Hayryan Nutrition

Hayryan Nutrition

Share

Դիետոլոգիայի խորհրդատվություն և ինդիվիդուալ սննդակարգի կազմում։

11/05/2023

Իսկ դու ուզո՞ւմ ես ունենալ սլացիկ և գեղեցիկ կառուցվածք, առողջ մաշկ և հիանալի ինքնազգացողություն:👌
Ուրեմն առանց վարանելու դիմիր ինձ և ես կօգնեմ քեզ հասնել գերազանց արդյունքի։

Առաջին 5 գրանցվողներին սպասվում են զեղչեր:🫶

05/12/2022

Որովայնի ճարպակալման 5 պատճառ
🤦‍♀️

Որովայնի ճարպը, որը խանգարում է ձեզ տեղավորվել ձեր սիրելի ջինսերի մեջ և խաթարում է ձեր ինքնավստահությունը, հաճելի զգացողություն չէ:🥺Եթե ​​դուք զգում եք այս խնդիրը, ապա հավանական է, որ դուք ունեք այս սովորություններից մեկը կամ մի քանիսը:⬇️

1️⃣Ավանդույթ դարձած ամենօրյա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ🍩🍮🍰🧁🍪

Այս օրերին քաղցրավենիքները դարձել են ամենօրյա երեւույթ։ Ցանկացած քաղցրավենիք ՝շաքարավազի չարաշահման ևս մեկ ձև է, որը նպաստում է գոտկատեղի հատվածում ճարպակալման:Դադարեք ամեն օր տարվել աղանդերով: Փորձեք դրանք համտեսել հատուկ առիթների ընթացքում( ոչ ամենօրյա հատուկ առիթների մասին եմ խոսում😂)
Ձեր ամենօրյա սննդակարգում ավելացրեք ավելի շատ թարմ մրգեր:🍒🍓🍉🍊

2️⃣Չափազանց շատ շաքար❌

Շաքարը պարունակվում է այն մթերքներում, որոնք դուք ամեն օր ուտում եք: Նախաճաշի հացից սկսված մինչև սուրճի ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, հյութեր ՝ձեր ամենօրյա սննդակարգը պարունակում է ավելի շատ շաքար, քան կարծում եք: Այս բոլոր շաքարային կալորիաները արագ յուրանում են և հանգեցնում են քաշի ավելացման: Սովորություն ձեռք բերեք կարդալ փաթեթավորված մթերքների բաղադրիչները և ուշադրություն դարձնել ձեր կերած սննդի մեջ շաքարի քանակին:❗️

3️⃣Վնասակար խորտիկ🆘

Մեզ դուր եկած խորտիկների մեծ մասը աղի է: Դրանք պարունակում են նաև շատ պարզ ածխաջրեր և շաքար: Բայց որպեսզի ստամոքսը չճարպակալի, ավելի լավ է հրաժարվեք սովորական անառողջ նախուտեստներից ու խորտիկներից։ Եթե ​​կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում քաղցած եք, կերեք փոքր քանակությամբ սպիտակուց և բջջանյութ, օրինակ՝ պինդ խաշած ձու վարունգով կամ թունա՝ նեխուրով:

4️⃣Ամենօրյա ալկոհոլի օգտագործումը:
🥂🍹🍻
Ընթրիքի հետ մեկ բաժակ գարեջուրը կարող է արագ և անառողջ սովորություն դառնալ: Ալկոհոլի բոլոր կալորիաները հիմնականում շաքար են պարունակում, և այդ ամբողջ շաքարը գնում է հենց ձեր ստամոքսի հատվածում ճարպակալման: Այն օրը, երբ դուք ալկոհոլ եք օգտագործում, գրեթե անհնար է նիհարել։ Ալկոհոլը բառացիորեն միացնում է ճարպի կուտակման և պահպանման ռեժիմը։

5️⃣Ֆիզիկական ակտիվության բացակայություն🏃🏼‍♀️

Սրա մեջ դժվար բան չկա, չէ՞։ 🤷‍♀️Եթե ​​դուք վարում եք նստակյաց կենսակերպ, ապա ձեր մարմնում ճարպային կուտակումները օր օրի կավելանան, սա պարզից պարզ է: Պարտադիր չէ ձեզ տանջեք սպորտ-դահլիճում և վազեք ժամերով, փորձեք 15 րոպե մարզվել տանը կամ զբոսնել💁🏻

04/12/2022

Մինչ տոները մնացել են հաշված օրեր և որպեսզի դիմարորեք Նոր տարին սլացիկ և գեղեցիկ կազմվածքով 💃ամեն օրն կարող է էական նշանակություն ունենալ:☃️🎄
Մեր սերտիֆիկացված և որակավորված դիետոլոգի օգնությամբ դուք կհասնեք Ձեզ համար ցանկալի արդյունքի:
Մենք առաջարկում ենք ՝
❗️առանց Զեր առողջությանը վնաս հասցնելու 2-3 շաբաթում նիհարել մինչև 4 կգ:
❗️Սովորել թե ինչպես տոնական օրերին,ալկոհոլի 🥂🍾օգտագործումից հետո չունենալ այտուցներ և չհավաքել ավելնորդ կիլոգրամներ:
❗️ինչպես Նոր տարվա օրերին սնվել ճիշտ և համեղ,չհավաքելով ավելնորդ կիլոգրամներ:
❗️Մենք երաշխավորում ենք արդյունքները և աշխատում գաղտնիության սկզբունքով:
Ձեզ միայն մնում է
☎️ զանգահարել010 22 40 40 և գրանցվել Autre Aesthetic Wellness էսթետիկ կենտրոն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️Առաջին տաս գրանցվողները կստանան 20% զեղչ:❗️❗️❗️

13/10/2021

ՃԱ՞ՐՊ, թե ՄԿԱՆ 🧑‍🎓

Հասկանանք 👇🏼😊

Հայտնի է, որ 1 կգ մկանը ծավալով շատ ավելի քիչ է, քան 1 կգ ճարպը: Մկանն ավելի խիտ է, քան ճարպը: Այսպիսով, մարդը կարող է կորցնել մինչև 3 սմ, ինչը հավասարազոր է ընդամենը 1-2 կգ-ի: Դա պայմանավորված է նրանով, որ ճարպային ծավալները նվազել են:💪

Համոզված եմ , որ հանդիպած կլինեք նույն քաշ ունեցող մարդկանց,որոնք կարող են լինել տարբեր չափերի և վիզուալ բոլորովին այլ տեսք ունենալ :🧚🧜‍♀️

🔸Բողորի մոտ ծագում է հարց ՝թե ի՞նչն է ավելի կարևոր:

✔️Իհարկե, ձեր մարմնի կազմը, որքան ավելի շատ է մարմնի մկանների ծավալը , այնքան ավելի առողջ և լավ տեսք կունենաք, այնպես որ իմաստ չունի սպասել, նիհարելուն,որ վերջապես մարզասրահ որոշեք այցելել:🙄

Հսկայական տարբերություն կա, թե ինչպիսին է ձեր մարմինը՝եթե այն կազմված է շատ ճարպից և քիչ մկաններից, և երբ ձեր մկանա՛ին ծավալը գերակշռում է, մարմինը լավ ֆիզիկական վիճակում է, ձիգ է և քիչ ճարպ ունի:

🔸Ինչու՞ կշեռքի թվերը նիհարելու ցուցանիշ չեն , համենայնդեպս ինձ համար:

✔️Շատերը, ովքեր նիհարում են, իրենց առջև նպատակ են դնում նիհարել կշեռքի որոշակի ցուցանիշի վրա ֆիքսվելով, գրեթե ամեն օր կշռվել և խուճապի մատնվել յուրաքանչյուր ավելացված գրամի պատճառով: 🚹🚺

✔️Սանդղակը միայն այն գործիքներից մեկն է, որը կարող է օգնել ձեզ հետևել ձեր քաշի կորստին: Բայց ոչ ամենակարևորը և ցուցիչը:😉

Մարդու արտաքին տեսքը կախված է ճարպային և մկանային հյուսվածքի հարաբերակցությունից:🧍‍♀️
Մկանային զանգվածը առողջության և գեղեցկության կարևոր ցուցանիշ է, հետևաբար, քաշի կորստի ժամանակ ավելի լավ է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ՝ մկանային զանգվածը պահպանելու համար։
😬Շատ աղջիկներ սխալվում են և սկսում են ածխաջրերն ու ճարպերը բացառել իրենց սննդակարգից, առաջացնում են լուրջ դեֆիցիտ և դանդաղեցնում են հիմնական նյութափոխանակությունը, որի դեպքում նրանք կորցնում են մկանային զանգվածը, ձիգ մարմնի փոխարեն տեսնում են մաշկը թուլացած, տոնուսի բացակայություն, ցելյուլիտ և թուլություն:😵‍💫

🔸Որքա՞ն է քաշի կորստի նորման:🧍‍♀️

✔️Անվտանգ քաշի կորուստ շաբաթական 0.5-1 կգ: Եթե ​​քաշն ավելի արագ է հեռանում, ապա մենք խոսում ենք մկանային զանգվածի և ջրի կորստի մասին:

Ամենակարևորն այն է, որ հետևեք ձեր չափսերին և, իհարկե, ձեր մարմնի տեսողական հետազոտությանըо, մի հետևեք թվերին, անկախ նրանից, թե ով և որքան է կշռում, գլխավորն այն է, որ դուք հարմարավետ և գոհ լինեք ձեր սեփական արտացոլումից💃

19/03/2021

Որքա՞ն հաճախ եք մտածել կամ արտաբերել այսպիսի արտահայտություններ:🤔

⚠️«Ես ծանր օր եմ ունեցել, հետևաբար այսօր ես սովորականից շատ եմ ուտում ...»:😐
⚠️«Ես ձախողեցի այսօր աշխատանքային պրոեկտս, ուզում եմ մի ամբողջ շոկոլադե սալիկ ուտեմ ու լաց լինեմ»:😧
⚠️«Ինչքան ձանձրալի է այսօր և միապաղաղ... ես կգնամ գոնե համեղ բան ուտելու»:😑

Բացի անկանոն սնվելուց մեր հոգեվիճակը ևս կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ խախտումների և չափից շատ ուտելու վրա:🧠🤐

Մենք սովոր ենք սթրեսը, տխրությունը, ներվայնությունը , մելամաղձությունը, ձանձրույթը փորձել հաղթահարել ուտելիքի միջոցով ...🍔🍟🍩🍭🍫🍰

📌Եվ այս դեպքում, փոխանակ ինքներդ ձեզ մեղադրեք թույլ կամքի մեջ, սովորեք լսել ինքներդ ձեզ ի սկզբանե: Բացահայտեք ձեր հոգեվիճակի պատճառը: Սովորեք վերապրել և աշխատել դրա վրա:

📎Եթե ​​դա սթրեսն է, 🤯ապա անցեք հանգստացնող գործողությունների: Լավ երաժշտություն լսեք, կամ հաճախեք սպա սրահ , յոգայով զբաղվեք,նկարչությամբ, եթե դա է քեզ հանգստացնում:

📎Եթե ​​դրա պատճառը տխրությունն է, 😞հասկացեք և վերանաեք այն պատճառը , որի հետևանքով առաջացել է տվյալ էմոցիան :Փորձեք դիտել ձեր նախընտրած ֆիլմը, գիրք կարդալ, խոսել ձեր ընկերոջ( ընկերուհու) հետ:

Եթե ​​ձանձրույթն է, 🥱ապա առավել ևս գտեք այնպիսի հոբբի, որը թույլ չի տա ձանձրանալ: Դա կարող է լինել սպորտ, , պար, նկարչություն, զբոսանք ... ինչ էլ որ լինի: Ամեն ինչ, ինչը թույլ կտա չձանձրանալ և չկենտրոնանալ սննդի վրա:

Գիտակցված և հետաքրություններով լեցուն հանգստյան օրեր բոլորիս:🥰😉

28/01/2021

Ճարպը,որպես այդպիսին , մեր գոյատևման մեխանիզմներից մեկն է:🙂

Հետևաբար, դրա կուտակումը նորմալ գործընթաց է:

Իսկ ի՞նչ մեխանիզմով է ճարպը կուտակվում:🤔

Ածխաջրերի չափազանց մեծ սպառումը, հատկապես պարզ ածխաջրեր (շաքար): 🍫🍭🍬🧁🥧

Մեր մարմինը չունի ածխաջրեր պահելու մեծ պահեստներ: Գլիկոգենի տեսքով մկաններում միայն մոտ 60-80 գ ածխաջրեր են պահվում, նույն քանակությունը լյարդում է պահվում, մնացած սպառված ածխաջրերը մշակվում և կուտակվում են մեր մարմնում որպես ճարպ:💣

Բացի այդ, շատ ճարպ ուտելը ևս ազդում է ճարպի կուտակման վրա: 100 գ ճարպը պարունակում է 900 կալորիա: 😩🤦‍♀️
Մեր մարմնում ճարպի այրման գործընթացը շատ բարդ է, և որպես էներգիա ՝ ճարպը օգտագործվում է վերջին տեղում, քանի որ շատ ավելի հեշտ է էներգիա ստանալ սպիտակուցներից և ածխաջրերից:
Կետևաբար 👉 եթե ավելի շատ կալորիա եք ստանում, քան ծախսում եք, ապա ավելորդ էներգիան կպահպանվի մարմնում ՝ ճարպի տեսքով:👌🙈

Հիմա եկեք հասկանանք, թե որտեղ է կուտակվում այս «չարաբաստիկ»ճարպը։😂😩

Այն կուտակվում է մաշկի և ճարպային հյուսվածքի մեջ, որը տեղակայված է մեր մաշկի տակ, և նաև ներսում ՝ մեր բոլոր օրգանների շուրջ: Սա կոչվում է 👉🏼 վիսցելյար ճարպ :Սա այն ճարպի տեսակն է, որը ցույց է տալիս բոլոր ներքին օրգանների ճարպակալման աստիճանը և խոսում է սրտանոթային հիվանդությունների, թրոմբոզի, վարիկոզի, սրտի կաթվածի և ինսուլտի հետագա սպառնալիքի մասին: 😵😬😖

Եթե ​​որովայնի մկանները ուժեղ են, այս գործընթացը փոքր-ինչ վերահսկելի է դառնում, սակայն եթե դրանք թույլ են, ապա ձեռք է բերվում ուռուցիկ, կախված փոր:🥺

Ենթամաշկային և ներքին ճարպից և, համապատասխանաբար, որովայնից ազատվելու համար անհրաժեշտ է համոզվել, որ այդ ճարպը սկսում է այրվել, և ճարպը այրվում է մեր մկանների միտոքոնդրիում թթվածնի ազդեցության տակ:
Սրա լավագույն օգնականը, իմ տարերգն է՝մարզումը:
🏃🏼‍♀️🏋️‍♀️🧘‍♀️🤸🏻‍♀️🤽‍♀️⛹️‍♀️
Եվ, իհարկե,պարզ ածխաջրերի, շաքարի, օսլա պարունակող սննդամթերքի և այլնի վերացումը, նվազեցնում է ճարպերի կուտակումը:👌🤝

Եզրակացություն ՝որքան շատ եք սխալ մթերքներ «ուտում»,
այնքան ավելի երկար ժամանակ կպահանջվի ճարպի այրման համար:🤷‍♀️
Եվ չկան կախարդական դեղահաբեր, 💊💉որոնք կօգնեն ազատվել ստամոքսից մի քանի օրվա ընթացքում, ուստի գլխավորն այն է, որ համբերատար լինես, ջանք գործադրես, և այդ ժամանակ հաջողության կհասնես: 😉

23/01/2021
20/12/2020

Իսկ ՇՈԿՈԼԱԴ կարելի է՞


Պացիենտներիս մեծ մասին անհանգստացնող հարցերից է «Իսկ ՇՈԿՈԼԱԴ կարելի է՞»🍫🍬🍫🍬

Պատասխանեմ՝ «ԱՅՈ»:🤩
Բայց այստեղ մի հատ «ԲԱՅՑ» կա՝🧐դուք պետք է ճիշտը ընտրեք այն:

Այսօր ես մանրամասն նկարագրելու եմ, թե ինչպես ընտրել շոկոլադ:😋

Շատերտ գիտեք, որ նիհարելու ընթացքում կարող եք ուտել մուգ , դառը շոկոլադ: 🍫☺️Սա ճիշտ է, բայց ոչ բոլոր տեսակների դեպքում:

❓ Ինչպե՞ս ընտրել ճիշտ դառը շոկոլադ:

✅Դրա բաղադրությունում պետք է լինի առնվազն 72% կակաո:
✅Բաղադրության առաջին երկու տեղերը պետք է պարունակեն «կակաո» բառը (կակաոյի հատիկներ, կակաոյի կարագ և այլն)
✅Եվ միայն դրանից հետո մնացած բոլոր բաղադրիչները (կարող է լինել շաքար, յուղ և քաղցրացուցիչ)

✅Բաղադրության մեջ «շաքար»կարդալիս մի ընկեք շփոթմունքի մեջ, եթե «կակաոն» առաջին երկու տեղերում է, ապա նույնիսկ եթե այդպիսի շոկոլադի մեջ առկա է շաքար, ապա դրա մի փոքր մասը թույլատրելի սահմանում է:

❗️❗️❗️Եվ նրանց համար, ով տեղեկացված չէ, նշեմ, որ ցանկացած մթերքի բաղադրության սկսվող տողում առաջին հերթին նշված են լինում ապրանքի մեջ գերակշռող բաղադրիչները նվազման կարգով📉

❓ՈՐՔԱ՞Ն ԿԱՐՈՂ ԵՍ ՈՒՏԵԼ:

Օրական 30 գ, այն պայմանով, որ դա ներառված է ձեր օրվա կալորիաներում: 🚺🚹
Շատերը կզարմանան, բայց 30 գրամը ամբողջ շոկոլադե սալիկի 1/3-ն է։🤪

Այնպես որ, ընտրեք ճիշտ շոկոլադ և մի՛ հրաժարվեք՝ ձեզ այս հաճույքը պարգևելուց❤️

01/12/2020

Որքա՞ն կարող եք նիհարել😮🙄

Երկար դադարից հետո, բոլորիս համար ծանր ու լարված օրերից հետո, վերադառնում եմ իմ նյութերի հրապարակմանը ՝կապված առողջ ապրելակերպի հետ:🥗🍳🥝🍖

Այսօր կուզեմ խոսել իմ պացիենտների, ինչպես նաև շատ-շատ այլ մարդկանց կողմից տրվող հարցի շուրջ՝«Որքա՞ն կարող եք նիհարել»:😮

Համացանցը պարուրված է «մասնագետներով»,
որոնք խոստանում են արագ արդյունքներ և ամսական 10-20 կգ քաշի կորուստ:🤦‍♀️😩

Աղջիկներ, կանայք, ինչու ոչ տղամարդիկ՝ մտածեք ձեր առողջության մասին: 🤯
Նիհարելու արագության մասին խոսելուց առաջ կարևոր է սովորել տարբերակել քաշի կորուստը ՝ճարպի կորստից:

Քաշի կորուստը միայն ճարպի կորստով չի պայմանավորված:

Մարմնի քաշը դա`

✅Ոսկորներն են
✅Ներքին օրգանները
✅Ջուրը
✅Գլիկոգենը և նույնիսկ աղիների պարունակությունը👌

Բայց երբ մարդիկ մտածում են նիհարելու մասին, նրանք ցանկանում են ազատվել ճարպից և պահպանել հնարավորինս շատ մկաններ:
Ինչպե՞ս իմանալ ՝ մկաններն են վերանում ,թե ճարպերը:

Մարմնի ճարպի և մկանների հարաբերակցությունը կոչվում է ☝🏻 մարմնի կազմ 💪 հենց դա է որոշում մեր տեսքը:😎

⚠️Շատ ճարպ և ​​քիչ մկաններ.
Սա սովորական գեր մարդն է:☹️

⚠️ Քիչ ճարպ և ​​քիչ մկաններ.
Դրանք ոչ ձիգ մաշկ ունեցող նիհար մարդիք են:😕

⚠️ Շատ ճարպ և ​​շատ մկաններ`խոշոր և զանգվածային կազմվածքով մարդիկ են:😟

✅Քիչ ճարպ և ​​շատ մկաններ `այն է ինչի մասին բոլորը երազում են`🤗 գեղեցիկ ձիգ և մարզված մարմինն է:🥰

Ուստի ,կարևոր է հետևել ոչ
միայն կշեռքի սլաքի ցուցանիշների, այլ նաև ճարպի և մկանների հարաբերակցությանը:🙂


Ասեմ ավելին՝ դուք կարող եք պարզել մարմնի կազմը բիոիմպեդանսոմետրիայով (BI) սարքի օգնությամբ մեզ մոտ🤗 Autre Aesthetic Wellness կլինիկայում:

Նախապես զանգահարելով և գրանցվելով՝

☎️010 22 40 40 հեռախոսահամարով:

📌Մեր հասցեն ՝ Հրաչյա Քոչար 20:

Եղեք առողջ և գեղեցիկ🥰

11/08/2020

Վեգանիզմ՝ լավ է՞,թե ոչ:🥬🥒🥦🍒

Նախ, եկեք պարզաբանենք, թե որն է վեգանիզմը և փորձենք չխառնել այն բուսակերության հետ:🥬

Վեգանիզմ՝ նշանակում է ուտել բացառապես բուսական սնունդ `հացահատիկային արտադրանքներ, կրուպեղեն, մակարոնեղեն, կարտոֆիլ, ալյուրից պատրաստված արտադրանք, բուսական յուղեր, բանջարեղեն, խոտաբույսեր, մրգեր:

Վեգանները ոչ մի կենդանական ծագումով մթերք չեն ուտում:
🐷🐮🐔

Դուք հավանաբար հասկացաք, որ ես վեգանիզմը չեմ ընդունում: 🤦‍♀️
Միևնույն ժամանակ, ես հարգում եմ բոլորի ընտրությունը: 👌
Ինքս Pescaterian-եմ՝ ուտում եմ ձկնեղեն,ծովամթերք, 🦞🐠🐙🐟կաթնամթերք,🧀🥛բուսական սնունդ,🥦🥬🍒բայց չեմ ուտում մսամթերք: Այն ժամանակից ի վեր, երբ 20 տարեկան հասակում, գաստրիտ ձեռք բերեցի(սխալ դիետայի և կենսակերպի արդյունքում), ես անցա բալանսավորված դիետայի, և տարիներ անց ես ինձ լավ եմ զգում տարիներ շարունակ ինձ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ բուժեցի իմ գաստրիտը միայն ճիշտ սմվելու արդյունքում:☺️

Թույլ տվեք բացատրել, թե ինչու են այդքան շատ մարդիկ սկսում իրենց լավ զգալ, երբ նրանք անցնում են կատարում դեպի վեգանիզմ🍒:

Փաստն այն է, որ նրանք իրենց վատ են զգում ոչ թե այն պատճառով, որ նրանք ուտում են կենդանական ծագման սնունդ, այլ այն պատճառով, որ նրանք հիմնականում սխալ են սնվում.🤦‍♀️
◾️տապակած ճարպերով հագեցած միս(հատկապես խոզի)
◾️Կիսաֆաբրիկատներ
◾️ քաղցկեղածին կոնսերվանտներով հագեցած երշիկեղեն (որոնք պարունակում են ոչ թե միս, այլ մսի արտադրության թափոններ);
◾️աղտոտված կաթ և կաթնամթերք, որոնք արհեստական ճանապարհով են պատրաստված
◼️սննդակարգում թարմ բանջարեղենի և մրգերի պակաս (ինչը նշանակում է առողջ դիետիկ մանրաթել):
Միևնույն ժամանակ, աղադրված (թթու) բանջարեղենի (ավելորդ նատրիումի) օգտագործումը, շաքարավազի և ալյուրի արտադրանքներով լի սնունդ:😖

Այսպիսի սնունդ տարիներ ուտելով ՝ մարդը կուտակում է ոչ միայն ավելորդ քաշ, այլև բազմաթիվ հիվանդություններ: 😡Եվ երբ մարդը ամբողջովին բացառում է բոլոր կենդանական արտադրանքները, և, հետևաբար, դրանց պատրաստման վնասակար մեթոդները, մեծ քանակությամբ բանջարեղեն է(մանրաթել, որոնք մաքրում են օրգանիզմը) նեդառում սննդակարգում, նա սկսում է շատ ավելի լավ զգալ: Եվ մտածելով, որ ամեն ինչի պատճառը վեգանգիզմն է, նա ինքն է խթանում այս սննդակարգը:

Բայց մի քանի տարի անց (2 և ավելի),սննդակարգում սպիտակուցների մշտական ​​անբավարարության պատճառով, և, հետևաբար, վիտամինների ու միկրոէլեմենտների պակասի, որոնք կենդանական ծագման մթերքների մեծ մասն են կազմում, առաջանում են սպիտակուցային անբավարարության հետ կապված և որոշ վիտամինների և միկրոէլեմենտների պակասի հետևանքով առաջացած խանգառումներ... 🙄
Մկանների զանգվածը նվազում է, և մարմինը, շատ դեպքերում, դառնում է ավելի հյուծված և այտուցված:

Նման մարդիկ օգնության համար դիմում են ինձ:😕

Որո՞նք են «վեգանագետների»առջև ծառացած հիմնական խնդիրները, և ինչու է այն վտանգավոր:

1⃣ Սպիտակուցային զանգվածի նվազում և վանգառում:
2⃣ ցածր հեմոգլոբին:
3⃣ ցածր ֆերիտին:
4⃣ Բարձր հոմոցիստեին:
5⃣ վիտամին B12- ի պակաս:
6⃣ վիտամին D- ի պակաս:
7⃣ երկաթի պակաս:
8⃣ Creatinine- ի անբավարարություն:
9⃣ Կարնոզինի անբավարարություն:
🔟 Docosahexaenoic թթվի (DHA) անբավարարություն:
1⃣ 1⃣ ցածր խտության խոլեստերինի բարձրացում և բարձր խտության խոլեստերինի անբավարարություն:

Նշված ցուցանիշներից շատերը մենք կարող ենք տեսնել արյան ստուգման ժամանակ:🌡

Այնպես որ, սիրելիներս , խորհուրդ չեմ տալիս անցում կատարել դեպի վեգանիզմ:😉

27/06/2020

Ինչպե՞ս պահպանել արդյունքները «դիետայի» ավարտից հետո:

Իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա, դուք, ինչպես մարդկանց 95% -ը, վերադառնում եք նախկին քաշին և հետո ձեր այդքան սպասված արդյունքը ի վերջո, ապարդյուն կլինի:
Կամ դուք, ինչպես 5% -ը, պահպանում եք այդքան դժվարությամբ կերտած կազմվածքը ՝ դրանով իսկ ամրագրելով արդյունքը:😉

🛑ՆՇՈՒՄ N 1:

Նիհարելու «ճիշտ» և «սխալ» գործընթացը:

Բոլոր այս կարճաժամկետ դիետաները ,որոնց մասնակցում են մեր մոլորակի մարդկանց մեծ մասը, ոչ մի լավ բանի չեն բերում :Հենց մարդը վերադառնում է սովորական ռեժիմի, տեղի է ունենում «ճոճանակային էֆեկտը» (քաշը վերադառնում է, բայց հիմա ՝ նույնիսկ ավելի, քան նախկինում):😔

Եթե ​​ցանկանում եք ոչ միայն նիհարել, այլև պահպանել այս արդյունքը, ապա հարկավոր է համակերպվել ոչ թե կարճաժամկետ Դիետայի , այլ երկար ճանապարհի (կյանքի կենսակերպ) ☝️

🛑 ՆՇՈՒՄ N 2:

Սննդի սովորական ռեժիմին լիարժեք վերադառնալու մասին անգամ խոսք չի կարող լինել:
Երբ նիհարում եք, ապա հետևողական եք որոշակի (Ձեզ համար կազմված ) սննդակարգին (դիետա) + ֆիզիկական ակտիվություն (մարզում) 💪

Եվ ցանկալի նպատակին հասնելուց հետո շատ մարդիկ սկսում են աստիճանաբար վերադառնալ իրենց սովորական սննդակարգին, որը նրանք ունեցել են նախքան դիետան: 🍗🍔🥞 հենց այն սննդակարգը, որը նրանց հանգեցրել է ավելորդ ճարպի (լրացուցիչ կիլոգրամների ) տեսքով ❌

🛑 ՆՇՈՒՄ N3:

Կշռվեք ոչ հաճախ, քան ՇԱԲԱԹԱԿԱՆ 1 ԱՆԳԱՄ : Պահեք Ձեզ մոտ գրառումների օրագիր (փոփոխություններին հետևելու համար) ☝️

Ընտրեք շաբաթվա հատուկ օր, ինչպիսին է օրինակ՝երկուշաբթի օրը, և առավոտյան կշռվեքեք՝ դատարկ ստամոքսով:
Եվ այսպես՝ամեն շաբաթ, նույն օրը, միևնույն ժամի:
Դրանից հետո, համոզվեք, որ գրել եք արդյունքը ձեր օրագրում կամ բջջային հեռախոսում, որպեսզի կարողանաք հետևել դրական կամ բացասական փոփոխությունների դինամիկային:

Եվ վերջապես սիրեք Ձեզ, կերտեք Ձեզ համար ցանկալի կազմվածք և եղեք առողջ:☺️

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Հր․ Քոչար 20
Yerevan
0015

Opening Hours

09:00 - 19:00