Pivazyan Makeup
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Pivazyan Makeup, Health/Beauty, Erevan.
-ը Շնորհավորում է բոլոր սիրահարներին💑 Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ🤍🤍🤍
📢📢ՀԻՇԵՑՈՒՄ📢📢
Զեղչը գործում է միայն այսօր❗
‼ՇՏԱՊԵ՛Ք օգտվել
MakeUp by Pivazyan
📲+374 99 38 81 87
#դիմահարդարում #վիզաժ #կոստեմիկա #գեղեցկություն #հարդարում #мейкап #визажист #косметика #красота
12/02/2020
Արհեստական թարթիչներն արդիական են եղել միշտ: Եվ ամենեւին կապ չունի, թե որ երկրում ես ապրում: Իհարկե, Հայաստանում🇦🇲 նույնպես քիչ չեն աղջիկները👧🙎♀️, ովքեր օգտվում են փարթամ եւ գեղեցիկ թարթիչներ ունենալու նման միջոցից, սակայն հաճախ նրանք կորցնում են չափի զգացողությունը:
Արհեստական թարթիչները լինում են ժապավենային (ժապավենի վրա շարքով տեղադրված) եւ փնջային (6-8 հատ ներառող փնջերով): Գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, «անկյուններ», որոնք ամրացվում են աչքի արտաքին անկյունում👁:
‼Ընտրեք մոդելը՝ հաշվի առնելով ձեր աչքերի առանձնահատկությունները: ✅Եթե ձեր աչքերը մեծ չեն👀, շատ ծավալուն թարթիչների ներքո դրանք կարող են «կորչել»: Եթե ձեր կոպերը կարճ են, շատ երկար թարթիչները կխանգարեն թարթել, իսկ շատ փարթամները կծանրացնեն հայացքը:
❓❓Ինչպե՞ս ճիշտ սոսնձել եւ հանել արհեստական թարթիչները:
🔰Ամենից դյուրինը՝ մեկ շարժումով, սոսնձվում են անկյուն-թարթիչները, այդ պատճառով սկսնակներին խորհուրդ է տրվում գործածել դրանք:
🔰 Փնջային թարթիչների պարագայում պետք է օգտագործել տարբեր երկարություն ունեցողները. երկարները՝ աչքերի արտաքին անկյունների համար, կարճերը՝ ներքին: Նախ երկու աչքերին էլ սոսնձեք կարճ թարթիչներով փնջերը, հետո արդեն՝ երկարները: Այդպես ավելի դյուրին է:
🔰Արհեստական թարթիչները սոսնձվում են կոպերի մաշկին եւ չեն խանգարում ձեր բնական թարթիչներին: Սոսնձելուց ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո կոպերը մշակման կարիք չունեն:
🔰 Թարթիչների սոսինձն ակնաբուժական եւ մաշկաբանական խիստ փորձաքննություն է անցնում, ստուգվում է դրա հիպոալերգենությունը: Եթե այն լցվի ձեր աչքը, խուճապի մի մատնվեք, պարզապես ջրով լվացեք:
🔰 Եթե կոնտակտային ոսպնյակներ եք կրում, նախ դրեք դրանք, հետո նոր սոսնձեք թարթիչները:
🔰Ժապավենային թարթիչները հանելու համար աչքի արտաքին անկյունից սահուն կերպով ձգեք ժապավենի եզրից: Փնջային թարթիչներն ու «անկյունները» նույնպես հանվում են մատներով եւ առանձնակի հարմարանքներ չեն պահանջում:
🔰 Թարթիչները հանեք դիմահարդարումը մաքրելուց առաջ: Թարթիչների մեծ մասը նախատեսված են բազմակի օգտագործման համար: Դրանք պահպանեք տուփի մեջ, չոր տեղում. խոնավությունից ժապավենը կարող է դեֆորմացվել»:
MakeUp by Pivazyan
📲+374 99 38 81 87
#դիմահարդարում #վիզաժ #կոստեմիկա #գեղեցկություն #հարդարում #мейкап #визажист
01/02/2020
💄💄Կարմիր շրթներկը չի կարելի🚫 համարել ամենօրյա դիմահարդարման պարտադիր պայման: Այն հարմար է խնջույքների եւ ռոմանտիկ 💏հանդիպումների համար, բայց միշտ չէ, որ կարմիր շրթներկը💄💄 ցանկալի արդյունք է տալիս: Կարմիր շրթներկը մեծ քանակությամբ ներկանյութեր է պարունակում, այդ պատճառով հաճախ հետք է թողնում ատամների վրա: Դրանից կարելի է խուսափել՝ ատամներին թափանցիկ շրթներկ կամ բալզամ քսելով, որը կկանխարգելի ատամների շփումը կարմիր շրթներկի հետ:
Կարմիր գույնի շրթներկը💄 բավական «քմահաճ» է, այդ պատճառով շատ աղջիկներ 👧👄պնդում են, թե այն իրենց չի սազում: Իրականում, կարմիրը բազմաթիվ երանգներ ունի, եւ պետք է ընտրել՝ ելնելով ձեր մաշկի գույնից եւ առանձնահատկություններից:
1️⃣.Դարչնագույն աչքերի ու կարծես թեթև արևահարված մաշկի դեպքում կարմիրի ավելի մուգ երանգն ընդգծում է աչքերը👀:
2️⃣.Ցորենագույն մաշկի ու կապույտ աչքերի դեպքում տեղին է կարմիրի ավելի բաց երանգը, բայց ոչ նարնջագույն: Այս գույնի հետ պետք է զգույշ լինել, որպեսզի այն ավելի կարմիր լինի, քան նարնջագույն:
3️⃣.Բրոնզագույն երանգ ունեցող մաշկի դեպքում դիմահարդարումը նույնիսկ ավելորդ է: Կարելի է օգտագործել դեղձագույն երանգ ունեցող կարմրաներկ ու հագեցած կորալյան կարմիր շրթներկ՝ փայլով կամ առանց փայլի:
4️⃣.Բրոնզագույն մաշկ, սակայն բաց դարչնագույն, կանաչ աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում վարդագույն երանգներ ունեցող կարմիր շրթներկը, որն ընդգծում է դեմքը, հատկապես աչքերը: Չմոռանաս շուրթերդ եզրագծել նույն երանգի մատիտով:
5️⃣.Մուգ մաշկը, որն ունի ոսկեգույնի երանգներ, լավ է դիտվում անյուղ կարմրանարնջագույն շրթներկով: «Չոր» էֆեկտ ստանալու համար պետք է շրթներկը քսելուց հետո անձեռոցիկով հեռացնել շրթներկի յուղային մասը:
6️⃣.Սպիտակ մաշկ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում ընտրել հագեցած, սակայն անփայլ ու հնարավորինս «չոր» կարմիր շրթներկ👄💄. միայն ուշադիր եղիր, որ շուրթերիդ ծայրերը հստակ գծվեն, այս հարցում քեզ կօգնի շուրթերի մատիտը‼:
MakeUp by Pivazyan
📲+374 99 38 81 87
#դիմահարդարում #վիզաժ #կոստեմիկա #գեղեցկություն #հարդարում #мейкап #визажист #косметика #красота
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Erevan
