Beauty begins with You
Եղի՛ր ինքդ քո իդեալը �
📌Մագնիսային թերապիա
Ցուցված է բոլոր մաշկերին(կուպեռոզ, ռոզացեա ևս) 🤍👩🔬
📍Լավացնում է արյան շրջանառությունը, կմախքը հագեցնում է թթվածնով, Կարգավորում է հորմոնները, նվազեցնում բորբոքումը🤍👩🔬
Զուգակցվում է այլ սարքավորումների հետ👩🔬🤍
24/03/2021
📌Ալմազային Միկրոդերմաբրազիա
📍Միկրոդերմաբրազիան կամ դեմքի հարթեցումը նուրբ և բացարձակ անցավ միջոց է ազատվելու մաշկի մահացած շերտից՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը: Այն հարթեցնում է մանր կնճիռները,հանում է տարիքային հիպերպիգմենտացիան: միկրոդերմաբրազիայի շարունակական պրոցեդուրաները թույլ են տալիս հեռացնել սպիերը,վնասվածքներից և վիրահատություններից մնացած հետքերը, կորյակները, այրվածքների հետքերը, պիգմենտային լաքաները: Միկրոդերմաբրազիայի հիմնական նպատակը մաշկի ծերացումը կանխելն է և միևնույն ժամանակ երիտասարդացնելը: Միկրոդերմաբրազիայից հետո անհրաժեշտ է դեմքը պաշտպանել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և քսել արևապաշտպան քսուք,որպեսզի մաշկի դուրս եկած շերտը հասցնի անվնաս վերականգնվել:Մաշկը վերականգնվում է 7-10 օրվա ընթացքում:Սա էլ պրոցեդուրայի անցկացման օպտիմալ ժամանակահատվածն է:🤍👩🔬
17/03/2021
📌Դեմքի դասական +մեխանիկական մաքրում
📍Դեմքի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ է յուրաքանչյուրին և այն պետք է կրի պարբերական բնույթ։ Այս հոդվածում կբերենք մի քանի փաստարկ, որպեսզի հասկանալի լինի միջամտության կարևորությունը:
Մաշկի բնական խոնավեցումը կատարվում է հատուկ ծորաններով, որոնք մաշկի մակերեսին ունեն ծակոտիների տեսք: Ամեն ծորան պարունակում է ճարպային պարկիկ, որն արտադրում է ճարպ։ Նորմալ մաշկի դեպքում ճարպազատումը օպտիմալ է։ Չոր մաշկը՝ անբավարար ճարպազատման հետևանք է, իսկ յուղոտ մաշկի ժամանակ՝ ճարպազատումը ավելցուկային է: Յուղոտ մաշկը կոսմետոլոգները համարում են «Աստծո պարգև», այն ավելի ձիգ է և ուշ է ծերանում։ Սակայն ոչ ճիշտ խնամքի արդյունքում այն կարող է «անեծքի» վերածվել։
Երբ տարբեր գործոնների ազդեցությամբ խցանվում են ճարպագեղձերի ծորանները (սև կետեր), հնարավոր է դեպքերի զարգացման հետևյալ 2 տարբերակները․
I. Ճարպագեղձերի ցածր արտադրողականության հետևանքով ճարպազատող ֆունկցիան կարող է ուղղակի դադարել (դա բնորոշ է չոր մաշկին, ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ ավելի չոր և ջրազուրկ):
II. Ճարպագեղձերի գերաշխատանքի ժամանակ, որը հատուկ է մաշկի յուղոտ տեսակի համար, խցանված ծորանների շուրջ առաջանում է գրգռվածություն, ինչը դրսևորվում է պզուկների տեսքով։
Այսպիսով ակնհայտ է, որ ծակոտիների խցանումները վնասակար ազդեցություն ունեն ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի վրա։ Կորյակային ցանը օրգանիզմի ահազանգն է, ինչի արհամարհումը կարող է թանկ արժենալ։ Սեռահասունացման շրջանում կորյակային ցանը համարվում է սովորական երևույթ, սակայն, իրականում պատանիները բոլորովին պարտավոր չեն լինել «պզուկոտ», և դա «անխուսափելի չարիք» չէ, այլ հասարակ աչքաթողություն։ «Հորմոնալ հեղափոխության» ազդեցությամբ մաշկը ուժեղացնում է ճարպարտադրողականությունը։ Ծորանները չեն կարողանում հաղթահարել այդ ծավալը, որի արդյունքում խցանվում են ու առաջանում են պզուկներ։
Վերը նշված խնդիրների դեպքում բավարար է ընդամենը պարբերաբար այցելել կոսմետոլոգին, այլ ոչ թե անտեղի չորացնել մաշկը մոդայիկ գելերով և տոնիկներով։ Արդյունքում պատանու կամ աղջկա մոտ հոգեբանական կոմպլեքս չի առաջանա։ Նորմալ մաշկ այսօր գրեթե ոչ ոք չունի։
📍Մաշկը հիմնականում լինում է այս կամ այն աստիճանի յուղոտ կամ չոր։ Մաշկի պարբերաբար մաքրման արդյունքում տեղի են ունենում․
• մաշկի թարմացում,
• ճարպարտադրության կարգավորում,
• մաշկի գույնի վերականգնում,
• ցանավորման քանակի նվազում,
• մաշկը ստանում է խնամված տեսք և սկսում «շնչել»։
Ամեն ոք, քիչ թե շատ, տան պայմաններում իրականացնում է դեմքի խնամք՝ պարբերաբար օգտագործելով դիմակներ, քսուքներ, պահպանում հիգիենայի կանոնները (կեղտոտ ձեռքերով դեմքին չդիպչելը), փորձում ճիշտ սնվել և այլն։ Իհարկե, դեմքի մաշկը ավելի երկար ժամանակ լավ տեսք կունենա, եթե ճիշտ խնամենք այն, սակայն, նույնիսկ լավ խնամված դեմքը պարբերաբար խորը մաքրման կարիք ունի, որի հաճախականությունը և տեսակը պետք է որոշել միայն կոսմետոլոգի հետ։🤍👩🔬
10/03/2021
📌Ուլտրաձայնային մաքրումը
դեմքի մաքրման նուրբ և առանձնահատուկ ապարատային միջամտություն է: Թույլ է տալիս բացել ծակոտիները, հեռացնել մաշկի մեռած շերտերը:
Ուլտրաձայնային ալիքն ազդում է դեմքի մաշկի վրա մի քանի ուղղությամբ: Միջամտությունն օգտակար է նույնիսկ զգայուն մաշկի դեպքում:
📌Առավելությունները՝
📍ապահովում է միկրոմերսում,
📍խթանում է մաշկի ռեգեներացիան,
📍բարելավում է արյան շրջանառությունը,
📍բարելավում է թթվածնա-ալկալային
բալանսը,
📍նվազեցնում է բորբոքային պրոցեսները: 🤍👩🔬
09/03/2021
Boom🤍👩🔬
06/03/2021
❤️Կանանց տոների կապակցությամբ բացառիկ զեղչ 👉50% Դիոդային մազահեռացման համար
Մարտի 8 -ից Ապրիլի 7-ը ներառյալ💐🌹
------------------
🌿Դիոդային լազերային մազահեռացումը ներկայումս համարվում է ամենաարդյունավետ և ամենաապահով տեխնոլոգիան, իր գերհզոր 3- ը 1- ում գլխիկի և հզոր սառեցման համակարգի միջոցով ապահովում է գերազանց արդյունք👌,որը նկատվում է առաջին իսկ այցելությունից հետո։💯
➡️Առանձնանում է մի շարք առավելություններով
✅Բացարձակ անվնաս է մաշկի համար
✅Անցավ պրոցեդուրա
✅ Նախատեսված է բոլոր տիպի մաշկերի և բոլոր գույնի մազերի համար
✅Բացառվում է այրվածքների և պիգմենտացիաների հավանականությունը
✅Պրոցեդուրայից հետո չի լինում ոչ մի կարմրություն և այտուց
-------------------
Շտապեք օգտվել հատուկ առաջարկից 💝 և գարնանը ունեցեք հարթ ,գեղեցիկ և խնամված մաշկ
--------------------
Մանրամասների և գրանցման համար գրել 💌 կամ զանգահարել 📞(041-06-11-98) հեռախոսահամարով
05/03/2021
Ողջույն🤍
Այսօր ցանկանում եմ պատմել իմ մասին 🤍
Ես որպես կոսմետոլոգ իմ գործունեությունը սկսել եմ դեռ 4 տարի առաջ, առաջին մասնագիտությամբ կոսմետոլոգ եմ, երկրորդ մասնագիտությամբ կինեզիոլոգ 🤍👩🔬
Այժմ վերապատրաստվում եմ կլինիկայում նորագույն տեխնոլոգիաներով 🤍
Գործունեությունս ծավալում եմ կրկին կլինիկայում 🤍
Սիրով կսպասարկեմ բոլորիդ 👩🔬🤍
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Աբովյան փողոց 2/5 (3-րդ հարկ)
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Beauty begins with You posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
