Vital Wellness
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vital Wellness, Health/Beauty, Yerevan.
🌿Դիպլոմավորված նուտրիցիոլոգ
🔬Մեկնաբանում եմ անալիզները պարզ լեզվով
💊Ընտրում եմ վիտամիններ`ելնելով Ձեր նպատակներից
🇺🇸Պատվիրում եմ վիտամիններ ԱՄՆ-ից
📩 Խորհրդատվության արժեքի համար՝ գրեք անձնական նամակ
Այսօր շատերը հարցնում են՝ նորմա՞լ է սա, նորմա՞լ է դա…
Մի բան հստակ է․ եթե ունեք առողջական խնդիրներ, արժե կանգ առնել և վերանայել ձեր առօրյան։
Այն, ինչ ուտում եք, ինչ եք խմում, ձեր բոլոր սովորությունները, քնի ռեժիմը՝ այս ամենը կարող է ազդել ձեր առողջության վրա և նպաստել որոշ խնդիրների առաջացմանը կամ խորացմանը։
Միգուցե ժամանակն է մի պահ կանգ առնել ու անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ՝
Ի՞նչ եմ անում ամեն օր, որը կարող է վնասել իմ առողջությանը։
Եվ գուցե հենց այստեղից էլ սկսվի փոփոխությունը։ 🤍
22/09/2026
Դու կարող ես ունենալ վահանաձև գեղձի հետ կապված բազմաթիվ գանգատներ՝ հոգնածություն, ծուլություն, քնկոտություն, այտուցվածություն և շատ նման «ություններ», ու գնալ բժշկի, հանձնել անալիզներ ու լսել՝
«Ամեն ինչ նորմայի մեջ է։ Սպասենք…»
Հետո…
«Ամեն ինչ նորմայի մեջ է։ Սպասենք, հետևենք»։
Անցնում է 6 ամիս։
Նորից անալիզներ։
Կրկին՝
«Ամեն ինչ նորմայի մեջ է։ Սպասենք, հետևենք»։
Ու դու շարունակում ես ապրել հոգնածությամբ, թուլությամբ, մազաթափությամբ, սառնության զգացումով, քնի ու տրամադրության փոփոխություններով…
Բայց այստեղ մի բան շատ կարևոր է հասկանալ։
TSH-ն ու FT4-ը նորմալ լինելը դեռ չի նշանակում, որ վահանաձև գեղձի հետ ամեն ինչ բացարձակապես հանգիստ է։
Օրինակ՝ Հաշիմոտոյի դեպքում կարող է լինել աուտոիմուն գործընթաց, երբ վահանաձև գեղձի ֆունկցիան դեռ պահպանված է, իսկ հակամարմիններն արդեն բարձրացած են։
Եվ այստեղ էլ հենց սելենն է հետաքրքիր։
Վահանաձև գեղձը սելենով ամենահարուստ օրգաններից է։
Իսկ ի՞նչ է անում սելենը օրգանիզմում։
🦋 Վահանաձև գեղձ — մասնակցում է վահանաձև գեղձի հորմոնների փոխանակությանը։
🛡️ Իմունային համակարգ — անհրաժեշտ է իմունային համակարգի բնականոն աշխատանքի համար։
✨ Հակաօքսիդանտ պաշտպանություն։
❤️ Սիրտ և անոթներ — մասնակցում է սրտանոթային համակարգի բջիջների պաշտպանությանը։
🧬 Վերարտադրողական համակարգ — մասնակցում է վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված բազմաթիվ գործընթացների։
💇♀️ Մազեր և եղունգներ — սելենի բավարար քանակը կարևոր է դրանց նորմալ պահպանման համար։
🎗️ Կրծքագեղձի առողջություն,այն կարևոր է նաև կրծքագեղձի հյուսվածքների համար։
Այսինքն՝ սելենը պարզապես «մեկ ուրիշ հանքանյութ» չէ։
Այն օրգանիզմի բազմաթիվ կարևոր գործընթացների համար անհրաժեշտ հանքանյութ է։
Գրեք «չափ», եթե ցանկանում եք իմանալ, թե որքան սելեն է անհրաժեշտ հենց ձեր դեպքում։
18/09/2026
Մագնեզիում գլիցինատ․ եթե ամբողջ օրը լարված ես, իսկ գիշերը՝ անքուն 😴✨
Բոլորս էլ տեսել ենք «Գտնված երազ» մուլտֆիլմը, որտեղ տպավորություն է, թե տարիքի հետ կանոնավոր քունն անիրական է դառնում, իսկ անհոգ քնելը միայն փոքրերի համար է 🧸
Բայց ծերուկը գտնում է իր երազը… 🌌
Իսկ ի՞նչ եք անում դուք, երբ անկողնում պտտվում եք 365 անգամ 🔄, մտքերն ամպերի նման հավաքվում են գլխավերևում ☁️ ու չեն թողնում քնել, իսկ առավոտյան ձեզ զգում եք «ճզմած» լիմոնի պես 🍋🥴
Ինչո՞ւ հենց Մագնեզիում գլիցինատ 🌿
1️⃣ Լավ յուրացվող ձև է։
2️⃣ Սովորաբար ավելի հեշտ է տարվում և ավելի քիչ է աղիքային անհարմարություն առաջացնում։
3️⃣ Գլիցինի հետ կապը կարող է նպաստել նյարդային համակարգի հանգստությանը և քնի որակին 🧠💤
4️⃣ Կարող է օգտակար լինել մկանային լարվածության և ջղաձգումների դեպքում 🧘♀️
📌 Ինչպե՞ս հասկանալ՝ ունե՞ս արդյոք դեֆիցիտ։
Եթե ունես քնի խանգարում 🛌, աչքիդ կոպը թրթռում է 👁️, զգում ես անհանգստություն կամ մկանային լարվածություն/ջղաձգումներ, օրգանիզմդ կարող է ազդանշան տալ 🚨
📩 Գրիր «ԽՈՐԸ» մեկնաբանություններում կամ անձնական նամակով, եթե ուզում ես օրդ դարձնել հանգիստ 🕊️, իսկ միտքդ՝ խաղաղ 💫
14/09/2026
🔬Ճարպային հեպատոզը կամ ստեատոզը հաճախ անվանում են նաև ճարպոտ լյարդ կամ լյարդի ճարպային հիվանդություն։
Ինչի՞ մասին է այս ամենը, հասկանալի՞ է… 🤔
Չեմ կարծում… 😏
📌 Սկսենք սկզբից։
Լյարդը մեր օրգանիզմի «մթերային խանութն» է, ինչպես ձեր շատ սիրելի «սուպերմարկետը»։ 🛒☺️
Այն նույնպես՝ ընդունում է, մշակում, պահեստավորում, տեսակավորում, չեզոքացնում այն, ինչ պետք չէ և օգնում է օրգանիզմին ստանալ անհրաժեշտը։
Բայց երբ տարիներով լյարդի վրա ավելանում է ծանրաբեռնվածությունը՝ սխալ սննդակարգ, ավելորդ կալորիաներ, շատ շաքար, ալկոհոլ, ավելորդ քաշ, ինսուլինային դիմադրություն, քիչ շարժում… 🍰🍷🍔
լյարդը սկսում է «ճարպոտվել»։
Եվ ամենախաբուսիկն այն է, որ մարդը կարող է իրեն լրիվ նորմալ զգալ։
Ոչ մի ցավ։
Ոչ մի առանձնահատուկ գանգատ։
Ու մտածել՝ «Դե եթե ոչինչ չեմ զգում, ուրեմն լյարդս էլ լավ է»։
Իսկ լյարդը այդպես չի աշխատում։ 🫠
Հենց դրա համար էլ ճարպային հեպատոզը հաճախ հայտնաբերվում է պարզապես պատահաբար՝ անալիզներով կամ ուլտրաձայնային հետազոտությամբ։ 🔬
💬 Գրեք «գանգատ», եթե ուզում եք օգնել ձեր լյարդին, և ես կուղարկեմ ճարպային հեպատոզի դեպքում արյան անալիզների գործնական ցանկը:
11/09/2026
Փայտ տեսել ենք բոլորս ու գիտենք՝ փայտը ինչ տեսք ունի։ 🌳
Ու երևի շատերը մտածում են, որ ոսկորները փայտի նման են։
Բայց՝ ոսկրները փայտ չեն։ 🦴
Ոսկորը մեռած, անշարժ նյութ չէ, որ ուղղակի կա մեր մարմնում ու վերջ։
Ոսկորը կենդանի օրգան է, ինչպես սիրտը, լյարդը և արյունը։ ❤️
Այո՛, կենդանի։
Այն սնվում է, վերականգնվում է, փոխվում է։ Նրա մեջ կան արյունատար անոթներ, նյարդեր և լիմֆատիկ անոթներ։
Ու եթե ոսկորը կենդանի է, ուրեմն նրան էլ պետք է սնուցել և ճիշտ պայմաններ ապահովել։ 🥗🏃♀️
Ոսկրային համակարգի առողջության վրա կարող են ազդել՝
▫️ վիտամին D-ի և կալցիումի անբավարարությունը
▫️ բավարար սպիտակուցի չստացումը
▫️ ֆիզիկական ակտիվության պակասը
▫️ ավելորդ քաշը
▫️ նյութափոխանակության խանգարումները
▫️ բարձր խոլեստերինը և այլ գործոններ։
Ու հիշեք՝ ոսկրերի առողջությունը միայն տարին մեկ ամիս կալցիում կամ վիտամին D խմելը չէ։ 💊❌
Ոսկորը կենդանի է։ 🦴
Եվ կենդանի օրգանին անհրաժեշտ է ճիշտ սնունդ, շարժում ու խնամք։ 🤍
Գրեք «45» մեկնաբանություններում, եթե ուզում եք իմանալ՝ 45-ից հետո հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։ 👇
07/09/2026
Լսե՞լ եք «աչքս խաղում է» արտահայտությունը։ 👀
Թվում է՝ ոչինչ առանձնահատուկ չեք արել, բայց հանկարծ ձեր Կոպը սկսում է ինչ-որ ցնցումների մեջ ընկնել:
Շատերը, կարծում եմ, ժամանակ առ ժամանակ ունեն այդ զգացողությունը։🤔
Կամ մեկ այլ դեպք․ հանգիստ նստած եք ու նկատում եք, որ մատների, ձեռքի, մեջքի մկանները սրտի նման կարծես բաբախում են։ 💓
«Լավ, բաբախեն, կանցնեն», — ասում եք դուք ու մոռանում դրա մասին… մինչև մյուս անգամ։
Բայց հիմա մի պահ կանգ առեք:👇
👉 Իսկ ե՞րբ եք վերջին անգամ մինչև առավոտ խորը քնել։ 😴
👉 Ե՞րբ եք, լավ ` շատ չէ, ընդամենը մեկ անգամ արթնացել։
👉 Ե՞րբ է ձեր ուղեղը իսկապես «անջատվել» գիշերը։ 🧠
Եթե այս հարցերին պատասխանելիս լռեցիք, ուրեմն գուցե ժամանակն է լսելու այն, ինչ մարմինը փորձում է Ձեզ ասել։ ⚠️
Այդ փոքրիկ թրթիռները, որոնք դուք անտեսում եք` ազդանշան է, որ նրան ինչ-որ բան չի բավականացնում։
Մկանների փոքրիկ ակամա թրթիռները կարող են կապված լինել՝
1️⃣ Մագնեզիումի և այլ սննդանյութերի անբավարարության հետ։
2️⃣ Սթրեսի և կորտիզոլի բարձր մակարդակի հետ։
3️⃣ Կաֆեինի և քաղցրավենիքի չափից շատ օգտագործման հետ։ ☕️🍫
Գրեք «գլիցին», եթե այս ամենը ձեր մասին է և ուզում եք օգնել ձեր նյարդային համակարգին։ 🤍
#сон
04/09/2026
Ի՞նչ ընդհանուր բան ունեն շենքերը ու մեր ոսկորները։ 🏢🦴
Ուշադրություն դարձրե՞լ եք կառուցվող շենքերի մետաղական երկար-բարակ ձգվող ձողերին՝ արմատուրային։
Շենքի ամրությունն ապահովում են 2 հիմնական բաղադրիչ:
🔹 Արմատուրան` շենքին տալիս է ամրություն և դիմադրողականություն՝ օգնելով դիմակայել ծանրաբեռնվածությանը և տատանումներին։
🔹 Բետոնը ապահովում է կարծրությունն ու սեղմման նկատմամբ դիմադրությունը։
Լավ, իսկ մեր ոսկորներն ի՞նչ կապ ունեն դրա հետ։
✨ Կոլագենը մեր «արմատուրան» է։
Այո՛, մեր ոսկորների կառուցվածքում մեծ դեր ունի կոլագենը։ Այն ձևավորում է այնպիսի «ցանց», որը ոսկորին տալիս է ճկունություն և դիմադրողականություն։
✨ Կալցիումն ու ֆոսֆատային հանքանյութերը՝ մեր «բետոնն» են, որոնք ամրացնում են ոսկորների կառուցվածքը և ապահովում նրա կարծրությունը։
Հիմա՝ օստեոպորոզի մասին։
Շատերն են լսել այս հիվանդության մասին, իսկ շատերն էլ արդեն առնչվում են դրան։
Օստեոպորոզը վնասում է բոլոր ոսկորներին, ոչ թե միայն օրինակ ձեռքի ոսկորներին:
Դու կորցնում ես ոսկորային զանգվածդ:
Օստեոպորոզի դեպքում ոսկրային հյուսվածքը դառնում է ավելի քիչ խիտ և ավելի փխրուն:
Ու երբ ես հարցնում եմ․
«Վիտամիններ կամ հավելումներ ընդունո՞ւմ եք», հաճախ լսում եմ․
— «Ո՛չ, չեմ խմում»։
— «Շա՜տ վաղուց եմ խմել»։
— «Ինչի՞ համար խմեմ, որ…»։
Եվ պետք է հասկանալ , որ ոսկրային հյուսվածքի համար կարևոր են՝
🦴 բավարար կալցիումը և ֆոսֆորը,
☀️ վիտամին D-ն,
🍳🥚բավարար սպիտակուցը,
⚡ մագնեզիումը և այլ միկրոտարրեր,
🥑 առողջ ճարպերը՝ որպես հավասարակշռված սննդակարգի մաս,
💪 ֆիզիկական ակտիվությունը:
Մի՛ սպասեք, մինչև ոսկորների խնդիրը սկսի սահմանափակել ձեր կյանքը՝ քայլելը, զբոսնելը, ազատ տեղաշարժվելն ու ինքնուրույն լինելը։ 🌿
Ոսկորների մասին հոգ տանելը պետք է սկսել դեռ այն ժամանակ, երբ դրանք «չեն ցավում»։
👇 Գրեք մեկնաբանություններում «ՑԱՆՑ», եթե որոշել եք վիտամիններով սնուցել ոսկորները:
31/08/2026
Հաճախ ենք լսում վիտամին D-ի, C-ի, մագնեզիումի, կալցիումի, ցինկի կարևորության մասին, բայց մոռանում ենք Սելենի մասին, առանց որի մեր օրգանիզմի ամենակարևոր համակարգերը կարծես «բժժած են»։
Լավ, ինչո՞վ կարող է քեզ օգնել Սելենը:
1. 🦋Վահանաձև գեղձի աջակցություն
Այս միկրոտարրը անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար, որոնք պատասխանատու են ամբողջ օրգանիզմի գործունեության համար։
2. ❤️Սրտանոթային պաշտպանություն
Սելենը նպաստում է արյան անոթներում բորբոքումների նվազեցմանը , կանխում վատ խոլեստերինի վնասակար ազդեցությունը, կարող նվազեցնել աթերոսկլերոզի, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը։
3. 🛡️ Իմունային համակարգի ամրապնդում
Սելենը ակտիվացնում է իմունային բջիջները և օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ։
4. 👩❤️👨 Վերարտադրողական առողջության աջակցություն
Տղամարդկանց մոտ սելենը մասնակցում է սռողջ սպերմատոզոիդների ձևավորմանը և բարելավում է սերմնահեղուկի շարժունակությունը։ Կանանց մոտ այն օգնում է կարգավորել հորմոնալ մակարդակը և նվազեցնում է հղիության բարդությունների ռիսկը։
5. 🧠Ուղեղի պաշտպանություն
Սելենը պաշտպանում է նյարդային բջիջները վնասվելուց, օգնում է բարելավել հիշողությունը և նվազեցնում է դեպրեսիայի ռիսկը։
6. 🌿Հակաօքսիդանտային պաշտպանություն
Սելենը չեզոքացնում է ազատ ռադիկալների կողմից առողջ բջիջների վնասումը։
Սելենի անբավարարության 8 հիմնական ախտանիշներն են՝
1. թուլություն և հաճախակի մրսածություն,
2. մկանային ցավ,
3. անհասկանալի քաշի ավելացում,
4. փորկապություն,
5. չոր մաշկ, հատկապես ձեռքի մատների, ափերի և կրունկների չորություն
6. մազաթափություն,
7. ցրտի նկատմամբ զգայունություն,
8. երեխաների մոտ աճի և զարգացման դանդաղում։
📩 Ունե՞ք վերը նշված ախտանիշները։
Գրեք ինձ «100», և ես, որպես նուտրիցիոլոգ կօգնեմ հասկանալ՝ արդյոք այն անհրաժեշտ է ձեզ և ինչպես ճիշտ ընդունել։
5 նշան, որոնք կարող են հուշել,որ վահանաձև գեղձին օգնություն է անհրաժեշտ ⚠️
1️⃣ Հոնքերի ծայրերի թափվելը. Եթե նկատում եք, որ հոնքերի արտաքին անկյունները նոսրացել են, սա հիպոթիրեոզի դասական ազդանշան է:
2️⃣ Բարձի հետքերը դեմքին և ձեռքերին. Արթնանալուց հետո մաշկի վրա երկար պահպանվող հետքերը վկայում են թաքնված այտուցվածության և հեղուկի կուտակման մասին:
3️⃣ Ճնշող զգացողություն կոկորդում. Կոկորդում «խեղդող» կամ սեղմող զգացողությունը հաճախ կապված է գեղձի մեծացման հետ:
4️⃣ Անբացատրելի մազաթափություն. Երբ խնամքի միջոցները չեն օգնում, պատճառը վիտամինների դեֆիցիտներն են և հորմոնալ խնդիրները:
5️⃣ Քրոնիկ հոգնածություն. Արթնացել եք, բայց արդեն հոգնած եք ու նորից քնել եք ուզում՝ նույնիսկ 8 ժամ քնելուց հետո:
💬 Մեկնաբանություններում գրեք «ԳԵՂՁ», եթե նկատել եք այս նշաններից գոնե 2-ը, և ուղարկեք տեսանյութը նրան, ում համար այն կարող է օգտակար լինել:
25/08/2026
📌 Solgar Magnesium + Vitamin B6-ը կարող է օգտակար լինել ձեզ և ձեր հարազատներին, եթե այս հարցերի պատասխանը `«այո» է լինելու:
Պատրա՞ստ եք...
- Անընդհատ հոգնածությո՞ւն։
- Մկաննե՞րն են հաճախ ձգվում կամ գիշերը ջղաձգվում։
- Դռան ձայնից կամ անսպասելի աղմուկից վեր թռնո՞ւմ եք։
- Դյուրագրգիռ եք դարձել, քունը հանգիստ չէ՞։
- Կամ երբեմն նյարդային բնույթի ցավեր, օրինակ՝ նևրալգիայի նման զգացողություններ ունե՞ք։
- Անհամգիստ քուն ունեք, օրինակ քա՞նի անգամ եք արթնանում գիշերը:
Գանգատներ, որոնց դեպքում արժե մտածել՝ արդյոք ստանում եք բավարար մագնեզիում:
Հաճախ լսում եմ
• «Արյանս մեջ մագնեզիումը նորմալ է, ուրեմն ինձ պետք չէ»:
📌 Բայց կա մի կարևոր բան․ արյան շիճուկում է գտնվում օրգանիզմի մագնեզիումի ընդամենը մոտ 1%-ը։ Հիմնական մասը գտնվում է բջիջներում, մկաններում և ոսկորներում։ Այդ պատճառով միայն շիճուկային մագնեզիումի ցուցանիշը միշտ չէ, որ ամբողջական պատկեր է տալիս։
💡 Ինչո՞ւ հենց մագնեզիում + B6
Վիտամին B6-ն անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար և ծառայում է որպես «տրանսպորտ» (կոֆակտոր), որն օգնում է մագնեզիումին հասնել ճիշտ հասցեատիրոջը։
👉 Գրեք «ԵՐԿՈՒՍՈՎ» մեկնաբանություններում, և ես կասեմ` ինչ ձևով և որքան ժամանակ ընդունել։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 08:30 - 23:30 |
| Tuesday | 08:30 - 23:30 |
| Wednesday | 08:30 - 23:30 |
| Thursday | 08:30 - 23:30 |
| Friday | 08:30 - 23:30 |
| Saturday | 08:30 - 23:30 |
| Sunday | 08:30 - 23:30 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Vital Wellness posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
