Dr. Anna Gevorgyan

Dr. Anna Gevorgyan

Share

Օրթոդոնտ, ով քայլում է ձեզ հետ բուժման ողջ ճանապարհին👩‍⚕️

Ամեն ինչ ճիշտ կծվածքի, բրեկետների մասին և ոչ միայն🦷

Դարձրու՜ ժպիտդ ներդաշնակ
📞041 33 73 07

24/05/2026

🦷 Օրթոդոնտիկ բուժման անհատական առանձնահատկություններն անհնար են դարձնում ունիվերսալ բուժման պլանների կազմումը։

Պացիենտի համար լավագույն բուժման պլանը կազմելու համար պիտի հաշվի առնվեն տվյալ կլինիկական դեպքի բոլոր առանձնահատկություններն ինչպես բուժումը սկսելիս, այնպես էլ շարունակելիս։

22/05/2026

🫀Էմոցիոնալ ինտելեկտն ու հասունությունը փոխհարաբերություններում արտահայտվում են սխալներն ընդունելու, դժվար թեմաների մասին խոսելու և կառուցողական քննարկումներ ունենալու ընդունակությամբ։ Ինձ համար շատ կարևոր «ցուցիչի» մասին խոսում եմ reel-ում։

ՀԳ. Երբ հստակ գիտեք, որ սխալ եք, հեշտությա՞մբ եք ասում «կներես» 💭

19/05/2026

🧠 «Այրումը» կամ «burnout»-ը շատ վառ են արտահայտվում, հոգնում ես հուզականորեն ակնհայտ կերպով՝ ամեն օր աշխատելով բազմաթիվ պացիենտների հետ։

👩🏻‍⚕️ Վիրաբույժը և թերապևտը պացիենտին տեսնում են եզակի անգամներ, օրթոդոնտը՝ տարիներով վարում է նույն պացիենտին։

➰ «Օրթոդոնտիա» խաչմերուկում հատվում են էսթետիկան և ֆունկցիան, ինչն արդեն խնդրահարույց է։ Բոլորն ունեն իրենց կարծիքը «գեղեցիկ»-ի մասին, էդ թվում՝ պացիենտը։

💰 «Արժանի» վաստակելու համար պիտի համատեղես աշխատանքը մի քանի կլինիկաներում, և երբեմն առավոտյան դժվար է հասկանալ՝ որ կլինիկա հիմա պիտի գնաս (կես կատակ, բայց և լուրջ)։

⚠️ Եվ, ի վերջո, միշտ կան մարդիկ, որ առանց մասնագիտական կրթության ու գիտելիքի պատրաստ են «բրեկետներ կպցնել» ցանկացած մեկին՝ իրական արժեքից անհամեմատ ավելի մատչելի, որովհետև չեն ներդրել ոչ ժամանակ, ոչ ջանք, ոչ էներգիա, ոչ կյանք մասնագիտացման մեջ (ոչ էլ բուժման մեջ են դա անելու), ոչ էլ պատկերացնում են բարդություններն ու սխալ բուժման հետևանքները։ Ու հաճախ պացիենտի համար դժվար է տարբերակել նման անձանց իրական բժիշկ-օրթոդոնտներից…

16/05/2026

Պատրաստվում ես օրթոդոնտիկ բուժում սկսել էլայներներո՞վ 🦷

Ուրեմն reel-ը հենց քեզ համար է։

15/05/2026

🤭 Հունիսի մեկը չի, բայց կարող էր լինել։
Էս ռիլը որոշել էի նկարել հենց էդ օրվա համար, բայց հասկացա՝ բնավ իմաստ ու նպատակ չեմ տեսնում համբերելու մեջ։

Հունիսի մեկն ու տարվա մնացած 364/365 օրերը ԱՊՐԵԼՈՒ մասին են… էստեղ ու հիմա ԼԻՆԵԼՈՒ մասին են։ Տալ քեզ արտոնություն՝ տարվա մեջ գոնե մի քանի անգամ անելու էն, ինչ «խելքիդ փչել ա», ու հենց «փչել ա»։ Թույլ տալ, որ խենթության քամին քեզ պոկի-տանի՝ ուր կուզի։ Թողնել էս պահից առաջ եղած մտքերն ու մոռանալ՝ էս պահից հետո ի՜նչ խնդիրներ պիտի լուծես. ԱՊՐԵԼ էս պահը։ Չմտածել՝ ինչ, ոնց, ինչու, երբ… ու մանկական անհոգությամբ վայելել սեփական լինելիության պարգևը։

Էնքա՜ն շնորհակալ եմ Աստծուն, որ կարողություն ա տվել՝ 5-ամյա Աննայի պարզությամբ ուրախանալ ու հրճվել բացվող արևածագով, անծանոթի ժպիտով, թռչունների ձայնով, ծովի ալիքներով, արևի լույսով, ծաղիկների բույրով ու պաղպաղակով։

ՀԳ. Հա՜, ես երանելի եմ, և գոհություն Աստծուն, որ գիտակցում եմ դա 🪽

12/05/2026

💭Մե՞նք ենք գտնում երջանկությունը, թե՞ ինքը՝ մեզ… Ի՞նչ եք կարծում։

Երջանկության ընդօրինակման ու, առհասարակ, համեմատությամբ ապրելու «պատրանքի» մասին💨

09/05/2026

Անհնարին ազնվությամբ տեսնում եք՝ ոնց ենք սովորաբար reel ստեղծում, երբ 1 ժամվա փոխարեն 15 րոպեում ավարտում ենք «պլանային» նկարահանումը 🤭

07/05/2026

Ներկայությունն ամենաթանկն է, որ կարող ենք տալ մեր սիրելիներին…🫀

Photos from Dr. Anna Gevorgyan's post 04/05/2026

Աշխատանքի լավագույն գնահատանքն ինձ համար պացիենտի վստահությունն է 🤍

Երբ բուժման ընթացքում պացիենտի ընտանիքի անդամներն են սկսում դիմել, հասկանում ես՝ գոհունակությունը միայն տեսական չէ, այլ գործնական, իրական ու շոշափելի ☺️

Photos from Dr. Anna Gevorgyan's post 30/04/2026

🌿 Օրթոդոնտիկ բուժումը միայն ուղիղ ատամների կամ ճիշտ կծվածքի մասին չէ… Այն կյանքի որակի ու ապրվող ամեն օրը առավելագույնս վայելելու մասին է։

28/04/2026

Պարզը հեշտի հոմանիշը չի 🤭 Անկեղծ՝ ինձ հետ շփման հստակության մասին։

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00