Gayane Karapetyan
▫️Здесь о любви к себе !
▫️Идеальный перманент 🖊️
▫️Обучение 🎓
07/04/2026
Հրաժեշտ տվեք միկրոբլեյդինգին։
Ընտրեք բնականն արդյունք տվողն ու ոչ տրավմատիկ տեխնիկան🤍
Ապարատային մազիկների և փոշեդրման համադրությունը իմ ամենասիրելի տարբերակն է:
Ինչո՞ւ եմ այն համարում լավագույն լուծում։
▫️Ոչ տրավմատիկ. Ի տարբերություն միկրոբլեյդինգի, այս մեթոդը չի վնասում մաշկի կառուցվածքը և չի թողնում սպիներ:
▫️Բնական տեսք. Մազիկները տալիս են շատ բնական և նուրբ արդյունք, իսկ փոշեդրման միջոցով ֆիքսվում է ֆորման, որը շատ կարևոր է արդյունքի երկարաժամկետ պահպանման համար։
Եթե ուզում եք հասկանալ այս տեխնիկան ձեզ համապատասխան է թե ոչ, կարող եք գրել կամ զանգահարել ինձ՝
📞 099 035 335
Փոշեդրման ապաքինումը օրերով, երբ հստակ երևում է ինչպես են նրբանում հոնքերը սկզբնական մուգ վիճակից հետո ։
Առաջին 10 օրերի ընթացքում՝
- գույնը կարգավորվում է
- մաշկը ամբողջությամբ ազատվում է մուգ կեղևից
- արդյունքը՝ բնական և երկարատև
Գրանցվելու համար՝
📞 099 035 335
📍Թումանյան 4
23/02/2025
Արտահայտված շուրթեր ունենալու առանց ներարկումների մեթոդ իհարկե կա՝ շուրթերի պերմանենտ դիմահարդարում🔥:
Պրոցեդուրան կօգնի առանց ժամանակ ծախսելու շլացուցիչ տեսք ունենալ Ձեզ մնում է միայն գրանցվել😉
Գրանցումների համար գրեք էջին📩
📞 099035335
📍 Թումանյան 4
16/02/2025
Գնահատեք հոնքերի փոխակերպումը👌🏻
Ետ կոտրելու եմ այն կարծրաֆիպը, որ հոնքերի փոշեդրումը արհեստականի մասին է:
Թերթե’ք 👉 ՝ վիդեո տարբերակով տեսնելու համար
Գրանցումների համար գրեք էջին📩
📞 099035335
📍 Թումանյան 4
06/02/2025
Եվս մեկ հագեցած դասընթաց մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Իռենի հետ մասնագիտական գեղեցիկ ճանապարհ անցանք:
Թերթե’ք ուսանողիս աշխատանքները տեսնելու համար 👉🏻
ջան, շնորհավորում եմ ու շնորհակալ ինձ վստահելու համար: Վստահ եմ, որ քո անսահման աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ հասնելու ես մասնագիտական լուրջ հաջողությունների, իսկ ես քեզանով դեռ հպարտանալու եմ🫶🏻:
❔Հաճախ եք հարցնում՝ արդյո՞ք դասընթացի ընթացքում աշխատելու եք մոդելների հետ։ Պատասխանն է՝ այո՛։
Դասընթացի ծրագիրում նախապատվությունը տրված է գործնական հատվածին, որպեսզի տեսական գիտելիքները ստանալուց հետո գործնականում կիրառեք ու ամրապնդեք՝ իրական մոդելների հետ աշխատելով՝ 2-ական մոդել յուրաքանչյուր զոնայի համար։
Պերմանենտ դիմահարդարման անհատական բազային դասընթաց 0-ից։ Տևողությունը՝ 14 օր։
💡 Ինչ կսովորեք դասընթացի ընթացքում
Պրակտիկ ուսուցում․
— Աշխատանք լատեքսի և արհեստական մաշկի վրա։
— Հոնքերի և շուրթերի իդեալական էսքիզի ստեղծման արագ և արդյունավետ մեթոդներ։
— Իմ ցուցադրական աշխատանքները մոդելների հետ։
— Ձեր աշխատանքները մոդելների հետ՝ 2 զոնաներում՝ հոնքեր և շուրթեր (յուրաքանչյուր զոնայի համար՝ 2 մոդել)։
📩 Դասընթացին գրանցվելու համար գրեք էջին։
31/01/2025
Ապաքինված աշխատանքներ ցուցադրելը պարտադիր է պերմանենտ դիմահարդարման (ՊԴ) դեպքում , քանի որ անմիջապես հետո նկարները և ապաքինված նկարները 1 կամ մի քանի ամիս անց շատ տարբեր են լինում ❗️✔️
Գրանցվելու համար գրել էջին ✍️ կամ զանգահարել
📱 099035335
📍 Թումանյան 4
Դասավանդմանը պետք է շատ լուրջ վերաբերվել, ու դա ընդհանրապես էջում լուրջ դեմքով սերտիֆիկատով նկար ունենալու մասին չի ❗️❌
Դասավանդումը պարզապես միայն գիտելիքի փոխանցում չէ, այն իր մեջ ընդգրկում է այդ գիտելիքը կիրառելու ընթացքում բազում սխալների, իրավիճակների միջով անցնելու մեծ փորձ, լիքը հիասթափությունների հաղթահարում, համառություն, սեր, մոտիվացիա , սիրահարվածություն այն ամենին, ինչ անում ես, ու ինչ ցանկանում է աշակերտը սովորել ու ստանալ քեզանից ուսուցման արդյունքում 🥰❤️
Ուսուցումը պետք է լինի կարճ-կոնկրետ, առանց ավելորդ գեղարվեստական մասերի, «ջուր ծեծելու»՝ պարունակելով այս մասնագիտության հետ կապված բոլոր թեմաներն ու կարևոր կետերը՝ թե’ տեսական, թե’ պրակտիկ ✍️👌🏼❗️ԺԱՄԱՆԱԿ-ն այսօր բոլորի համար է ամենաթանկ ռեսուրսը❗️
Ամսով ուսուցում անցնելը դեռ ուսուցման որակի երաշխիք չէ, 1 ամիս գնալ դասերի, մեծ գումար տալ, բայց չստանալ տարրական բազային գիտելիքներ (սխալ շտրիխների մասին դեռ կլռեմ), ամենաքիչը ՄԱՐԴԿԱՅԻՆ չէ ❌
Սիրելի՜ ԿՈԼեԳԱՆԵՐ, ամենայն հարգանքով ձեր կատարած աշխատանքի հանդեպ, խնդրում եմ Մի’ ԱՂԱՎԱՂԵՔ պերմանենտի էսքան սիրուն աշխարհը ու այս լուրջ մասնագիտությունը։
✅❗️Դասավանդելու համար ևս պետք է ՍՈՎՈՐԵԼ 👌🏼
❗️🤫 Տեքստը համարել բազում վերապատրաստումների արդյունքում ներսումս հավաքված ջղայնության դրսևորում 😉
01/01/2025
Սիրելիներս ❣️
Ճանպարհեցինք ևս մեկ ՝ դժվարություններով, լիքը զգացողություններով, ձեռքբերումներով ու փոփոխություններով լի տարի 🗓️
Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրի վստահության և ընտրության համար 👏 Հավատացած եղեք՝ կանացի գեղեցկությունը հզոր զենք է՝ ունակ դարձնելու յուրաքանչյուր կնոջ կյանքն ավելի երջանիկ ✨, և այն ինձ համար առաջին հերթին սկսվում է ներսից ☝️🌸
«Ցանեք» միայն բարի ու դրական սերմեր, մենք միշտ քաղում ենք մեր ցանածի պտուղները . մեր կյանքը մեր մտքերի, բառերի, քայլերի ու գործողությունների արդյունքն է ❗️🥰
Սովորեք բաց թողնել …իրավիճակներ, մարդկանց ..դա շատ կարևոր է ☝️ առանց դրա չկա ներդաշնակություն..
Համարձակ եղեք ..ձեր որոշումներում, ձեր նպատակներում, որ հետո չփոշմանեք բաց թողած հնարավորության, ժամանակի համար👌
Ու ամենակարևորը ❣️ ՍԻՐԵ՛Ք.. սիրեք ձեր մտերիմներին, կողակիցներին, երեխաներին..ժամանակը արագ ա անցնում …հասցրեք սիրել☝️հաճախ ասեք այդ մասին, տվեք սիրո ամբողջը, որ կարող եք 🥰…..սիրեք ձեր աշխատանքը, երազանքները …և վերջապես ՍԻՐԵ՛Ք ԿՅԱՆՔԸ . այն հիասքանչ է իր բոլոր դրսևորումներով հանդերձ, ու անկասկած պատասխանում է ձեզ նույն կերպ ❣️
Շնորհավո՜ր Նոր՝ 2025թվական 🥂
Թող բոլոր դժվարություններն ու վատը մնան 2024-ում, թող այս տարին լի՜քը ժպիտներ, գրկախառնություններ բերի 😘
30/12/2024
Փոշեդրում Refresh-ից անմիջապես հետո 👌🏼😍
Refresh-ը իմ կատարած փոշեդրումը 1-2 տարվա ընթացքում թարմացնելու պրոցեդուրան է ❗️
Թերթե’ք 👉 ՝ վիդեո տարբերակով տեսնելու ինչ մնացորդ ունեինք փոշեդրումից 1,5 տարի անց նախքան թարմացնելը, և իհարկե պրոցեդուրայից անմիջապես հետո ✔️
Գրանցումների համար գրեք էջին ✍️
📞 099035335
📍 Թումանյան 4
28/12/2024
Եվս մեկ տաղանդավոր մասնագետ ավարտեց հոնքերի և շուրթերի պերմանենտ դիմահարդարման բազային դասընթացը։
Թերթե’ք ուսանողիս աշխատանքները տեսնելու համար 👉🏻
Թերեզա Մանասյան ջան, շնորհավորում եմ, իմ նպատակասլաց ու աշխատասեր ջան, ուրախ եմ , որ անմիջական մասնակիցն եմ քո՝ ևս մեկ երազանքի կատարմանը 🥰❤️ Առա՜ջ դեպի նպատակների իրականացում, իսկ ես միշտ պատրաստ եմ աջակցել ու մնալ կապի մեջ 🫶🏻
❔Հաճախ եք հարցնում՝ արդյո՞ք դասընթացի ընթացքում աշխատելու եք մոդելների հետ։ Պատասխանն է՝ այո՛։
Դասընթացի ծրագիրը մշակված է այնպես, որ տեսական գիտելիքները գործնականում կիրառեք ու ամրապնդեք՝ իրական մոդելների հետ աշխատելով՝ 2-ական մոդել յուր. զոնայի համար։
Պերմանենտ դիմահարդարման անհատական բազային դասընթաց 0-ից։ Տևողությունը՝ 14 օր։
💡 Ինչ կսովորեք դասընթացի ընթացքում
Պրակտիկ ուսուցում․
— Աշխատանք լատեքսի և արհեստական մաշկի վրա։
— Հոնքերի և շուրթերի իդեալական էսքիզի ստեղծման արագ և արդյունավետ մեթոդներ։
— Իմ ցուցադրական աշխատանքները մոդելների հետ։
— Ձեր աշխատանքները մոդելների հետ՝ 2 զոնաներում՝ հոնքեր և շուրթեր (յուրաքանչյուր զոնայի համար՝ 2 մոդել)։
🤍 Իմ դասընթացի առավելությունները կայանում են նրանում, որ սովորում եք նաև՝
— Ինչպես ճիշտ նկարել և մատուցել ձեր աշխատանքը։
— Ինչպես օգտվել նկարների մշակման ծրագրերից։
— Ինչպես պրոֆեսիոնալ վարել ձեր սոցիալական էջը։
📩 Դասընթացին գրանցվելու համար գրեք էջին։
21/12/2024
Ըստ ձեզ, քանի՞ տարով երիտասարդացավ իմ հաճախորդուհին հոնքերի պերմանենտ դիմահարդարումից հետո: 😊
Նկարում տեսնում եք արդյունքը՝ պերմանենտից 7 ամիս անց և թարմացումից (Refresh) հետո։
✨Թերթեք նկարները և գնահատեք տարբերությունը։ Իսկ վերջում տեսեք նաև հոլովակը, որտեղ կարող եք ավելի պարզ ծանոթանալ արդյունքին։
🎄Պերմանենտ դիմահարդարումը հրաշալի Ամանորյա նվեր է՝ հատկապես մայրիկների ու տատիկների համար, և կատարյալ առիթ է՝ նրանց պարգևելու գեղեցկություն և ինքնավստահություն։
Եթե հարցեր ունեք կամ ցանկանում եք ավելին իմանալ ծառայության մասին, գրեք էջին։✍🏻
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Tumanyan 4
Yerevan
0002
