Podologist Hasmik Aghuzumtsyan
Ոտնաթաթի հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում և բուժում:
Վերջերս ինձ դիմել էր մի երիտասարդ կին, որի ձեռքերի բոլոր մատների եղնգային թիթեղներն անջատված էին եղունգի մահճից։
Լսելով պացիենտի գանգատները, մանրամասն հավաքելով հիվանդության անամնեզը և գնահատելով ներկայացված խնդիրների ամբողջությունը՝ ես նպատակահարմար գտա կազմակերպել խորհրդատվություն մաշկաբանի հետ։
Մաշկաբանի խորհրդատվությունից հետո հաստատվեց ախտորոշումը՝ եղունգի փսորիազ։
Պոդոլոգի մասնագիտական պատասխանատվությունը միայն եղունգի մշակմամբ չի սահմանափակվում։ Այն նաև խնդիրը ճանաչելու, իր մասնագիտական իրավասության սահմանները հասկանալու և պացիենտին ճիշտ մասնագետի ուղղորդելու կարողությունն է։
Մասնագիտական սեմինար պոդոլոգների եվ փորձառու ոտնահարդարների համար։
15/10/2026
📚 ՍԵՄԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ
🔹 1. Վերքերը և վերքային գործընթացը պոդոլոգիայում
Ասեպտիկա և անտիսեպտիկա:
Պոդոլոգիական պրակտիկայում հանդիպող վերքերի տեսակները և դասակարգումը:
Վերքերի և վերքային գործընթացի հիմնական հասկացությունները:
🔹 2. Վերքային գործընթացի փուլերը
Վերքերի ապաքինման վրա ազդող գործոնները:
Ապաքինման փուլերը և դրանց առանձնահատկությունները:
Խնամքի արձանագրություններն ու կիրառվող պատրաստուկները՝ ըստ վերքի վիճակի և փուլի:
🔹 3. Ներաճած եղունգ
Ներաճած եղունգի առաջացման պատճառները, դասակարգումը:
Տամպոնադա․ ցուցումներ, կիրառման սկզբունքներ և սահմանափակումներ:
Մասնագետի աշխատանքի ալգորիթմները և հնարավոր բարդությունները:
Պիոգեն գրանուլոմա և հեմատոմա:
🔹 4. Վիրակապումներ և դեսմուրգիա
Դեսմուրգիայի հիմնական հասկացությունները:
Վիրակապերի տեսակները, նպատակները և փուլերը:
Նյութերի ճիշտ ընտրություն յուրաքանչյուր դեպքի համար:
🧪 Գործնական և տեսական գիտելիքներ
📅 Անցկացման օրը՝ նոյեմբերի 18
⏰ Ժամը՝ 10։00-16:00
📜 Տրվում է մասնակցության հավաստագիր (սերտիֆիկատ)
📥 Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար գրեք մեզ Direct
Սեմինարը նախատեսված է պոդոլոգների եվ ոտնահարդարների համար
15/10/2026
Մասնագիտական սեմինար ցուցադրմսմբ
07/10/2026
Պացիենտ՝ 67 տարեկան, Տիպ 2 շաքարային դիաբետով։
Դիմել է հետեվյալ խնդրով՝
Աջ ոտնաթաթի 1-ին մատի դիստալ ֆալանգի պլանտար-մեդիալ մակերեսին առկա է սահմանափակ հիպերկերատոզ (կոշտուկ), որի կենտրոնում դիտվում է էրոզիվ մակերես և կետային միկրոհեմորագիաներ ՝ պետեխիաներ։
Զգայունության գնահատման համար անցկացվել են ֆունցիոնալ թեստեր մոնոֆիլամենտով եվ կամերտոնով։
Եվ արձանագրվել է տակտիլ և վիբրացիոն զգայունության իջեցում։ Ինչը հաստատում է Դիաբետիկ պերիֆերիկ նեյրոպաթիայի (Diabetic Peripheral Neuropathy) առկայությունը։
Այս դեպքում շատ կարեվոր է ներզատաբանի եվ պոդոլոգի համատեղ աշխատանքը։
Մասնագիտական պրակտիկ դասընթաց
06/10/2026
3 ՕՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Զննում → գնահատում → ճիշտ մարտավարություն → պոդոլոգիական մշակում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Mamikonyants 41
Erevan
0053
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Podologist Hasmik Aghuzumtsyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
