ANUSH

ANUSH

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ANUSH, Makeup artist, Տիգրան Մեծ, Erevan.

18/07/2018

Ճիշտ դիմահարդարվելու գաղտնիքներ, որոնք կօգնեն ինքնուրույն դիմահարդարում անել

Դիմահարդարվելու արվեստին տիրապետում են բոլոր աղջիկները, այլ հարց է, թե ում մոտ է ավելի լավ ստացվում

Հետևեք այս խորհուրդներին

Մինչ դիմահարդարմանն անցնելն, առաջին հերթին մաքրեք դեմքը։ Նախապատվությունը տվեք փափուկ մաքրող միջոցներին։ Այնուհետև սկսեք դիմահարդարվել։ Դեմքի թերությունները թաքցնելու համար ձեզ տոնային կրեմ ու կոնսիլեր պետք կգա։ Սկզբում քսեք տոնային կրեմը՝ միշտ հիշեք, որ այն պետք է կատարելապես համապատասխանի ձեզ դեմքի մաշկի գույնին։ Սիլիկոնե վրձնի կամ բարձիկի միջոցով կրեմը հավասարապես տարածեք դեմքին։ Այնուհետև կոնսիլերի միջոցով փակեք դեմքի բոլոր թերությունները՝ անցանկալի հետքեր, աչքերի տակի կապույտ օղակներ և այլն։ Հետո փորձեք դիմափոշու միջոցով վերացնել դեմքի փայլը, սակայն չափը չանցնեք։ Այս ամենից հետո կարող եք օգտագործել կոնտուրինգի մեթոդը՝ ինչպես պատկերված է լուսանկարում։ Տարածեք այս ամենն ու մի քանի րոպե դեմքին մի դիպչեք, որպեսզի դիմահարդարումը չփչանա։


Աչքերի դիմահարդարումը պետք է անել դեմքի ամբողջական make-up-ից հետո։ Պետք է հաշվի առնել, թե որ երանգների մեջ է լինելու ձեր դիմահարդարումը և միայն հետո անցնել աչքերին։ Սկզբում քսեք ստվերաներկը, հետո անցեք մնացածին։


Ընտրեք այնպիսի տուշ, որը համապատասխանում է ձեր աչքերի ձևին ու գույնին։ Բարակ վրձինը բաժանում է թարթիչները, իսկ դասականը՝ երկարացնում է դրանք։ Ամեն օր տուշ մի օգտագործեք։ Թույլ տվեք, որ աչքերը մի քանի օր հանգստանան դրանից։

Հոնքերը գեղեցիկ հարդարելու համար սպիտակ մատիտով ընդգծեք դրանց ներքևի հատվածը։ Եթե ցանկանում եք ավելի նուրբ հոնքեր ունենալ, ապա նախապատվությունը տվեք հոնքերի ստվերաներկին, այլ ոչ մատիտին։ Կարևոր է, որ դրա գույնը համապատասխանի ձեր հոնքերի արմատների գույնին։

Շուրթերը ճիշտ ներկելու համար նախ մատիտով եզրագծեք դրանք։ Այն պետք է շրթներկի նույն գույնի լինի։ Մի շերտ քսելուց հետո թողեք, որ շուրթերը հանգստանան ու ևս մեկ շերտ քսեք։

12/07/2018
11/07/2018

Dimahardarman hamar anhrajesht en modelner.
bolor cankacoxnery karox en grel ejin

Want your business to be the top-listed Beauty Salon in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Տիգրան Մեծ
Erevan