ESSR Outreach Course 2025
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ESSR Outreach Course 2025, Health/Beauty, Yerevan.
Հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում կանցկացվի Ոսկրամկանային Ռադիոլոգիայի՝ թվով 2րդ կոնֆերանսը 🌍
Գրանցում/Registration - https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
Ծրագիր/Schedule - https://docs.google.com/document/d/1HF6ECTVT_9L5qubhw-TgeafKLrduuK0G/edit
17/09/2025
Վաղ գրանցման հիշեցում — ESSR Outreach 2025
Հաշված օրեր են մնացել, որպեսզի օգտվեք վաղ գրանցումից և ամրագրեք Ձեր մասնակցությունը 2-րդ ESSR Outreach գիտագործնական կոնֆերանսին՝ նվիրված մկանահոդային ռադիոլոգիային։
📆 Վաղ գրանցման վերջնաժամկետ․ Սեպտեմբերի 22
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է:
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում հանդես կգան հեղինակավոր եվրոպացի մասնագետներ և առաջատար պրոֆեսորներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով հետևյալ թեմաների շուրջ․
🦴 Հոդերի վնասվածքներ
🦠 Սակրոիլեալ հոդերի վարակներ
🎯 Ոսկրային և մկանային ուռուցքներ
📍 Վայրը․
03․10 – AGBU՝ Մելիք Ադամյան 2/2
04․10 – ԵՊԲՀ՝ Նելլի Խոստիկյանի անվան լսարան
✅ Կոնֆերանսը ներկայացված է հավատարմագրման։
🎯 Նպատակային լսարան․ ռադիոլոգներ, տրավմատոլոգներ, ուռուցքաբաններ, ռևմատոլոգներ։
🔗 Գրանցում․ https://docs.google.com/forms/d/1E5XLNQJrD9TqNMJRcet1S6bPSOx7W61lJa4TljUlcCc/edit
(Գրանցումն ավարտելու համար անհրաժեշտ է կցել վճարման անդորագիրը):
📌 Մասնակցության վճար (վաղ գրանցում)․
• 1 օր – 20․000 AMD
• 2 օր – 30․000 AMD
• Օրդինատորներ (2 օր) – 10․000 AMD
📞 Հարցերի համար․
+374 41 935577 | +374 91 558309
Բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու բարձրակարգ գիտագործնական կոնֆերանսին և հանդիպելու միջազգային փորձագետների հետ։
15/09/2025
Ցանկանում ե՞ք կատարելագործվել սպորտային և օրթոպեդիկ պատկերային ախտորոշման մեջ։
Ճիշտ ժամանակն է քայլեր ձեռնարկելու❕
🎓 Դոկտոր Պ․ Դիանա Աֆոնսո– մկանի-ոսկրային պատկերային ախտորոշման առաջատար մասնագետ և ESSR խորհրդի անդամ
Մենք ուրախ ենք տեղեկազպել, որ Դոկտոր Պ․ Դիանա Աֆոնսոն ևս կդասախոսի ESSR Outreach երկրորդ դասընթացին, որը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 3-4-ը Երևանում։
Դոկտոր Աֆոնսոն Լիսաբոնում գտնվող CUF Tejo հիվանդանոցի մկանաոսկրային պատկերային ախտորոշման բաժնի խորհրդատու ռադիոլոգ և համակարգող է։ Նա եղել է հետազոտական գիտաշխատող Դյուկի համալսարանում, ինչպես նաև ESSR-ի կողմից շնորհված մկանաոսկրային ռադիոլոգիայի եվրոպական դիպլոմակիր։ Նրա լայն միջազգային փորձը ներառում է առաջադեմ սպորտային և օրթոպեդիկ պատկերային ախտորոշում։
Նա ESSR գործադիր կոմիտեի խորհրդական է, ISS և RSNA անդամ, ինչպես նաև ECR 2027-ի մկանաոսկրային գիտական կոմիտեի առաջիկա նախագահ։ Դոկտոր Աֆոնսոն նաև ISS տարեկան համաժողովի 2025 թվականի տեղական կազմակերպիչն է Լիսաբոնում։
Ունենալով ամուր ակադեմիական և կլինիկական հիմք՝ նա հաճախակի հրավիրված բանախոս է, բազմաթիվ հրապարակված հոդվածների հեղինակ և ESSR MRI ուղեցույցների համահեղինակ սպորտային վնասվածքների վերաբերյալ։ Նրա առաջնորդական և կրթական նվիրվածությունը մեծապես կխորացնի այս տարվա դասընթացը։
11/09/2025
🦴 Հետաքրքրվա՞ծ ես ոսկրային և փափուկ հյուսվածքների ուռուցքների ՄՌՏ, ՀՏ, X-Ray և ուլտրաձայնային պատկերներով։
Սա եզակի հնարավորություն է օնկովնասվածքաբանների և ռադիոլոգների համար սովորելու ոլորտի առաջատար մասնագետներից մեկից՝ դոկտոր Ջեյմս Թեհից։
Մենք ուրախ ենք ողջունել դոկտոր Ջեյմս Թեհին ESSR Outreach 2-րդ դասընթացին, որը կկայանա հոկտեմբերի 3–4-ին՝ Երևանում։
Դոկտոր Ջեյմս Թեհը մկանահոդային ռադիոլոգիայի խորհրդատու է Օքսֆորդի Nuffield Orthopaedic կենտրոնում, որտեղ մասնագիտանում է սպորտային վնասվածքների, ռևմատոլոգիական հիվանդությունների և մկանահոդային ուռուցքների պատկերման մեջ։ Նա փորձառու դասախոս է, հանդես է եկել միջազգային խոշոր կոնֆերանսներում և կազմակերպել ուսուցողական դասընթացներ ամբողջ աշխարհում։
Ավելի քան 100 գիտական հոդվածներով և ամուր ակադեմիական գործունեությամբ դոկտոր Ջեյմս Թեհը նպաստում է մկանահոդային պատկերման զարգացմանը։ Նա զբաղեցնում է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Օքսֆորդի համալսարանի պատվավոր ավագ դասախոս, Nuffield Orthopaedic Fellowship ծրագրի տնօրեն, և 2018 թվականին արժանացել է Roentgen Professor կոչմանը Բրիտանական Ռադիոլոգների Թագավորական քոլեջի կողմից։
Նա ակտիվորեն մասնակցել է մի քանի հանձնաժողովների աշխատանքներին, այդ թվում՝ ESSR մկանահոդային ուլտրաձայնային և արթրիտի հանձնաժողովների, և մեծապես նպաստել է կրթական նախաձեռնությունների զարգացմանը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։
📌 Բաց մի թողեք հնարավորությունը հանդիպելու դոկտոր Ջեյմս Թեհի հետ Երևանում և ստանալու անգնահատելի գիտելիք։
08/09/2025
🧐 Հետաքրքվա՞ծ ես հոդերի ուլտրաձայնով։
Այս գիտագործնական կոնֆերանսը հենց քեզ համար է։
Միացիր մեր 2-ժամյա վարպետաց դասին, որտեղ կանցնես ամբողջ ճանապարհը՝ տվիչի ճիշտ դիրքից մինչև ճիշտ ախտորոշում։ Եվ սա միայն սկիզբն է․ դոկտոր Անխել Լուիս Բուենո Օրկախադասը կլինի Երևանում հոկտեմբերի 3–4-ին՝ ESSR Outreach երկրորդ գիտագործնական կոնֆերանսին։
Դոկտոր Բուենո Օրկախադասը մկանակմախքային ռադիոլոգիայի ճանաչված մասնագետ է, լայն փորձ ունի ինտերվենցիոն ռադիոլոգիայի և սպորտային պատկերավորման ոլորտներում։ Նա աշխատում է Մադրիդի Hospital Universitario Fundación Alcorcón-ում, ինչպես նաև համագործակցում է HM Puerta del Sur University Hospital-ի և Clínica Ruber Juan Bravo-ի հետ որպես խորհրդատու։ Նա աշխատում է նաև Clínica Olympia-ի Elite Sports Imaging բաժնում։
Դոկտոր Բուենո Օրկախադասը բժշկության դոկտորի աստիճան ունի Rey Juan Carlos համալսարանից և մեծ ներդրում է ունեցել մկանակմախքային պատկերավորման ոլորտի գիտական աշխատանքներում։ Նա հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների՝ նվիրված սպոնդիլոարթրիտին, ուլտրաձայնային հետազոտությանը և միջամտական ռադիոլոգիային։ Նա պարգևատրվել է մի շարք հեղինակավոր մրցանակներով, այդ թվում՝ Extraordinary Doctorate Award և SEUS-ի ոսկե մեդալով։
Որպես ակտիվ դասախոս՝ նա երկար տարիներ դասավանդել է ռադիոլոգիա, ուլտրաձայնային հետազոտություն և ՄՌՏ Rey Juan Carlos համալսարանում և CES Juan Pablo II-ում՝ նպաստելով նոր սերնդի ռադիոլոգների կրթությանը։
📌 Մեծ պատիվ է այս տարի Երևանում հյուրընկալել դոկտոր Բուենո Օրկախադասին։
05/09/2025
🎓 Պրոֆ. Դոկտ. Լեննարտ Յանս – Միջազգային փորձագետ մկանոսկլետային և մանկական ռադիոլոգիայի ոլորտում
Ուրախ ենք ողջունելու պրոֆ. Լեննարտ Յանսին (MD, PhD) European Society of Musculoskeletal Radiology Outreach 2րդ գիտագործնական կոնֆերանսին, որը տեղի կունենա 2025 թվականի Հոկտեմբերի 3,4-ին, Երևանում։
Պրոֆ. Յանսը մկանաոսկրային ռադիոլոգ է, Գենտի համալսարանի պրոֆեսոր և Գենտի համալսարանական հիվանդանոցի խորհրդատու։ Նա մասնագիտացված վերապատրաստում է անցել մանկական ռադիոլոգիայի ոլորտում Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում՝ բերելով համաշխարհային մակարդակի փորձառություն հոդերի բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների պատկերավորման մեջ։
Որպես գիտական ոլորտի ակտիվ անդամ՝ նա հեղինակել է ավելի քան 125 գիտական հոդված, 4 գիրք և մի շարք միջազգային դրամաշնորհներ։ Պրոֆ. Յանսը ներկայումս ESSR-ի գանձապահն է և Rheumafinder.AI համահիմնադիրը։ Նա առաջատար մասնագետ է առաջադեմ ՄՌՏ, կրկնակի էներգիայի ՀՏ և արհեստական բանականության կիրառման մեջ կլինիկական հետազոտություններում։
Նրա նվիրվածությունը գիտությանը, կրթությանը և կլինիկական գերազանցությանը նրան դարձնում են այս տարվա դասընթացի առանցքային մասնակիցներից մեկը։
📌 Մեծ պատիվ է պրոֆ. Յանսին հյուրընկալել Երևանում։
ℹ Գրանցման համար անցեք այս հղումով՝ https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
📞 +374 41 935577
📞 +374 91 558309
🇺🇸text in comments
02/09/2025
🎓 Ծանոթացեք դոկտոր Արա Կասսարջյանի հետ – բժիշկ-ռադիոլոգ, M.D., FRCPC և ESSR Outreach Course-ի համակազմակերպիչ
Ուրախ ենք հայտարարելու, որ European Society of Musculoskeletal Radiology Outreach 2-րդ դասընթացի շրջանակում, որը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 3–4-ին Երևանում, կհյուրընկալենք դոկտոր Արա Կասսարջյանին, բժիշկ-ռադիոլոգ, M.D., FRCPC։
Դոկտոր Կասսարջյանը ճանաչված մասնագետ է մկանակմախքային ռադիոլոգիայի ոլորտում՝ խորացված փորձով ՄՌՏ և ՄՌԱ (մագնիսա-ռեզոնանսային արթրոգրաֆիա) հետազոտություններում։ Նա նախկինում զբաղեցրել է Հարվարդի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի դոցենտի պաշտոնը, իսկ ներկայումս հանդիսանում է Մադրիդի Olympia բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար։
Դոկտոր Կասսարջյանը 2008 թվականից ի վեր համագործակցում է Մադրիդի թենիսի մրցաշարի բժշկական ծառայության հետ՝ ապահովելով բարձրակարգ բուժզննում հանրահայտ մարզիկների համար։
Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային գիտաժողովներում, գիտական կազմակերպություններում և վերապատրաստման դասընթացներում։
📌 Հատկանշական է, որ դոկտոր Կասսարջյանը հանդիսացել է Երևանում 2017 թվականին կայացած առաջին European Society of Musculoskeletal Radiology Outreach Course-ի համակազմակերպիչը, իսկ այս տարի Երևանի պետական բժշկական համալսարանը նրան շնորհել է հրավիրյալ պրոֆեսորի կոչում։
Նրա մեծ փորձը, նվիրվածությունը սպորտային բժշկությանը և կրթությանը դարձնում են նրան այս դասընթացի առանցքային մասնակիցներից մեկը։
Բարի վերադարձ Երևան, դոկտոր Կասսարջյան։❕
ℹ Գրանցման համար անցեք այս հղումով՝ https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
🎓 Meet Dr. Ara Kassarjian – Radiologist, M.D., FRCPC, and Co-organizer of the ESSR Outreach Course.
We are honored to welcome Dr. Ara Kassarjian, M.D., FRCPC, to the ESSR Outreach 2nd Course 2025, taking place in Yerevan on October 3–4.
Dr. Kassarjian is a renowned musculoskeletal radiologist, with extensive expertise in MRI and MR arthrography across academic and elite sports settings. Formerly an Assistant Professor of Radiology at Harvard Medical School, he currently heads the Department of Radiology at Olympia Medical Center in Madrid and works closely with elite athletes across Europe and the U.S.
He has served as a tournament physician for the Madrid Masters Tennis Tournament since 2008 and holds active roles in multiple international sports and radiology institutions. His contributions extend beyond clinical care to academia and research, having published extensively and served on scientific committees for major radiological societies.
📌 Notably, Dr. Kassarjian co-organized the very first ESSR Outreach Course in Yerevan in 2017, and we are especially proud that this year, Yerevan State Medical University has awarded him the title of Visiting Professor.
His ongoing commitment to education, sports medicine, and musculoskeletal imaging makes him a cornerstone of this year’s course.
Welcome back to Yerevan, Dr. Kassarjian.
ℹ For registration, follow the link:
https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
📞 +374 41 935577
📞 +374 91 558309
31/08/2025
🇺🇸English text ⬇️
Վաղ գրանցումն արդեն բաց է✨
⚠️ Տեղեկացնում ենք, որ տեղերը սահմանափակ են։
ℹ Գրանցումը պարտադիր է։ Հայտը լրացնելու համար անցեք հղումով՝ 👉 https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
💰 Մասնակցության վճար․
🔹 Վաղ գրանցում (29․08 – 22.09)
▪ 1 օր՝ 20.000 ֏
▪ 2 օր՝ 30.000 ֏
▪ Օրդինատորներ (2 օր)՝ 10.000 ֏
🔹 Ուշ գրանցում (22․09 – 30․09)
▪ 1 օր՝ 30.000 ֏
▪ 2 օր՝ 40.000 ֏
▪ Օրդինատորներ (2 օր)՝ 10.000 ֏
💳 Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակով․
Անհրաժեշտ է կատարել վճարում՝
1570 0756 8395 0100 դրամային հաշվեհամարին և «Նպատակ» բաժնում պարտադիր նշել՝ մասնակցողի Անուն Ազգանուն, ESSR կոնֆերանսի մասնակցություն:
📌 Վճարումից հետո անհրաժեշտ է անդորրագիրը կցել գրանցման հայտի մեջ՝
Upload your payment receipt (file upload) դաշտում։
📞 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
+374 41 935577
+374 91 558309
🇺🇸
✨ Early registration is now open!
⚠️ Please note that spots are limited.
ℹ Registration is mandatory. To fill in the application, follow the link: 👉 https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
💰 Participation Fee:
🔹 Early Registration (Aug 29 – Sept 22)
▪ 1 day – 20,000 AMD
▪ 2 days – 30,000 AMD
▪ Residents (2 days) – 10,000 AMD
🔹 Late Registration (Sept 22 – Sept 30)
▪ 1 day – 30,000 AMD
▪ 2 days – 40,000 AMD
▪ Residents (2 days) – 10,000 AMD
💳 Payment Procedure:
Please make the payment to the following account:
1570 0756 8395 0100 (AMD account)
and be sure to indicate in the “Purpose” section: Participant’s Full Name, Participation in ESSR Course.
📌 After making the payment, you must attach the payment receipt in the registration form under the field:
Upload your payment receipt (file upload).
📞 For any other information, you can call:
+374 41 935577
+374 91 558309
Enligh text in the comments 📥🇺🇸
Սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի Պետական Բժշկական Համալսարանը Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի և Հերացի 100 հիմնադրամի հետ համատեղ Հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում կանցկացնի Ոսկրամկանային Ռադիոլոգիայի՝ ESSR Outreach թվով 2րդ գիտագործնական կոնֆերանսը🌍
Երկօրյա կոնֆերանսին Եվրոպայից ժամանած ոսկրամկանային ռադիոլոգիայի առաջատար պրոֆեսորադասախոսական կազմը կկարդա դասախոսություններ և կլինիկական դեպքեր՝ հոդերի տրավմատիկ փոփոխությունների, սակրալ հոդերի բորբոքումների, մկանային և ոսկրային ուռուցքների վերաբերյալ։
👉 Ծրագրի թեմաների ու ժամանակացույցի հետ կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://docs.google.com/document/d/1HF6ECTVT_9L5qubhw-TgeafKLrduuK0G/edit
📍 Վայրը՝
03.10 - ՀԲԸՄ (AGBU)՝ Մելիք Ադամյան 2/2
04.10 - ԵՊԲՀ (YSMU)՝ Նելլի Խոստիկյանի անվան լսարան, լաբորատոր մասնաշենք
✅ Համաժողովը ներկայացված է հավաստագրման։
Այս համաժողովի թիրախային լսարանն են՝
* Ռադիոլոգները
* Վնասվածքաբանները
* Օնկոլոգները
* Ռևմատոլոգները
💰 Մասնակցության վճար․
🔹 Վաղ գրանցում (29․08 – 22.09)
▪ 1 օր՝ 20.000 ֏
▪ 2 օր՝ 30.000 ֏
▪ Օրդինատորներ (2 օր)՝ 10.000 ֏
🔹 Ուշ գրանցում (22․09 – 30․09)
▪ 1 օր՝ 30.000 ֏
▪ 2 օր՝ 40.000 ֏
▪ Օրդինատորներ (2 օր)՝ 10.000 ֏
ℹ Գրանցումը պարտադիր է։ Հայտը լրացնելու համար անցեք հղումով՝ 👉 https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
⚠️ Տեղերը սահմանափակ են։
💳 Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակով․
Անհրաժեշտ է կատարել վճարում՝
1570 0756 8395 0100 դրամային հաշվեհամարին և «Նպատակ» բաժնում պարտադիր նշել՝ մասնակցողի Անուն Ազգանուն, ESSR կոնֆերանսի մասնակցություն:
📌 Վճարումից հետո անհրաժեշտ է անդորրագիրը կցել գրանցման հայտի մեջ՝
Upload your payment receipt (file upload) դաշտում։
Նորությունների և այլ մանրամասների համար հետևեք մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին՝
Instagram - https://www.instagram.com/essr_outreach_course_2025?igsh=MW45aTVsNXYyamVudg%3D%3D&utm_source=qr
Facebook - https://www.facebook.com/share/1Fe2i3r6LM/?mibextid=wwXIfr
📞 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
+374 41 935577
+374 91 558309
ESSR Outreach Course 2025
Հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում կանցկացվի Ոսկրամկանային Ռադիոլոգիայի՝ թվով 2րդ կոնֆերանսը 🌍
Գրանցում/Registration - https://forms.gle/Cbd2R9hjFzU5b1r68
Ծրագիր/Schedule - https://docs.google.com/document/d/1HF6ECTVT_9L5qubhw-TgeafKLrduuK0G/edit
Click here to claim your Sponsored Listing.
