anul.hair_style

anul.hair_style

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from anul.hair_style, Health/Beauty, Անդրանիկի 133/3, Yerevan.

Photos from anul.hair_style's post 03/03/2026

Իմ գանձ Լեոնա 👑
Այսօր դու դարձար 3 տարեկան։ Երեք փոքրիկ տարի, որոնք ինձ համար մի ամբողջ կյանք են թվում։ Երբեմն կանգնում եմ ու մտածում՝ ե՞րբ հասցրիր այսքան մեծանալ…Դու իմ երազանքի աղջիկն ես։ Իմ ամենամեծ երջանկությունը, իմ ամենամեծ փորձությունը ու միաժամանակ իմ ամենամեծ հաղթանակը 😄💕
Իմ ամենաակտիվ, ամենաաշխույժ, ամենախելացի աղջիկ։Քո էներգիան անսահման է, քո հարցերը՝ անվերջ, իսկ քո պատասխանները՝ հաճախ մեզնից էլ արագ ու խելացի 😊
Ու գիտե՞ս ինչ… այս երեք տարվա ընթացքում դու արդեն մեզ հաղթել ես։
Հաղթել ես քո ժպիտով,
քո համառությամբ,
քո «չեմ ուզում»-ներով ու հետո աննկատ «լավ»-երով։
Մենք փորձում էինք քեզ ինչ-որ բաներ սովորեցնել, բայց վերջում հենց դու մեզ սովորեցրիր՝ ավելի համբերատար լինել, ավելի շատ սիրել, ավելի շատ ներել։ Քո փոքրիկ կամակորությունների մեջ էլ այնքան կյանք ու բնավորություն կա, որ երբեմն պարզապես նայում եմ քեզ ու ժպտում։
Դու իմ երազանքի աղջիկն ես։ Իմ ամենամեծ հպարտությունը, իմ ամենաթանկ նվերը։ Ես քեզ պարտված եմ սիրով… ու դա իմ կյանքի ամենաքաղցր պարտությունն է։
Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկ թագուհի 💕
Թող կյանքդ լինի նույնքան լուսավոր, որքան քո աչքերի փայլը, նույնքան ուժեղ, որքան քո բնավորությունը, ու նույնքան ուրախ, որքան քո ծիծաղը։
Միշտ հիշիր,որ մաման ու պապան խելագարվում են քո համար ,մեր ԱՐԵՎ❤️❤️❤️😘😘😘😘🫶🏻🫶🏻🫶🏻🫶🏻😍😍😍👸🏻

Photos from anul.hair_style's post 01/09/2025

Այսօր քեզ համար մի շատ կարևոր օր է՝ Լեոնաս,առաջին անգամ քայլեցիր մանկապարտեզ։
Դա մեծ ու պատասխանատու քայլ է, բայց ես վստահ եմ՝ դու հրաշալի կդրսևորվես։ Քեզ ճանաչելով՝ համոզված եմ, որ դու արագ ընկերներ կգտնես, քեզ բոլորն կսիրեն, ու քո ամեն օրը լի կլինի խաղով, ծիծաղով ու նոր գիտելիքներով։
Դու խելացի, կազմակերպված,սրտաբաց ու շատ սիրելի ես։
Մանկապարտեզդ թող դառնա քո երկրորդ տունը ,որտեղ շրջապատված կլինես սիրով ու ջերմությամբ❤️

Photos from anul.hair_style's post 04/08/2025

Այսօր դու դարձար 1 տարեկան։ Քո գալուստը մեր կյանք բերեց մի նոր լույս, մի նոր սեր ու մի նոր իմաստ։ Դու ամեն օր քո ժպիտով, նայվածքով, շարժումներով լցնում ես մեր սիրտը մի ջերմությամբ, որը բառերով հնարավոր չէ բացատրել։
Քո ծնունդից առաջ մտածում էի՝ արդյոք հնարավոր է կրկին զգալ այն, ինչ զգացի քո քրոջ գալստյան հետ։ Մտածում էի՝ արդեն ճանաչում եմ մայրական սերը, և սիրտս միգուցե լիքն է։ Բայց երբ դու ծնվեցիր, ես հասկացա՝ սերը երբեք չի սահմանափակվում։ Այն ընդարձակվում է, հոսում է նոր ձևով ու նոր ուղղությամբ։

Դու ու քույրդ շատ տարբեր եք՝ նույնիսկ էներգիայով ու բնավորությամբ։ Բայց այդ տարբերությունները ձեր կապը դարձնում են էլ ավելի գեղեցիկ։ Դուք ունեք միմյանց՝ ոչ միայն որպես խաղընկերներ, այլ որպես կյանքի ամենակարևոր նվերը։ Դուք իրար համար գոյություն ունեք անկեղծ, անշահախնդիր սիրով։

Եվ ես միայն մի բան եմ ցանկանում՝ որ դուք միշտ զգաք այդ կապի արժեքը։ Թող քույրդ լինի քո առաջնորդը, իսկ դու՝ նրա ամուր պատը։ Թող ձեր կյանքում միշտ լինի այն վստահությունը, որ միմյանց կողքին եք՝ ինչ էլ լինի։

Շնորհավոր ծնունդդ, մեր քնքուշ ու ուժեղ Տիգրան։
Դու մեր ընտանիքի հարստությունն ես՝ քրոջդ լավագույն նվերն ու մեր ամենամեծ պարծանքը։ ❤️

Photos from anul.hair_style's post 03/07/2025

Arden 10 amsakan❤️

Photos from anul.hair_style's post 03/07/2025

9amsakan im srtik💛

03/07/2025

Um 8amsakan hrashq@ naxagah kam cragravorox .🫶🏻

Photos from anul.hair_style's post 03/03/2025

Im ser txen arden 7 amsakan e💙💙💙

Photos from anul.hair_style's post 02/03/2025
Photos from anul.hair_style's post 04/02/2025

Իմ 0.5 տարեկան սեր💙

Photos from anul.hair_style's post 31/12/2024

3 տարի շարունակ իմ կյանքում ու սրտում նոր մարդ է ավելանում։
2022ին դու եկար իմ կյանք իմ՝ԿՅԱՆՔ🤍
2023 ին կյանքս 360 աստիճանով փոխվեց աղջկաս ՝ Լեոնայիս ծնունդով։Լեոնաս նոր լույս տվեց մեր կյանքին եւ էլ ավելի ջերմացրեց ու լրացրեց մեր ընտանիքը։
Իսկ այ 2024ին Լեոնաս ծանոթացավ իր ապերիկի՝ Տիգրանիս հետ եւ շաաաատ սիրեց նրան։Իսկ մենք Տիգրանիս ծնունդից հետո հասկացանք ,թե ի՞նչ թերրի էինք , առանց այս համով հրաշք ձագուկի❤️❤️❤️❤️

Սիրում եմ Ձեզ՝իմ Սեր ընտանիք😍😍😍😘😘😘💕💕💕👨‍👩‍👧‍👦

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Անդրանիկի 133/3
Yerevan
+374