Argentina PMU kosmetolog

Argentina PMU kosmetolog

Share

STYLIST Sviato Academy ⭐⭐⭐
Permanent makeup
Cosmetology
Electrolysis

29/07/2026

Անվտանգության և արդյունավետության նկատառումներից ելնելով՝ ես չեմ իրականացնում պրոցեդուրան հետևյալ հատվածներում`

🚫Դեմք
🚫Ծոծրակ
🚫Կրծքավանդակ
🚫Մեջքի վերին հատված և ուսեր

🤷‍♀️Ես նախընտրում եմ ազնիվ լինել ձեզ հետ և թույլ չտալ, որ զուր վատնեք ձեր գումարն ու ժամանակը ցանկալի արդյունք չապահովող հատվածների վրա:

Եթե հետաքրքրում է թե այդ դեպքում ինչպես արդյունավետ հեռացնել այդ հատվածների մազերը, թողեք մեկնաբանություն👇

29/07/2026

Պերմանենտ դիմահարդարման հիմնական նպատակը շուրթերի չափսերի մեծացումը չէ։❗️

Այս պրոցեդուրան ուղղված է ոչ թե ծավալ ավելացնելուն (ինչպես անում են ֆիլերները), այլ շուրթերի բնական գեղեցկությանը, հստակությանն ու խնամված տեսքին։

Ինչի՞ համար է իրականում նախատեսված շուրթերի պերմանենտը✅

🔺Գույնի վերականգնում. Տարիքի կամ այլ պատճառներով շուրթերի բնական գույնը կարող է գունաթափվել կամ դառնալ անհավասարաչափ: Պերմանենտը վերադարձնում է շուրթերին թարմ և հագեցած երանգ:

🔺Հստակ ուրվագիծ. Այն օգնում է շտկել կամ առավել արտահայտիչ դարձնել շուրթերի բնական եզրագիծը, վերացնել անհարթությունները:

🔺Ասիմետրիայի շտկում. Թեթևակի շտկվում է շուրթերի ձևը՝ դարձնելով այն առավել համաչափ և ներդաշնակ:

🔺Ժամանակի խնայողություն. Ազատում է ամենօրյա շրթներկ կամ մատիտ օգտագործելու անհրաժեշտությունից՝ պահպանելով թարմ տեսք ցանկացած իրավիճակում։

29/07/2026

Առաջինը ես եմ բարձրաձայնել այն մասին` որ պետք է հաճախորդին տալ անվճար փորձնական այցի հնարավորություն ,մոտավորապես 5 րոպե ենթադրենք: Այցից հետո մի քանի օրերի ընթացքում հաճախորդը կհասկանա և մասնագետի աշխատանքի որակը (հետքեր մնում են թե ոչ) , և կհասկանա իր ցավադիմացկունության շեմը:

Քանի որ լսելով կողքի մարդկանց կարծում են թե անդիմանալի ցավեր են, սակայն իրականում դա այդպես չէ❗️
Ճիշտ տեխնիկայով աշխատելու դեպքում ցավը լինում է մինիմալ, և միջամտությունը անցնում է հարմարավետ: ✅

Իսկ դու համաձայն ե՞ս փորձնական այցի հետ 👇 գրիր

Կադրերը դանդաղեցված են

28/07/2026

Շատերը մտածում են, թե պրոցեդուրայից հետո հոնքերը մնալու են մուգ կամ արհեստական։ Բայց նայեք այս արդյունքին՝ ինչքան բնական է :
Ապաքինման փուլն անցնելուց հետո մենք ստանում ենք այսպիսի թեթև, նուրբ ու խնամված փոշեդրում։

✅ կորեկցիայից հետո գույնը լինում է ավելի խիտ և արտահայտիչ

Իսկ դու սիրում ես արտահայտի՞չ թե նուրբ արդյունք👇

📌 Գրանցվե՛ք խորհրդատվության ՝ ձեր երազած հոնքերն ունենալու համար։

28/07/2026

❗️Փոշեդրումից հետո կեղևակալման և թեփոտման շրջանը մաշկի վերականգնման և պիգմենտի կարգավորման ամենակարևոր փուլերից մեկն է: Այն սովորաբար սկսվում է պրոցեդուրայից հետո 3-5-րդ օրերին և կարող է տևել մինչև 7-10 օր:

✅Կեղևների շերտազատման ընթացքում հաճախ թվում է, թե գույնը լիովին անհետացել է կամ դարձել է չափազանց բաց ու անհավասարաչափ: Սա բնական պրոցես է. նոր շերտավորվող մաշկի տակ պիգմենտը ժամանակավորապես «թաքնվում» է: Վերջնական և հանգիստ գույնը մակերես է վերադառնում 3-4 շաբաթվա ընթացքում:

🚫Խիստ արգելվում է պոկել կեղևները: Սա ամենատարածված սխալն է։ Եթե կեղևը արհեստականորեն պոկվի, այն իր հետ կհեռացնի նաև պիգմենտի մասնիկները, ինչի արդյունքում տվյալ հատվածում կառաջանան բաց գույնի բծեր
🚫Արգելվում է նաև շոգեբաղնիք, սաունա ,լողավազան, կոսմետիկա օգտագործել տվյալ հատվածում` մինչ կեղևիկների ամբողջական պոկվելը

Վերջնական տեսքը երևում է 30 օր անց

27/07/2026

Դաջվածքներ և լազերային մազահեռացում ✅

1. Ինչու՞ չի կարելի լազերով անցնել դաջվածքի վրայով🚫

🔺Այրվածքների և մաշկի վնասման վտանգ
🔺Դաջվածքի աղավաղում
🔺Քիմիական ռեակցիաներ

Ինչպե՞ս ճիշտ վարվել, եթե կան դաջվածքներ

✅Ծածկել դաջվածքը. Հաճախ մազահեռացման պրոցեսի ժամանակ դաջվածքը հատուկ պաշտպանիչ միջոցով ծածկվում է:

Անվտանգություն առաջին հերթին. ❗️Եթե մազերն աճում են հենց դաջվածքի վրա ,ապա այդ հատվածում լազերային մազահեռացում չի կատարվում՝ կարող եք հեռացնել շուգարինգի կամ սափրելու միջոցով:

Իսկ դուք ունե՞ք դաջվածքներ 👇

27/07/2026

🔺 Վերջնական արդյունքի համար.
Յուրաքանչյուր առանձին մազի հեռացման համար անհրաժեշտ է 8–15 այց։ Ընդհանուր կուրսը տևում է 1–2 տարի՝ կանոնավոր այցելությունների և օրգանիզմի անհատական առանձնահատկությունների դեպքում։
🔺 Այցերի հաճախականությունը.
Կախված է մազածածկույթի խտությունից. սովորաբար իրականացվում է ամիսը 1 անգամ։
🔺 Առաջին արդյունքները.
Արդյունքը տեսանելի է հենց առաջին իսկ այցից հետո, և մազերը աստիճանաբար նոսրանում են։
❗️ Ինչի՞ն պատրաստ լինել պրոցեդուրայից հետո.
Միջամտությունից անմիջապես հետո հնարավոր է կարմրածություն, որն անցնում է 15 րոպեից մինչև 1–3 ժամվա ընթացքում (կախված մաշկի տեսակից)։
Ասեղային էպիլյացիան ալերգիկ հետևանքներ չունի։
Եթե լիովին չեք վստահում մասնագետին, պահանջեք 5 րոպեանոց փորձնական աշխատանք որևէ հատվածում՝ մի քանի օրվա ընթացքում մաշկի արձագանքն ու աշխատանքի որակը ստուգելու համար։
Հաջորդ ռիլում ո՞ր թեմային կուզենաք անդրադառնանք՝ կապված ասեղային մազահեռացման հետ 😊

26/07/2026

Վստահ եմ՝ կեսդ չգիտի սրա իրական անունը 👇

26/07/2026

Ռեմուվերը լավագույն լուծումն է անհաջող տատուաժից ազատվելու համար

Այն հեռացնում է նույնիսկ բեժվի պիգմենտը

Գրանցումներն արդեն բաց են 👇

25/07/2026

Ե՞րբ է ճիշտ սկսել լազերային մազահեռացումը։ 🤔

Միանշանակ՝ ԱՇՈՒՆԸ։ 🍂
Դա է ամենաճիշտ քայլը, որպեսզի մինչև ամառ մաշկդ լինի իդեալական մաքուր, հարթ ու առանց մազերի։ 🤍

Ժամանակն է տալ քեզ այն հարմարավետությունը, որին արժանի ես։
📍 Գրիր DM ՝ գնացուցակին ծանոթանալու և առաջին այցը ամրագրելու համար։ 👇

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Erevan
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00