Beauty Corner Yerevan

Beauty Corner Yerevan

Share

Մեր էջը
*Առանց վիրահատական միջամտության արագ նիհարեցմ?

23/02/2021

Դեմքի մաշկին պետք է խնամքով վերաբերվել: Շատերը նորմալ են համարում ձեռքի օճառով դեմքը լվանալը, ինչը անթույլատրելի է:
Դեմքի մաշկի խնամքը իր մեջ ներառում է՝ մաքրումը, շերտազատումը, խոնավացումը և պաշտպանությունը:

Մաքրում

Օճառների մեջ փրփրագոյացման համար ավելացնում են նատրիումի լաուրիլսուլֆատ, որը գրգռում և չորացնում է մաշկը, որի հետևանքով մաշկը սկսում է ավելի շատ ճարպ արտադրել որպես կոմպենսացիա:
Պետք է ընտրել ավելի նուրբ մաքրող միջոցներ, որոնք չեն փրփրում, կամ փրփուրի ձևավորումը ապահովում են այնպիսի միջոցներ, որոնք չեն գրգռում մաշկը:

Շերտազատում

Լայնորեն կիրառում ունեցող սկրաբերը ոչնչով չեն օգնում մաշկին: Ագրեսիվ ֆիզիկական շերտազատումը իրականում վնասում է մաշկը և ստիպում կոպտանալ: Ավելի լավ է սկրաբը փոխարինել թթուներով, որոնք վերնամաշկի մահացած բջիջների նուրբ քիմիական քայքայում են առաջացնում: Թթուները ոչ միայն թարմացնում են մաշկը, այլև հարթեցնում են մանր կնճիռները: Կոսմետիկ միջոցներում կիրառվող թթուներից են գլիկոլաթթուն, կաթնաթթուն և սալիցիլաթթուն: Թթուների կիրառման ամենահասարակ ձևը տոնիկներն են:

Խոնավացում

Խոնավացում անհրաժեշտ է ցանկացած տիպի մաշկին, սկսած շատ յուղոտ մաշկից մինչև շատ չոր մաշկ: Խոնավացնող միջոցները պարունակում են գլիցերին, հիալուրոնաթթու, յուղեր: Որքան չոր է մաշկը, այնքան խիտ պետք է լինի քսուքը:

Պաշտպանում

Մաշկը պետք է պաշտպանել արևից, որը մաշկի ծերացման գործոններից է: Արևի պատճառով են առաջանում պիգմենտացիաներ, կնճիռներ, կորում է էլաստիկությունը: Այդ պատճառով կարևոր է արևապաշտպան քսուքների օգտագործումը: Ընդ որում, եթե ամբողջ օրն անցկացնում եք արևի տակ, անհրաժեշտ է 2-3 ժամը մեկ անգամ թարմացնել այն:
Շուկայում առկա է մաշկի խնամքի միջոցների բազմազան տեսականի, որոնց ճիշտ ընտրության հարցում ձեզ կօգնի մաշկաբանը:

Նյութը տրամադրեց բժիշկ Սևակ Մկրտչյանը

#մաշկիխնամք #մաշկիխոնավացում #Մաշկիպաշտպանում #մաշկիշերտազատում #մաշկիմաքրում #ճարպոտմաշկ #սկրաբ #կոսմետիկմիջոցներ #տոնիկ #պիգմենտացիա #կնճիռ #քսուք #արևապաշտպան #խոնավեցնողքսուք #մաշկ #մաշկիկարմրություն
#մաշկիթեփոտում #խոնավեցնողմիջոց #լոսյոն #մաշկաբան #Մաշկային #մաշկայինհիվանդանոց #ԲժշկականԿենտրոն #ֆուչիկի32 #մաշկայինկենտրոն

10/02/2021

Ողջույն սիրելիներս 👋
Այսօրվա դիմակը նախատեսված է աչքերի շուրջ խնամքի համար
Դիմակը պարզ է, մատչելի, բնական և ամենակարևորը շաաատ արդյունավետ։

Սկսեցինք 😉

Անհրաժեշտ բաղադրիչներն են 1 թեյի գդալ կաթնաշոռ և 1 թեյի գդալ մեղր

🌪Բաղադրիչներն անհրաժեշտ է խառնել և ստանալ համասեռ զանգված
🤲Ստացված զանգվածն անհրաժեշտ է բաժանել 2 հավասար մասերի և դրանցից յուրաքանչյուրը փաթաթել բարակ բամբակի կամ կտորի մեջ, տալով՝ պատչերի տեսք
🤩Այնուհետև սկսվում է ամենահաճելին
ԱնհրԺեշտ է հորիզոնական դիրք ընդունել և 20-25 րոպե վայելել դիմակը
🥛Դիմակից հետո դեմքը խորհուրդ է տրվում լվանալ երիցուկի թուրմով կամ կաթով։
Դիմակի պարբերական օգտագործումը կնվազեցնի աչքերի շուրջ առաջացած կնճիռներն ու կկանխի նորերի առաջացումը (շաբաթական 2 անգամ):

12/12/2020

Մարդու մաշկն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։
Երկրում տիրող գերլարծված իրավիճակը՝ մի կողմից պատերազմ, մյուս կողմից կորոնավիրուսային վարակի բարձր ցուցանիշներ՝ ինքնին թելադրում են անհանգստություն, վախ և պիկային լարվածություն, որն էլ արտահայտվում է մաշկին տարատեսակ խնդիրների տեսքով:
Երկարատև սթեսը վատթարացնում է նաև մաշկի վերականգնման գործընթացը, բացասաբար է ազդում կոլագենի և էլաստինի արտադրության վրա և նույնիսկ նպաստում է դիմախաղի ու խորը կնճիռների առաջացմանը։
Նման խնդիրներից խուսափելու համար առավելապես այս օրերին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հեղուկի ընդունման օրական չափաբաժնին,մաշկը մշտապես սնուցել և խոնավեցնել տարբեր դիմակներով և քսուկներով:
😉 Հաջորդ նյութերու Ձեզ կներկայացնենք մաշկի խնամքի բնական դիմակներ, որոնք կօգնեն Ձեզ խուսափել վերը նշված խնդիրներից ☝️

25/09/2020

💅Ամրացնում ենք եղունգները արևածաղկի ձեթով
Անհրաժեշտ է չզտված արևածաղկի ձեթը տաքացնել և ավելացնել 4-6 կաթիլ յոդի սպիրտային լուծույթ։ Եղունգները դնել տարրայի մեջ՝ թողնելով 15 րոպե։
Պրոֆիլակտիկ նպատակով այս գործընթացը պետք է կատարել շաբաթական 1 անգամ, իսկ բուժման համար՝ ամեն օր միչ եղունգների վերականգնվելը:
Իսկ եղունգների գերազանց էսթետիկ տեսքը կապահովենք մենք 📩 կամ ☎️ 099411640

23/09/2020

Դիմակ յուղոտ մաշկի համար

👻 Անհրաժեշտ է խառնել կես ավոկադոն և ¼ վարունգը: Վարունգի 92%-ը ջուր է, ինչը կխոնավեցնի Ձեր մաշկը: Այն նաև պարունակում է վիտամին C, իսկ ավոկադոն կանոնավորում է գեղձերի աշխատանքը:

22/09/2020

🌱 Իսկ դուք գիտեի՞ք, որ ռոզմարինի եթերային յուղը խթանում է մազերի ֆոլիկուլները, կանխարգելում մազաթափությունը, մազերի վաղաժամ սպիտակելը: Այն նաև փայլ է հաղորդում մազերին։

22/09/2020

⚡️Թարմեցնող և երիտասարդեցնող դիմակ
1 ճաշի գդալ մածուն, 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ քրքումի փոշի

Բաղադրիչները խառնելուց հետո քսեք դեմքին և որոշ ժամանակ պահելուց հետո դեմքը լվացեք: Դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում մաշկը կձգվի և թարմ տեսք կունենա:

22/09/2020

💅Կոտրվող եւ փափուկ եղունգներն ամրացնելու համար շաբաթը 1-2 անգամ որոշ ժամանակ պահել բուսական յուղի մեջ, որին նախապես ավելացնել A վիտամին, 3 կաթիլ յոդ կամ 5 կաթիլ կիտրոնահյութ, կամ 2 օրը մեկ որոշ ժամանակ պահել տաք աղաջրի մեջ։

22/09/2020

Մեր Էջը ՁԵՐ Գեղեցկության մասին է🌸 ❤️

19/09/2020

Դասական դարձած ֆրանսիական մանիկյուրը՝ ֆրենչը, երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից եւ սազում է գրեթե ամեն ինչի հետ:
💅Քո իդեալական ֆրենչի համար ☎️ 099411640

14/09/2020

Կարանտինը Ձեզ էլ է՞ ավելորդ կիլոգրամներ նվիրել
Ցանկանում ե՞ք անցավ և արագ ազատվել դրանցից
Մենք իհարկե կօգնենք Ձեզ հաշված րոպեների ընթացքում Ձեր աչքով տեսնել սանտիմետրերի տարբերությունը
Մենք կօգնենք Ձեզ ո՚չ միայն այդ հարցում, այլ նաև

🦍անցանկալի մազերից ազատման
💅մատնահարդարման
🦶ոտնահարդարման
🦹‍♀️հոնքերի ձևավորման

լուծման հարցում
Մանրամասների համար գրե՛ք մեկնաբանություն կամ նամակ

13/09/2020

Ներկայումս լայն տարածում է ստացել մազահեռացման էլոս էպիլյացիայի տարբերակը:
Գործողության ընթացքում տաքացվում և քայքայվում է մազի ֆոլիկուլը:
Նախընտրելի է կատարել էլոս էպիլյացիա, քան լազերային։
Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել
Անհրաժեշտ է էպիլյացիա կատարելուց առաջ և հետո արևայրուք ընդունած չլինել: Մաշկի այն հատվածը, որտեղ պետք է կատարվի էպիլյացիա, հարկավոր է սափրել, քանի որ գործողությունը կատարվում է մազարմատի հետ:
Չի կարելի էպիլյացիա անել, երբ...
Ֆոտոէպիլյացիան հակացուցված է նրանց, ովքեր շաքարային դիաբետ, քաղցկեղ, ինչպես նաև մաշկային հիվանդություններ ունեն: Էպիլյացիայի գրեթե բոլոր ձևերը չի կարելի կիրառել հղիության և դաշտանային ցիկլի շրջանում, այն հատվածներում, որտեղ կան թարախային շերտեր, լայնացած անոթներ, խալեր:
Էլոս էպիլյացիան խորհուրդ չի տրվում կրծքով կերակրող մայրերին, արյան, մաշկային, ալերգիկ հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի խնդիր ունեցողներին : Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել վարակիչ հիվանդությունների, էպիլեպսիայի դեպքում:

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Davtashen 1
Yerevan
0054