MeLady

MeLady

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MeLady, Beauty, cosmetic & personal care, Yerevan.

31/12/2023
30/12/2023

🐉 2024-ի տերը կանաչ վիշապն է, ուստի մենք ընտրում ենք համապատասխան գույները՝ ոսկեգույն, արծաթագույն, սպիտակ և մոխրագույնի բոլոր երանգները։ Նրանք հանգիստ են և թեթև, հեշտությամբ զուգորդվում են միմյանց հետ։

Սիրու՞մ եք վառ գույներ։ Ապա ուշադրություն դարձրեք կանաչին, կարմիրին, մանուշակագույնին և, իհարկե, նարնջագույնին։ Ձեր կերպարում չպետք է օգտագործեք նեոնային գույներ, դրանք ամենևին էլ Ամանորի խորհրդանիշի ճաշակով չեն։

Բացի հարմար գույներից, պետք է հաշվի առնել նաև նյութերը: Վիշապը չի հանդուրժի էժանագին սինթետիկները։ Ուստի բարձրորակ բնական գործվածքներից պատրաստված զգեստները, տաբատներն ու բլուզները իդեալական են 2024 թվականի ամանորյա հանդերձանքի համար։

Ի դեպ, աստղագուշակները խորհուրդ են տալիս որոշակի երանգների հագուստ կրել՝ կախված նրանից, թե ինչի մասին եք երազում գալիք տարում։

Բայց նույնիսկ այստեղ դուք պետք է հիշեք խորհրդանիշի նախասիրությունները: Այսպիսով, եթե եկամուտի աճ եք ակնկալում, ընտրեք արծաթագույն կամ սպիտակ հանդերձանք։

Ցանկանու՞մ եք ընդգծել ձեր բարձր ճաշակը: Ապա ավելի լավ է ուշադրություն դարձնեք կանաչին կամ մանուշակագույնին։

Photos from MeLady's post 24/10/2023

Պիգմենտների դեմ արդյունավետ բնական միջոց է հանդիսանում մատուտակի արմատի( корень солодки) էքստրակտը առանց սպիրտի պարունակության:

Այն հակաօքսիդանտ է, որը երիտասարդացնում է մաշկը:

Լուծույթով մաքրում են մաշկի պրոբլեմատիկ հատվածները օրը 3 անգամ:

#դեմքիխնամք #պիգմենտայինլաքաներ #պեպեններ

16/06/2023

🌿 Թեյի ծառի յուղը ստանում են Ավստրալիայում աճող թեյի ծառի տերևներից։
Այն ունի հակաբակտերիալ, հակասնկային, հականեխիչ , հակաբորբոքային ազդեցություն և արդյունավետ է հետևյալ դեպքերում👇

🔸Կորյակների(պզուկների), շրթունքների հերպեսի և մաշկի գորտնուկների բուժման համար
4 կաթիլ թեյի ծառի եթերայուղը ավելացնել կես թեյի բաժակ ջրին, խառնել և բամբակե սկավառակով քսել ախտահարված հատվածներին

🔸 Մոծակների դեմ
Խորհուրդ է տրվում լուծել ջրցան շշի մեջ և փչել օդում, որը կօգնի ազատվել միջատներից

🔸Հակասնկային միջոց
5-6 կաթիլ այս եթերայուղից ավելացնել տաք ջրով թասի մեջ, խառնել և ոտքերը պահել մեջը, որը կնվազեցնի ոտքերի քրտնարտադրությունը, տհաճ հոտը և կթողնի հակասնկային ազդեցություն

🔸Կոկորդի ցավի և լարինգիտի դեպքում
1 կաթիլ եթերայուղը ավելացնել 1 բաժակ գոլ ջրին և կատարել ողողում օրը 2 անգամ

🔸Մազերի խնամքի համար
Մի քանի կաթիլ ավելացնել շամպունի մեջ ։ Այս եթերայուղը արդյունավետ է թեփի դեմ և բարելավվում է գլխամաշկի արյան շրջանառությունը

❗️ Թեյի ծառի եթերայուղը արգելված է ներքին օգտագործման համար ,իսկ արտաքին օգտագործման դեպքում պետք է նախօրոք ստուգել մաշկի զգայնությունը
#ակնե, #բուժիչյուղեր, #թեյիծառիեթերայուղ

06/06/2023

😊Ատամների առողջության համար շատ կարևոր է ամեն օր ատամները մաքրել ատամի թելով(Ֆլոսսերով):
👍Այն կանխում է կարիեսը և տհաճ հոտը:
Ի տարբերություն սովորական ատամնաթելի, այն.
🔸շատ հարմար է օգտագործել և ունենալ պայուսակում
🔸հեշտությամբ մաքրում է դժվար հասանելի մասերը
🔸միաժամանակ և ատամնաթել է , և ատամմաքրիչ
Ամեն մի ֆլոսսերը նախատեսված է 1 անգամ օգտագործելու համար
Գինը քոմենթներում👇

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan