Nazeli Cosmetolog
Ես կօգնեմ քեզ լինել ինքնավստահ՝
Մազահեռացում (SHR, IPL), RF ?
11/04/2021
💆♀️Մաշկի այս տեսակն ամենատարածվածն է:
🤐 Կոմբինացված կամ ինչպես այլ կերպ ասում են՝ խառը մաշկը, ներառում է երկու տեսակ: Դա չոր կամ երբեմն նույնիսկ նորմալ մաշկն է այտերի շրջանում եվ ավելի յուղոտն է՝ T-զոնայում (ճակատ, քիթ, կզակ):
🤫Կոմբինացված մաշկին բնորոշ են`
- Չոր կամ նորմալ տեսակ այտերի շրջանում
- T֊զոնայում (ճակատ, քիթ, կզակ)` ճարպոտ տեսակ
😎Խնամքն ըստ կոմբինացված մաշկի տեսակի`
1. Դեմակիաժ ֊ միցելյար ջուր
2. Մաքրում (լվացում) ֊ գել, փրփուր, հիդրոֆիլ օճառ (առավոտ, երեկո)
3. Տոնուսավորում ֊ առավոտ, երեկո
4. Խոնավեցնում ֊ առավոտ, երեկո
5. Արևապաշտպան կրեմ ֊ առավոտ
6. Շաբաթական երկու անգամ ֊ թեթև թթվային պիլլինգ
7. Շաբաթական 1֊2 անգամ ֊ դիմակներ` մաքրող, խոնավեցնող, սնուցող
#մաշկիտեսակները #դեմքիխնամք #կոսմետոլոգիա #կոմբինացվածմաշկ
09/04/2021
🤦♀️ Սա մաշկի ամենապրոբլեմատիկ տեսակն է եվ հաճախ լուրջ անհանգստության պատճառ է դառնում երիտասարդների շրջանում:
😎 Բայց այն ունի նաև դրական կողմեր, մաշկային ճարպի ավելցուկը պաշտպանում է մաշկը չորացումից, այն հնարավորինս երկար է մնում հարթ եվ առաձգական: Յուղոտ մաշկով մարդկանց մոտ կնճիռներն ու ծերության մյուս նշանները շատ ավելի ուշ են հայտնվում քան մյուսների մոտ:
🤫Յուղոտ մաշկին բնորոշ են`
- Հեղագույն
- Փայլուն
- Յուղոտ
- Լայնացած ծակոտիներ
- Կիտրոնի կամ նարջնի կեղևի տեսք
- Հաստ, կոպիտ
- Երբեմն բորբոքային տարրեր
😎Խնամքն ըստ յուղոտ մաշկի տեսակի`
1. Դեմակիաժ ֊ միցելյար ջուր
2. Մաքրում (լվացում) ֊ գել (առավոտ, երեկո)
3. Տոնուսավորում ֊ առավոտ, երեկո
4. Խոնավեցնում (շիճուկներ, ֆլյուիդներ) ֊ օրը 2 անգամ
5. Արևապաշտպան կրեմ ֊ առավոտ
6. Շաբաթական երկու անգամ ֊ թեթև թթվային պիլլինգ
7. Շաբաթական 1֊2 անգամ ֊ դիմակ կավի հիմքով` մաքրող, ծակոտիները նեղացնող
#յուղոտմաշկ #մաշկիտեսակները #դեմքիխնամք #կոսմետոլոգիա #գեղեցիկմարմին
08/04/2021
👵 Ընդհանուր առմամբ, քո մաշկի տիպի համար պատասխանատու է գենետիկան: Սակայն հորմոնային փոփոխությունները, սնունդը և շրջական միջավայրը նույնպես ազդում են քո արտաքին տեսքի վրա:
💆♀️ Փնտրում եք խնամքի կատարյալ բանաձև՝ մաշկի ցանկացած տիպի համար օգտվեք կոսմետոլոգիական ծառայություններից և ճիշտ խնամեք Ձեր մաշկը։
✅ Էջում կգտնեք տեղեկություններ կոսմետոլոգիական ծառայությունների մասին` ճիշտ մատուցմամբ։
Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք գրել էջին կամ զանգահարել էջում նշված հեռախոսահամարով 🤍
#նորմալմաշկ #մաշկիտեսակները #դեմքիխնամք #կոսմետոլոգիա #գեղեցիկմարմին
06/04/2021
🙄 Ի տարբերություն նորմալ մաշկի, չոր մաշկ գրեթե չի հանդիպում երեխաների եվ պատանիների մոտ, բացառությամբ որոշ դեպքերի:
💆♀️ Մաշկի այս տեսակը մանրակրկիտ խնամք է պահանջում, բայց քանի որ այն հիմնականում զգայուն է, կարող է շատ սուր արձագանքել ոչ ճիշտ ընտրված խնամքի միջոցներին:
🤫 Չոր մաշկին բնորոշ են`
- Վարդագույն֊դեղնավուն երանգ
- Չոր, բարակ
- Մանր կնճիռներ
- Թեփոտման հակում
- Վատ է տանում ջրով լվացվելը
🧖♀️ Խնամքն ըստ չոր մաշկի տեսակի`
1. Դեմակիաժ ֊ միցելյար ջուր
2. Մաքրում (լվացում) ֊ թեթև փրփուր, կաթիկ (առավոտ, երեկո)
3. Տոնուսավորում ֊ չոր մաշկին համապատասխան (առավոտ, երեկո)
4. Խոնավեցնող կրեմ ֊ (առավոտ, երեկո)
5. Սնուցող կրեմ֊ առավոտ, երեկո
6. Արևապաշտպան կրեմ (max SPF) ֊ առավոտ
7. Շաբաթական մեկ անգամ ֊ սնուցող կամ խոնավեցնող դիմակ
05/04/2021
💆♀️ Շատ կանայք են երազում ունենալ նորմալ մաշկ , որի ամենակարեվոր հատկությունն առաձգականությունն է:
🤤 Մաշկի այս տեսակը գործնականում անհանգստություն չի պատճառում , լավ է տանում շոգը, ցուրտն ու քամին:
🤫 Նորմալ մաշկին բնորոշ է`
- Վարդագույն երանգ
- Փափուկ
- Հարթ
- Էլաստիկ
- Բնական փայլ
- Առաձգական
- Լավ է տանում ջրով լվացվելը
😎 Խնամքը ըստ նորմալ մաշկի տեսակի`
1. Դեմակիաժ ֊ միցելյար ջուր
2. Մաքրում (լվացում) ֊ գել, փրփուր, հիդրոֆիլ օճառ (առավոտ, երեկո)
3. Տոնուսավորում ֊ առավոտ, երեկո
4. Խոնավեցնում ֊ առավոտ, երեկո
5. Արևապաշտպան կրեմ ֊ առավոտ
6. Շաբաթական մեկ անգամ ֊ պիլլինգ, սկրաբ, մաքրող կամ խոնավեցնող դիմակ
#մաշկիտեսակները #դեմքիխնամք #կոսմետոլոգիա #գեղեցիկմաշկ #նորմալմաշկ
02/04/2021
🤫 Շատ աղջիկներ ու կանայք դեռ օգտագործում են իրենց մաշկին Չհամապատասխանող կրեմներ ու կոսմետիկա
Եկեք որոշենք մաշկի տեսակը, որ այսուհետ խնամենք դեմքի մաշկի ՃԻՇՏ 💖
Ուշադիր եղեք հաջորդ փոստերին, կտեղադրեմ բոլոր մաշկի տեսակների և ըստ տեսակների մաշկի խնամքի մասին 🤍
🧻 Մաշկի տեսակը կարելի է որոշել անձեռոցիկի միջոցով։ Ցանկալի է ոչ սպիտակ, որևէ այլ գույնի։
ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿ ֊ անձեռոցիկին հազիվ նկատելի են ճարպային հետքեր,
ՉՈՐ ՄԱՇԿ֊ անձեռոցիկը չոր է, առանց որևէ հետքի,
ՃԱՐՊՈՏ ՄԱՇԿ ֊ անձեռոցիկին նկատելի են շատ ճարպային հետքեր,
ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՄԱՇԿ ֊ անձեռոցիկին կան ճարպային հետքեր, T֊ զոնայի համադրությամբ,
Եկե՛ք լինենք տեղեկացված ❣
#կոսմետոլոգիա #գեղեցիկմաշկ #մաշկիտեսակները #դեմքիխնամք
31/03/2021
💆♀️ Էլեկտրոպորացիա ֊ դա ոչ ներարկումային մեզոթերապիայի մեթոդ է և ապարատային կոսմետոլոգիայի ժամանակակից մեթոդ։
❣ Սա մաշկի արդյունավետ խնամք է, նրանց համար ովքեր չեն սիրում և վախենում են ծակոցներից ու նախընտրում անցավ, նուրբ միջամտություն։
Էլեկտրոպորացիայի ժամանակ էլեկտրամագնիսական իմպուլսների օգնությամբ մաշկի էդիպերտալ շերտ են թափանցում մեզոնյութեր (վիտամին C,գլիկոլաթթու և այլ սնուցող նյութեր)։
Լ❤յք ու սեյվ որպեսզի չկորցնեք ինֆորմացիան ❣
💆♀️💎 Լինենք խնամված
#կոսմետոլոգիա #գեղեցիկ #գեղեցիկմաշկ #գեղեցիկմարմին #մազահեռացում #էլոս #էլեկտրոպորացիա
17/03/2021
💎 Ժամանակակից կոսմետոլոգիան հրաշքներ է գործում 🤍
💆♀️ RF լիֆտինգը մաշկի երիտասարդեցմանը նպաստող միջամտություն է
Ռադիոալիքային ճառագայթները նպաստում են մաշկի բոլոր շերտերում կոլլագենի և էլաստինի արտադրմանը, որոնք ուղիղ կապ ունեն մաշկի երիտասարդեցման պահպանման մեջ։ 😍
Լ❤յք ու սեյվ որպեսզի չկորցնեք ինֆորմացիան
#գեղեցիկդեմք #խնամվածմաշկ #հարթմաշկ #կոսմետոլոգիա
16/03/2021
Մաշկի երիտասարդեցում 🤍
💆♀️ RF լիֆտինգ 💆♀️
Տարիների ընթացքում մարդու մաշկի հյուսվածքներում կոլլագենի սինթեզը թուլանում կամ կանգ է առնում արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ։
Այդ պատճառով մաշկը դադարում է լինել էլաստիկ,ձիգ և հայտնվում են կնճիռներ։
💎 RF լիֆտինգ միջամտությունը վերականգնում է գործընթացները բջջային մակարդակում և նպաստում է մաշկի երիտասարդեցմանը` նոր կոլլագենային և էլաստինային թելիկների սինթեզման ճանապարհով։
Սիրենք մեզ և լինենք խնամված ❣
Լ❤յք ու սեյվ որպեսզի չկորցնես ինֆորմացիան
#գեղեցիկդեմք #հարթմաշկ #խնամվածմաշկ #կոսմետոլոգիա
13/03/2021
💆♀️ Կարբոնային պիլինգ 💆♀️
Սա պիլինգի տեսակ է, որն ուղղված է մաշկի մաքրման և մաշկի լավացման պրոցեսների ակտիվացմանը։
Ածխածնի երկօքսիդի նանոմասնիկների հիմքով գելի և նեոդիմային լազերի ազդեցությամբ տեղի է ունենում`
✔ Ծակոտիների մաքրում,
✔ Էպիդերմիսի մահացած բջիջների շերտազատում,
✔ Մաշկի ռելիեֆի հարթեցնում,
✔ Փոքր էսթետիկ դեֆեկտների շտկում,
✔ Մաշկային ծածկույթի լավացում,
✔ Սեփական կոլլագենի աճի խթանում և մաշկի առաձգականության մեծացում։
Լ❤յք ու սեյվ որպեսզի չկորցնեք ինֆորմացիան
#կոսմետոլոգիա #գեղեցիկ #գեղեցիկմաշկ #գեղեցիկմարմի #հարթմաշկ #գեղեցիկդեմք #կարբոնայինպիլինգ
12/03/2021
💆♀️ Գլխամաշկի և մազերի դարսոնվալիզացիայի ցուցումները`
🔺️ մազաթափություն,
🔺️ թեփոտում,
🔺️ ճարպագեղձերի և քրտնագեղձերի գերակտիվ աշխատանք
🔺️ մազերի աճի կարգավորում,
🔺️ պայքար չոր և թույլ մազերի դեմ:
Լ❤յք ու սեյվ որպեսզի չկորցնեք ինֆորմացիան ❣
#կոսմետոլոգիա #գեղեցիկ #գեղեցիկմաշկ #գեղեցիկմարմին #մազահեռացում #էլոս #դարսոնվալիզացիա
11/03/2021
💆♀️ Դարսոնվալիզացիայի դրական կողմերը`
💎 մեծանում է անոթների տոնուսը,
💎 լավանում է արյան շրջանառությունը,
💎 ակտիվանում է երակային հոսքը,
💎 լավանում են փոխանակային պրոցեսները,
💎 լավանում է մաշկի հյուսվածքների սնուցումը,
💎 ակտիվանում է լիմֆատիկ համակարգի աշխատանքը։
Ամբողջական կուրսը 10֊15 այց է, ամեն օր կամ 1 օր ընդմիջումներով։
Լ❤յք ու սեյվ որպեսզի չկորցնեք ինֆորմացիան ❣
#կոսմետոլոգիա #գեղեցիկ #գեղեցիկմաշկ #գեղեցիկմարմին #մազահեռացում #էլոս #դարսոնվալիզացիա
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Zeytun, Droi Poxoc
Yerevan
