ազդեցությունը պահպանվում է ողջ օրվա ընթացքում: UVB ճառագայթները թափանցում են մաշկի մակերեսային շերտ՝ էպիդերմիս:
UVC ճառագայթները (ալիքի երկարությունը 100-280 նմ) ամբողջությամբ կլանվում են օզոնային շերտի կողմից:
‼️Անդրմանուշակագույն ճառագայթների հավելուրդային երկարատև ազդեցությունը վնասակար է մարդու առողջության համար: Նրանք լուսազգայուն մաշկախտերի, մաշկի նախաքաղցկեղային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև մաշկի լուսածերացման զարգացման կարևորագույն գործոններ են:
❗️Միևնույն ժամանակ, անդրմանուշակագույն ճառագայթների կարճատև ազդեցությունը բարելավում է որոշ մաշկախտերի ընթացքը: Հարկ է նշել, որ անդրմանուշակագույն ճառագայթները ՝ մասնավորապես UVB ճառագայթները, խթանում են մաշկում D 3 վիտամինի արտադրությունը:
📌🔆UV ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է՝
✅սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելու ժամանակը, հնարավորինս մնալ ստվերում
✅կիրառել մաշկի տիպին համապատասխան, UVA/UVB ճառագայթներից պաշտպանող, SPF 50+, ջրակայուն արևապաշտպան միջոց,
✅կրել UV ճառագայթներից պաշտպանող ակնոց, հագուստ, գլխարկ:

😊Եղե’ք առողջ և իրազեկված:

07/06/2025

✅Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է։ Մեծահասակ մարդու մաշկն ունի մոտ 1,5-2 քմ մակերես և կազմում է մարմնի զանգվածի մոտ 16% ։ ✅Մաշկի արտաքին շերտի բջիջները մշտապես նորանում են: Միջինում յուրաքանչյուր 28 օրը մեկ մաշկի վերին շերտը՝ էպիդերմիսն ամբողջությամբ փոխարինվում է նոր բջիջներով: ✅Մաշկի հաստությունը տարբեր է մարմնի տարբեր հատվածներում. ամենաբարակը՝ կոպերի շրջանում, ամենահաստը՝ ափերին և ներբաններին։ ✅Մաշկի վրա միլիոնավոր մանրէներ են ապրում, որոնք կազմում են մաշկի միկրոբիոմը։ ✅Մաշկում արտադրվող մելանին գունանյութը պաշտպանում է մեզ ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթներից: ✅UV ճառագայթների ազդեցության ներքո մաշկում սինթեզվում է վիտամին D3: ✅Մաշկի միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը։

30/05/2025
09/05/2025

Ողջու՜յն։ Ես Էլլա Հարությունի Սաֆարյանն եմ, բժիշկ- մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ, առողջապահության կազմակերպիչ։ Ավարտել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ( ԵՊԲՀ)՝ ստանալով բժշկի որակավորում «Բուժական գործ» մասնագիտությամբ։ Ուսումս շարունակել եմ ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում «Մաշկաբանություն և վեներոլոգիա» մասնագիտությամբ՝ ստանալով բժիշկ-մաշկավեներաբանի որակավորում։ Այնուհետև ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնում անցել եմ լրացուգիչ մասնագիտացում «Կոսմետոլոգիա» մասնագիտությամբ՝ ստանալով բժիշկ-կոսմետոլոգի որակավորում։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում վերապատրաստման դասընթացների եմ մասնակցել ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանում, Հունգարիայի Սեմմելվեյս համալսարանում։ Համադրելով մաշկաբանության բնագավառում գիտելիքներս ՀՀ առողջապահության նախարարությունում և ՀՀ Ազգային ժողովում երկարամյա աշխատանքային փորձիս հետ՝ հիմնել եմ «ԷԳԷԱ» էսթետիկ բժշկության կենտրոնը։

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

Врацакан 21
Yerevan