Seda.hair
Նորաձև վարսահարդարում
Վարսահարդարման դասընթացներ
9 տարվա աշխատանքային փորձ
Գլխազարդերի վաճառք եւ վաձույթ
Հեռ՝ 094524287
Հասցե՝ Սարյան 16/58
15/10/2022
Հարսիկ👰🏼♀️+ հարսնաքույր 👱🏻♀️= 15%զեղչ🥳
Այո-այո սպասարկվելով հարսիկ և հարսնաքույր. ստանում եք 15% զեղչ։
Հիշեցնեմ, որ ծառայությունները մատուցվում են ձեր տանը։
Տանը սպասարկվելու առավելություններն են ՝
✅Ավելորդ ժամանակ չեք ծախսում։
✅Խուսափում եք սթրեսային իրավիճակներից՝ խցանումների պատճառով։
✅Միառժամանակ զբաղվում եք այլ հարցերով ձեր տանը։
✅Խնդիր չեք ունենում ուշանալու կամ չհասցնելու։
✅Փեսան չի գալիս և սպասում, թե դուք երբ կգաք սրահից😂,նման դեպքեր շատ-շատ են։
Նշեմ նաև, որ պետք է նախօրոք գրանցվել, իրենց ժամանակը գնահատող մարդիկ շա՜տ են։🤗
Ո՞վ է ուշացել իր հարսանիքի օրը
#սանրվածքերևանում #հարսանեկանսանրվածքքոտանը #վարսահարդարումտանը #վարսահարդարումերևանում #վարսահարդարում
15/10/2022
Վերջապես որոշեցի կազմակերպել խոստացված մրցույթը։🥳
Խաղարկում ենք 3 նվեր,
լինելու է 3 հաղթող։🥳
✅Առաջին հաղթողը ստանալու է անվճար սանրվածք անելու հնարավորություն իմ կողմից, նույնիսկ հարսանեկան:🤗
✅Երկրորդ հաղթողը ստանալու է իմ կողմից պատրաստված գլխազարդ։❤️
✅Երրորդ հաղթողը շահելու է նվեր ՝ դիմահարդարում (ամենօրյա կամ երեկոյան)։ ❤️
Պայմանները շա՜տ հեշտ են ՝
1. Հետևեք նշված էջերին՝aghajanyan
.makeup
2. Մեկնաբանություններում նշեք ձեր այն երեք ընկերուհիններին ում կհետաքրքրի մեր մրցույթը։
3. Այս գրառումը տեղադրեք սթորի բաժնում և նշեք մեզ։
Նշեմ նաև որ մրցույթն անցկացվում է միայն ինստագրամում։
Անցեք այս հղումով՝
https://instagram.com/sed.aghajanyan?igshid=YmMyMTA2M2Y=
❗️Շատ կարևոր պայման։
Էջերը պետք է չլինե՛ն ֆեյք(նշված էջերը ևս)։
Հակառակ դեպքում մրցանակը անվավեր կհամարվի։
Խնդրում եմ հետևել կանոններին։
Ուրախ կլինեմ երջանկացնել ձեզ։🤗🤗
#սանրվածքերևանում #հարսանեկանսանրվածքքոտանը # #վարսահարդարումերևանում #վարսահարդարում
23/09/2021
17/06/2021
Մենք անակնկալ ենք պատրաստել ձեր արքայադստերն օրն ավելի գեղեցիկ դարձնելու համար🎁🛍
Մեկնաբանություններում նշիր նրա անունը 🌸
✅Եթե ունեք ծանոթ ում փոքրիկի ծննդյան օրն է հունիս կամ հուլիս ամիսներին ,նշիր նրան մեկանաբանություններում 🎈
#5-13տարեկան
16/06/2021
🤩🤩
Այո՛ ,այո՛ մեզ մոտ գործում է ԱԿՑԻԱ 🤩
Հարսանեկան սանրվածքն ու դիմահարդարումն արժե 30.000 դրամ 🤩
Դե պատկերացրեք թե ինչքան գրանցվողներ կան արդեն 🤗
Շտապեք ամրագրել ձեր գեղեցիկ օրը մեզ մոտ😍
Հասցե ՝ Սարյան 16/58
Հեռ. ☎️ 091156161(ադմինիստրատոր)
☎️094524287(անձնական)
11/06/2021
Աղջիկներ ջան հետևեք իմ նոր էջին 💕
Աղջիկներ ջան ձեզ օգտակար նյութ եմ բերել ❤️
Աղջիկներ ջան հետևեք իմ նոր էջին 🥰
Աղջիկներ ջան բարի ուշ գիշեր բոլորիդ🥰
Ուզում եմ տեղեկացնել ,որ իմ ֆեյսբուքյան էջը փոխել եմ
Այստեղ այլևս գրառում չի լինելու 😌
Բոլոր գրառումները կլինեն նոր էջում ՝ https://www.facebook.com/sedahairstylist
Անչափ ուրախ կլինեմ ,որ շարունակեք հետևել ինձ այնտեղ 🥰
Լինքը վերևում կա ,բայց կարող եք փնտրել նաև այսպես ՝ Sedahairstylist 😘
Sedahairstylist
👰🏼♀️СОЗДАЮ КРАСИВЫЕ ПРИЧЕСКИ
💇🏼♀️ И НЕ ТОЛЬКО ПРИЧЕСКИ🤩
👩🏻🏫ОБУЧАЮ САМОЙ ПРЕКРАСНОЙ ПРОФЕССИИ
👨👩👦Mom of Henrik
21/03/2021
Խոստացել էի պատմեի իմ մասին
Քանի որ շատ նոր հետեւորդներ ունեմ ու դեռ շատերն ավելանալու են դրա համար որոշեցի պատմել իմ մասին ,որ ավելի հետաքրքիր լինի ինձ հետևելը
26 տարեկան եմ ամուսնացած եմ եւ ունեմ մի հրաշք բալիկ,2ի մասին դեռ չենք մտածում (սա էլ գրեմ որ բարեկամ-ծանոթներն էլ կարդան ,հարցեր չտան 😂)
17 տարեկանից աշխատում եմ իմ առաջին մասնագիտությամբ ՝վարսահարդար ,💇🏼♀️արդեն 21 տարեկանում ընդունվել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարան ։
Բոլորի մոտ այսպես է ՝սովորում են համալսարան հետո տեսնում են գործ չկա գումար չեն աշխատում ,սովորում են ինչ որ արհեստ ու սկսում են գումար աշխատել ։
Ինձ մոտ եղավ հակառակը ՝ սովորեցի վարսահարդարումը .sergeyzverev ակադեմիայում ,ուղիղ մեկ շաբաթ հետո սկսեցի աշխատել ՝ մինչ օրս։Հետո ես սկսեցի շատ գումար աշխատել եւ իմ միջոցներով իրականացրեցի իմ երազանքը ՝ընդունվեցի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան սոցիալան մանկավարժություն մասնագիտությամբ 🥰
Իսկ հետո՜ ❤️❤️
2017 թվականի նոյեմբերը ինձ համար եղավ կյանքի նոր ընթացքի մեկնարկ
Սկսեցի ընկերություն անել ամուսնուս ՝ Աղասի հետ ❤️
2018 ին նշանադրվեցին 💍
2019 ին ամուսնացանք 🤵🏼👰🏼♀️
Ես երբեք չեմ դադարել աշխատել
Մոտ երկու տարի դասավանդեցի վարսահարդարման դասընթացներ
Հետո կարոտեցի բուռն աշխատանքային օրերս որոշեցին նորից անցնել աշխատանքի 💇🏼♀️
Այժմ ուզում ենք նորից սկսել դասընթացները ,ավելի թարմեցված և նորություններով
Կան շատ ծրագրեր💕
Որոնց մասին կտեղեկանաք ընթացքում 💓
Փորձեցի մի երկու բառով պատմել իմ մասին☺️
20/03/2021
Երբ ալիքներ էի անում միշտ մի բան աշխատանքիս մեջ դուրս չէր գալիս🤷♀️
Կամ փնթի էր ,կամ անփայլ էր ,կամ առանձնացված էր և այլն։
Ամեն անգամ անելու մի ուրիշ տեխնիկա էի փորձում մինչև որ գտա գաղտնիքները։🥳
Անկեղծ ասած ինչքան գնացել եմ վերապատրաստումների ,ինձ երբեք մանրակրկիտ չեն բացատրել ,գուցե վտանգ են զգացել 🧐😎
Միշտ մանր ,բայց կարևոր լուծումները ես ինքս եմ գտել ,և հենց դրանով էլ առանձնացել իմ ձեռագրով ։
Դե գնահատեք իմ աշխատանքը 1-10 սանդղակով 🥰
Ասեմ որ այսպիսի ալիքներն էլ մեզ մոտ հիմա ակցիա է , արժեն 5000-10000 դրամ 💕և սա նաև վերաբերվում է հարսիկներին 👰🏼♀️🥳
📍Սարյան 16/58
☎️094524287
💕
#ալիքներ #հարսանեկանսանրվածքներ #երեկոյանսանրվածքներ #հարսանիք #նշանադրությանսանրվածք #նշանդրեք
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Saryan 16/58
Yerevan
