LiliaNails
Մատնահարդարում, Էլոս մազահեռացում Էլոս մազահեռացում, Մատնահարդարում
Զարդերի խանութում անհրաժեշտ է վաճառողուհի ։
Տարածքը ՝ Շրջանային, Մետրոնոմ առևտրի կենտրոն և
Մեգա մոլ առևտրի կենտրոն
Ուսանողներին հարմար չէ
Մանրամասների համար զանգահարել ՝
Չգրել,այլ զանգահարել նշված համարով
091 461574
24/02/2021
Գրանցվեք կրտսեր մասնագետի մոտ ՝ վճարելով միայն նյութի գումարը
Հ.Գ՝ աշխատանքը ավագ մասնագետի աշխատանքն է☝️
11/02/2021
Նյութը՝֊ ից
👇👇👇👇
Armnailsblog by Araks -ից
Պղպջակները բազայի/տոպի/գելլաքի մեջ:
⠀
Ինչպե՞ս ազատվել դրանցից:
Չմոռանաք լայքել գրառումն ու կիսվել ընկերների հետ:
⠀
1. Սրվակներից վրձինները հանելուց/մտցնելուց ավելորդ շարժումներ մի արեք, աշխատեք օդ չմտնի վրձինի մազիկների մեջ:
⠀
2. սրվակները պետք է պահվեն մութ տեղ, պարտադիր ուղղահայաց, որպեսզի վրձինները ամբողջությամբ ընկղմված լինեն նյութի մեջ:
⠀
3. Սրվակները մի թափահարեք: Եթե կա նման անհրաժեշտություն, ապա կամ ձեռքի ափի մեջ ուղղահայաց պտտեք կամ հատուկ երկաթյա ձողիկներով խառնեք:
⠀
4. Վրձինները հանելիս դրանք մի սրբեք սրվակի բերանի արտաքին հատվածին քսելով
⠀
5. Սրվակում արդեն առկա պղպջակներից ազատվելու համար կամ մեկ օր մութ տեղ այն բացված թողեք, կամ տաքացրեք՝ փակ ուղղահայաց վիճակով դնելով մոտ 38-40 աստիճանի տաքությամբ ջրով լի տարայի մեջ:
⠀
6. Եթե քսելիս եղունգի վրա նկատում եք պղպջակներ, ապա դրանք մաքրեք բարակ վրձինի միջոցով:
Իսկ ինչպե՞ս եք դուք ազատվում պղպջակներից:
⠀
Նյութը՝ ֊ից
☝️☝️☝️☝️
09/02/2021
Ասում են, կնոջ համար մատնահարդարումը ինքնաարտահայտման ձև է, տղամարդու համար՝ ստատուս:
Եղեք գեղեցիկ և խնամված, մեր մասնագետների օգնությամբ 🖤
#մատնահարդարում
08/02/2021
Նյութը՝Armnailsblog by Araks - ից
👇👇👇👇Թվում էր, թե այս թեմայի մասին ամեն ինչ արդեն ասել եմ, բայց ամեն օր դեռ շարունակում եմ ստանալ հարցեր ախտահանման վերաբերյալ:
⠀
Փորձել եմ սպառիչ անդրադառնալ այս շատ կարևոր թեմային։
⠀
Գործիքների ախտահանման մասին իմ նախորդ գրառումները կարդալու համար սեղմեք
⠀
Ի դեպ, այսքանը կարդացիր, չմոռանաս ❤ ու կիսվել ընկերներիդ հետ։
⠀
Մատնահարդարներ ջան մեկնաբանությունում գրեք, հետաքրքիր է ինչ նոր բան սովորեցիք այս գրառումից։
⠀
#ախտահանում #դեզինֆեկցիա #մանիկյուր #Արաքս #եղունգ #շըլլաք
08/02/2021
Նյութը՝
նյութը կիսվելուց անպայման նշել👉👉👉 ֊ին
👇👇👇👇👇👇
Ի՞նչ է սա
⠀
Մատրիքսի տրավմա
⠀
Լայքիր այս կարևոր գրառումն ու կիսվիր ընկերներիդ հետ
⠀
Եղունգի արմատը կոչվում է մատրիքս։ Այն կազմված է էպիթելային բջիջներից և հենց այստեղ է տեղի ունենում եղունգի ձևավորումը։ Այս բջիջների փշային շերտում կան օնիխոբլաստներ, որոնք ձևավորում են եղունգը և վերածվում են եղջերային թիթեղի։ Հենց օնիխոբլաստներն էլ մազանոթների լավ զարգացած համակարգի միջոցով սնուցվում են թթվածին պարունակող արյամբ:
⠀
Ինչո՞ ւ են հաճախացել նման դեպքերը
⠀
Պատասխանը` ապարատային մատնահարդարման ժամանակ կատարվող սխալներն են, под кутикулу գելլաք քսելու մոլուցքը, նրբամաշկի հատվածում աշխատելիս իրական սահմանը չզգալը
⠀
Հավատացեք, նման սխալներ կարող են լինել անգամ փորձառու մասնագետների մոտ, սակայն ամենակարևորը սխալի վրա սխալ չանելը է։ Եթե նկատել եք նման խնդիր, ապա սխալը գելլաքով կոծկելու փոխարեն, ուղարկեք հաճախորդին պոդոլոգի մոտ` եղունգի վերականգնման նպատակով
⠀
Ավելի մանրամասն այս թեմայի մասին կարդալու համար սեղմեք #онихорексис
⠀
Հ.Գ. նկարները սոցցանցերից
Նյութը՝👈☝️
06/02/2021
Նյութը՝👉
👇👇👇
Armnailsblog by Araks
Ինչ պետք է իմանալ #հիպօնիխիա մասին
⠀
1. Այն չի կարելի խարտել, կտրել, ապարատով մշակել
2. եղունգները պետք է կտրել/խարտել այնպես, որ #հիպօնիխիա մնա եղունգի տակ
3. անպայման յուղազրկել #հիպօնիխիա
4. #դեգիտրատոր անպայման քսել հիպօնիխիային
5. Հիպօնիխիային չի կարելի քսել պրայմեր, բազա, տոպ կամ գելլաք
Օգտակա՞ր էր
06/02/2021
Նյութը՝
👇👇👇👇
Լավագույն հաճախորդները
տղամարդիկ են, եկեք քննարկենք՝ ինչո՞ւ:
⠀
Իհարկե, դեռ կա այն կարծրատիպը, որ «տղամարդը կնիկ չի, որ գնա մանիկյուր անի» ու մատնահարդարման այցելելության որոշումը շատերին տրվում է բավականին բարդ:
Սեղմեք ու կիմանաք՝ ինչու այցելել:
⠀
Հայաստանում շատ բարձրակարգ սրահներ նույնիսկ ունեն առանձին սենյակներ, որոնք նախատեսված են միայն տղամարդկանց մատմահարդարման/ոտնահարդարման սպասարկման համար ու հավատացեք, այսօր շատ-շատ են այն տղամարդիկ, ովքեր պարտադիր ամեն ամիս այցելում են պրոցեդուրայի:
⠀
Եթե տղամարդը արդեն եկել է Ձեզ մոտ պրոցեդուրայի, այսինքն՝ վստահել է Ձեզ իր ոտքերի ու ձեռքերի խնամքը, ապա հավատացած եղեք, որ նա Ձեզ, որպես մասնագետ, երբեք չի փոխի, քանի որ նրաց այս որոշումը տրվում է դժվար, բայց մեկ անգամ ու ընդմիշտ:
⠀
Տղամարդիկ կանանց հոգեբանությունը չունեն՝ ամեն անգամ մի մասնագետից գնալ մյուսի մոտ՝ փորձելու, էժանի ու նորի համար:
⠀
Տղամարդիկ, այն էլ միայն ֆինանսապես ապահովված, իրենց կարող են թույլ տալ այցելել մատնահարդարման/ոտնահարդարման, ու եթե նրանք եկել են, ապա իմացեք՝ չեն դավաճանի ոչ էժանի համար, ոչ նորին գտնելու, ոչ էլ փորձարկումների:
⠀
Տղամարդիկ երբեք չեն ասում՝ «ինչ թանկա», «բա զեղչ չկա», «կլինի աշխատավարձս ստանամ, նոր գումարը տամ»:
⠀
Տղամարդիկ շռայլ են թեյավճարների հարցում:
⠀
Տղամարդիկ կանանց պես ամեն րոպե չեն ստուգելու Ձեր աշխատանքը:
⠀
Տղամարդիկ, եթե 1 անգամ գալիս են, ապա համոզված եղեք, նրանք գիտակցում են արդյունքի դրական բոլոր կողմերը, ու դառնում են մշտական, գումար բերող ու երբեք չդավաճանող հաճախորդ:
Նյութը՝ 👈☝️
05/02/2021
Նյութը՝
👇👇👇👇👇
Դե ինչ, նորից խոսենք եղունգների շնչելու ու հանգստանալու մասին
Եղունգները հանգստանո՞ւմ են
Ո՛չ, որովհետև եղունգները ոչ միայն չեն աշխատում, այլ նաև ծանր ֆիզիկական աշխատանք չեն անում
Հանգստանում է Ձեր` ծածկույթով եղունգներին նայող հայացքը
Եթե Դուք զուտ առողջական տեսանկյունից որոշում եք ծածկույթը հանել, որ եղունգները հանգստանան, սա զուտ միֆ է, որը, որպես մասնագետ, հերքում եմ
Հիմա անցնենք եղունգների շնչելուն։ Առհասարակ, գիտե՞ք ինչ է եղունգը, այն իրենից ներկայացնում է եղջերային թիթեղ
Եղջերային թիթեղը երբեք չի կարող շնչել
Եթե Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր եղունգները "շնչեն", ապա պարզապես հիշեք, որ շնչառական համակարգ չունեցող մարմնի ոչ մի մաս չի շնչում, հատկապես երբ այն եղջերացած է։
Նյութը՝
👇👇👇
05/02/2021
Ասում են, կնոջ համար մատնահարդարումը ինքնաարտահայտման ձև է, տղամարդու համար՝ ստատուս:
Եղեք գեղեցիկ և խնամված, մեր մասնագետների օգնությամբ 🖤 @ Exclusive Barber Club
05/02/2021
Նյութը՝
👇👇👇👇👇👇
Բոլոր նրանց, ովքեր դեռ
շարունակում են մատնահարդարման գործիքների ստերիլիզացիայի հարցը չհամարել առաջնային, խնդրում եմ կարդալ:
Բոլոր այն մատնահարդարները, ովքեր կարծում են, որ «նման» հիվանդություններ գոյություն ունեն միայն Ռուսաստանում, խնդրում եմ կարդալ:
Գեղեցկության սրահների բոլոր այն տնօրեններին, ովքեր գումար են տնտեսում մանրէազերծման սարքավորումների համար, խնդրում եմ կարդալ:
Բոլոր այն սկսնակ մատնահարդարներին, ովքեր մտածում են «հա դե լավ, հիմա մի քիչ առանց ստերիլիզացիա անելու աշխատեմ, բան չկա», խնդրում եմ կարդալ:
Բոլոր նրանց, ովքեր շարունակում են գործիքների ստերիլիզացիան կատարել չինական, գլասպերլենային սարքերում և պնդում են, որ սուխաժառը «որոշ մարդկանց» բիզնես է, խնդրում եմ կարդալ:
Արդյոք Դուք մասնագիտական անպատասխանատու քայլերով թույլ կտա՞ք Ձեզ շարունակել խաղալ հաճախորդների առողջության և կյանքի որակի հետ
#հեպատիտ
Տվյալները` 2019 թ.
Նյութը՝
👇👇👇👇👇👇👇
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Erebuni
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |
