Beauty & Yoga
кросота и йога
25/12/2025
Չլուծված խնդիրները խլում են մեր էներգիան ու կենսական ուժերը: Լուծեք այն խնդիրները, որոնք ի վիճակի եք լուծել, արեք դա անմիջապես: Իսկ այն խնդիրները, որոնց լուծումները վեր են ձեր ուժերից, պարզապես մի կողմ դրեք և դադարեք անհանգստանալ դրանց մասին:
Ահա մի հետաքրքիր առակ, որն ապացուցում է այդ ճշմարտությունը:
Պրոֆեսորը մի բաժակ ջուր վերցրեց և սկսեց դասը: Նա բաժակը բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցրեց ուսանողներին.
-Ի՞նչ եք կարծում` որքան է կշռում այս բաժակը:
Ուսանողները սկսեցին տարբերակներ առաջարկել: Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը, թե՝ ոչ-ոչ, 300 գրամ:
-Անկեղծ ասած, ես ինքս էլ հստակ չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն: Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե ես այս բաժակը մի քանի րոպե պահեմ ձեռքումս:
-Ոչինչ, – պատասխանեցին ուսանողները:
-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել:
-Իսկ եթե այն պահեմ 1 օ՞ր:
-Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և գուցե Ձեզ հարկավոր լինի հիվանդանոց տանել:
– Իսկ ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ ձեքռումս մի ամբողջ օր:
– Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:
– Այդ դեպքում, ի՞նչ է պետք անել,- հարցրեց պրոֆեսորը:
-Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխեց մի ուսանող:
-Միանգամայն ճիշտ ես,- պասախանեց պրոֆեսորը: – Նույն կերպ է նաև մեր կյանքի բոլոր խնդիրների հետ:
Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ պարզապես կանշարժացնի:
Կարող եք օրերով մտածել խնդիրների մասին, բայց դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դրանից խնդրի քաշը չի փոքրանա:
Խնդիրները պահանջում են արագ լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել դրանք, ապա դիր մի կողմ, մոռացության մատնիր այն և թույլ մի տուր, որ այն ամբողջությամբ կլանի քեզ:
Սուվար Սուվարյան
26/01/2025
Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում, հասկանում ես, որ քոնը՝ դո՛ւ ես։ Այդ օրը դու վերջապես քաջություն ես ունենում ընդունել, որ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց կողքին, դու մեն մենակ ես։
Հասկանում ես, որ նրանք, ովքեր կողքիդ են ֆիզիկապես, իրականում բացակա են, չկա՛ն։
Հասկանում ես, որ ոչ ոքի հետաքրքիր չի քո ցավը, ոչ ոք քեզ չի բուժելու, որովհետև նրանք, ովքեր կտեսնեն ու կլսեն քեզ, չեն զգա այն, ինչը դու ես զգում, քանի որ քո ցավի տերը միայն դու ես..
Հասկանում ես, որ բավական է տեսնեն ժպիտդ, սկսում են հավատալ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, այնինչ կարևորն այդպես էլ անտեսանելի է մնում։
Հասկանում ես, որ մինչ դու ժամանակից առաջ ու հետ ես ընկել, որևէ մեկին երջանիկ տեսնելու համար, այդ որևէ մեկը՝ ժամանակ անգամ չի ունեցել, որ քեզ կարդա, մինչդեռ հոգին հասկանալու համար նախ կարդալ է պետք։
Հասկանում ես, որ քանի դեռ ինքդ քեզ այրել ես, որևէ մեկին ջերմացնելու համար, այդ որևէ մեկը դժգոհելով կրակիդ թեժ լինելուց ջուր է լցրել վրադ, որ մարե՛ս...
Հասկանում ես, որ այն հազարավոր ձեռքերը, որոնք ամուր բռնել ես կյանքիդ տարբեր փուլերում, որպեսզի վայր չընկնեն, իսկ թե ընկել են` բարձրանան, մի օր հանկարծակի բաց են թողնում քո ձեռքը, երբ հասկանում են, որ իրենց ուժից է կախված անդունդ չգլորվելդ։
Հասկանում ես, որ կյանքի դպրոցը գերազանց ավարտելու համար, մի շատ կարևոր դաս ես բաց թողել. «Ինքդ քեզ գնահատելը»։ Գերազանց տիրապետելով ուրիշներին սիրելու, նվիրվելու արվեստին, մոռացել ես քո մասին, մոռացել ես ինքդ քեզ սիրել ու նվիրվել, քեզ համար ապրել ու դառնալ մի նոր ու չկրկնվող մոլորակ...
Եվ այո, կյանքում գալիս է մի պահ, որ դու այս ամենը վերջապես հասկանում ու ընդունում ես, բայց միևնույն է շարունակում ես մտածել, որ դու չես փոխվի ու այդպես էլ չես սովորի ապրել, ոչ ինքդ քեզ համար, ոչ ինքդ քեզ հետ...
10/01/2025
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԸ
Չնայած, երկար ժամանակ գիտնական- ները գտնում էին, որ վնասված նյարդա-
յին բջիջները չեն վերականգնվում և տա- րիքի հետ մարդկային ուղեղը կորցնում է
իր ճկունությունը։ Առավել ևս, կարծում էին, որ վնասվածքը, ալկոհոլի չարաշա-հումը տանում են մարդկային ուղեղի
մտածողության ճկունության կորստի ։ Ի-
րականում , վերջին ուսումնասիրություն-
րից պարզվեց, որ դա այդպես չէ։ Հարկա-
վոր է ընդամենը ձեռք բերել առողջ սովո-
րույթներ և մշտապես հետևել դրանց։
Նեյրոգենեզը կամ նեյրոճկունությունը ի- րոք հոյակապ պրոցես է,որի արդյունքում
մեր ուղեղը կարողանում է կարգավորել
նոր նեյրոնների առաջացումն ու նրանց միավորումը։ Ուղեղն ունի վերականգնվե-
լու հատկություն և կարող է նորից ստեղ -
ծել նյարդային նյութ և նրանց միջև կա-
պող կամուրջներ։
Բայց, որպեսզի այդ զարմանալի գործո-
ղությունը կատարվի,հարկավոր է,որ մար
դը գործի, լինի ակտիվ և կատարելագոր-
ծի բնությամբ իր ուղեղին տրված ընդու- նակությունը։
_Այն ամենն , ինչ մենք անում ենք և մտա-
ծում ենք, կառավարում է մեր ուղեղը, որը
կշռում է ընդամենը 1-1,5 կգ և օգտագոր -
ծում է օրգանիզմի կուտակած էներգիայի
ընդամենը 20 %֊ը։
_ Այն ամենն , ինչ մենք անում ենք` կար-
դում և սովորում ենք կամ ուղղակի զրու-
ցում ենք ինչ-որ մեկի հետ, առաջացնում է հետաքրքիր դրական փոփոխություն- ներ մեր ուղեղի կառուցվածքում։
_Եթե մեր ամենօրյա կյանքը հագեցած է
ստրեսով և վախերով, որոնք ամբողջութ-
յամբ համակում են մեզ,ապա, որպես կա-
նոն , ուղեղի ` հիշողության համար պա-
տասխանատու հատվածներն անխուսա-
փելիորեն վնասվում են։
_Ուղեղը նման է արվեստի գլուխգործոցի,
որը ստեղծվում է մեր էմոցիաներից,մըտ-
քերից, գործողություններից և ամենօրյա սովորույթներից։
_Այդպիսի ներքին քարտեզը պահանջում
է հսկայական քանակի ինֆորմացիայի
ներհոս և ուժեղ իմպուլսներ, որոնք մեզ
թույլ կտան լինել իրականության հետ մըշ
տական կապի մեջ։
14/12/2024
ԹԵ ԻՆՉՈւ Է ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՐ ԻՆՏԵԼԵԿՏԻՑ
Հեղինակ՝ staffmedia.am
Երբ հասունանում է հաջողության պահը` հեշտ է կարծել, որ այն մարդիկ, ովքեր փայլել են իրենց ինտելեկտով, պատրաստվում են անխուսափելիորեն թողնել Ձեզ ստվերում: Սակայն Ստենֆորդի համալսարանի նոր հետազոտությունները կփոխեն Ձեր կարծիքն (ու Ձեր վերաբերմունքը):
Հոգեբան Քերոլ Դվիկը, իր ողջ կարիերան նվիրել է վերաբերմունքի և աշխատանքի ուսումնասիրությանը: Իր ամենավերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ձեր վերաբերմունքն է Ձեր հաջողության գրավականը, այլ ոչ թե խելքն ու ինտելեկտը։
ՈՐՆ Է ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔԻ ԵՎ ՄՏԱԾՈՂՈւԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԸ
Մարդկանց վերաբերմունքն իրենց հանդիպող և շրջապատող երևույթների հանդեպ անմիջականորեն կապված է իրենց մտածողության ձևի հետ: Եթե կարծում եք, որ ձեր ինտելեկտը կարող է զարգանալ, դուք սկսում եք այլ կերպ վարվել: Դվիկը պարզել է, որ մարդկանց հիմնական վերաբերմունքները բաժանվում են երկու խմբի՝
1. Կարծրացած մտածողություն (Fixed Mindset)
2. Զարգացող մտածողություն (Growth mindset)
Կարծրացած մտածողության տեր մարդիկ վստահ են, որ իրենք հենց այն են ինչ պետք է լինեն և որևէ կերպ չեն ցանկանում փոխվել: Այսպիսի մարդիկ կարող են բախվել լուրջ խնդիրների՝ հանդիպելով մարտահրավերների, քանի որ այն ինչ կթվա իրենց անիրականանալի և/կամ իրենց ուժերից վեր՝ կկոտրի, կհուսախաբեցնի, կստիպի զգալ ոչ պիտանի հասարակության համար:
Զարգացող մտածողությամբ մարդիկ հավատում են, որ շատ աշխատելով կարող են կատարելագործել իրենք իրենց: Կյանքի որոշիչ գործոնն այն է, թե ինչպես ես դու վերաբերվում անհաջողություններին և խնդիրներին: Զարգացող մտածողությամբ մարդիկ բոլոր անհաջողություններին և խնդիրներին ողջունում են բաց ձեռքերով:
Համաձայն Դվիկի ուսումնասիրությանը՝ կյանքում հաջողությունը կայանում է նրանում, թե ինչպես ենք վերաբերվում մեր ձախողումներին: Նա այսպես է նկարագրում զարգացող մտածողությամբ մարդկանց մոտեցումն իրենց հանդիպող ձախողումներին.
02/11/2024
Մարդիկ սովորաբար վախենում են արտահայտել իրենց զգացմունքները, ասել, որ սիրում են իրենց հարազատներին։ Սակայն իրականում ամաչելու կամ խուսափելու ոչինչ չկա։ Մեզանից ամեն մեկն էլ ցանկանում է սիրված լինել ու ամեն մեկի համար էլ հաճելի է զգալ, որ նա որոշակի կարեւորություն ունի իր մտերիմների համար։ Մի թաքցրեք, որ ձեր մայրը ամենասիրելի անձնավորությունն է ձեր կյանքում։ Անկեղծորեն խոստովանեք, որ սիրում եք ձեր ընտանիքի անդամներին եւ ընկերներին. չէ որ նրանք շատ թանկ են ձեզ համար։ Կյանք, աշխատանք եւ սեր՝ այս երեք հասկացությունները փոխկապակցված են իրար հետ եւ միայն նրանց համադրությունը կարող է երջանկացնել ձեզ։
Cliquez ici pour réclamer votre Listage Commercial.
Contacter l'entreprise
Site Web
Adresse
57000
