Syunnamon
Ողջույն և բարի գալուստ Սյունէմոն բլոգ: Այն առողջ և համե
Սիրու՞մ եք մարցիպան🤍 իմ սննդակարգում շաքարը մինիմալ մակարդակի եմ հասցրել, գրեթե չեմ օգտագործում, այդ պատճառով միշտ փնտրում եմ բնական քաղցրիկներ)) մյուս անգամ կպատմեմ թե ինչ եմ օգտագործում, բայց այս անգամ կոնֆետների մասին: Ծանոթներս, ընկերներս, իմանալով, որ սիրում եմ նոր բաներ փորձել, առաջարկում են ամենատարբեր պրոդուկտները)) ինչը շատ հաճելի է🌻այս անգամ -ի հերթն էր)) դասական💚, կոկոսի փաթիլներով🥥, ելակով🍓
Ասեմ, որ ո´չ շաքար են պարունակում, ո´չ էլ կաթնամթերք: Քաղցրն ապահովում է ագավայի օշարակը💛
Լավ օր բոլորիդ🌻
Համեղագույն աղցան👌
Կտրատել եմ հազարը, ռուկոլան, ավելացրել վարունգ, լոլիկ, կարմիր և դեղին պղպեղներ, համեմ:
Սոուսի համար. մանանեխ, թահին, կիտրոնի հյութ, ձիթապտղի չզտված յուղ, մեղր, աղ, սև պղպեղ😍
Վերջում ավելացնել բոված մայրու ընկույզ💛
19/01/2023
Փորձե՞լ եք սպիրուլինա👌
Աղցան 🌿
Աղցաններն իմ առօրյա սննդակարգում շատ մեծ տեղ ունեն, որովհետև շատ եմ սիրում բանջարեղեն և թարմ կանաչեղեն: Այսպիսով, ձեզ հետ կիսվում եմ իմ կողմից ամենահաճախ պատրաստվող աղցանի բաղադրատոմսով😜
Անհրաժեշտ բաղադրիչներ`
🍅Լոլիկ 1 հատ | tomato
🥒Վարունգ 1 հատ | cucumber
🌶Թարմ կարմիր պղպեղ 1 հատ | fresh red pepper
🥬Հազար 1/4 կապ | salad
🌿Համեմ (ըստ ճաշակի) | coriander
🍋Կիտրոն կես հատ | lemon juice
🧀Պանիր (այս անգամ այծի պանիր` ֆետա եմ ավելացնում, կարելի է նաև մոցարելլա, ըստ տրամադրության) | cheese
💜Ձիթապտուղ (ըստ ճաշակի, ես նախընտրում եմ կալամատա) | olives
⚪️Քունջութ և ընկույզ (կամ բոված ընդեղեն) | sesame seeds, walnut or any roasted nuts
🧂Համեմունքներ (աղ, սև պղպեղ) | salt&pepper
💚չզտված ձիթապտղի յուղ | extra virgin olive oil
Բաղադրիչները կարող եք կտրատել ձեզ հարմար չափի և ձևի, աղցանը շատ հագեցնող է պանրի ու ձիթապտղի շնորհիվ 🤍💜
Իմ սիրելի նախաճաշը 😍
Pancake🥞 կամ առաջարկեք հայերեն տարբերակ 🤔
Այսպիսով, համեղ, թմբլիկ-փափլիկ պատրաստելիս օգտագործում եմ.
🥚2 ձու
🥛500 մլ կաթ
🧂1 թ.գ. սոդա
🧂1 թ.գ. աղ
🌿Բուսական յուղ
🍚Բրնձի ու վարսակի ալյուրների խառնուրդ
Բաղադրիչներն ավելացնում եմ նշված հերթականությամբ, խառնում, մինչև դառնա միասեռ զանգված, հետո պատրաստում գազօջախի վրա:
Այսօր թթվասեր և ագավայի օշարակ եմ ավելացրել, կարելի է նաև միրգ, հատապտուղներ ըստ ճաշակի 🤗
06/09/2021
Դուք է՞լ եք սիրում խորոված սմբուկի պոչը խժռտել)) դե, դե))
#սմբուկիսիրահար
Միքիչ էլ վայելենք ամռան համերը ☀️
Սիրու՞մ եք խորոված բանջարեղեն 🍆🌶🍅
Իսկ խառնու՞մ եք իրար, թե ոչ 👩🏼🍳
Ես շա՜տ եմ սիրում խորոված սմբուկ, երբեմն նույնիսկ մսից գերադասում եմ 😊ինչպես նաև խորոված կարմիր պղպեղ և լոլիկ 🥰 շատ չերկարացնեմ)) փորձեք էս չափաբաժնով, հետո մեկնաբանությունում գրեք, հավանեցի՞ք, թե՞ շա՜տ հավանեցիք 🤗 ու ձեր բաղադրատոմսն էլ գրեք, ես փորձեմ 👌
Սմբուկ 4 հատ
Կարմիր պղպեղ 4 հատ
Լոլիկ 3-4 հատ
Կարմիր գլուխ սոխ 2 հատ
Ըստ ճաշակի՝ բուսական յուղ, աղ, սև պղպեղ, թարմ կանաչի (ես նախընտրում եմ ռեհան, համեմ, միքիչ ծիտրոն)։
Վերջում մի փոքր լիմոն եմ ճզմում։
17/08/2021
Բարի լու՜յս 🌻
Ի՞նչ եք սիրում նախաճաշին։
Այսօր իմն այս տեսքն ուներ 🤗
Առանց գլյուտենի բլիթներ, բանան, սև հաղարջ, թթվասեր և գետնախնձորի օշարակ 🙃
08/09/2020
Սիրու՞մ եք պատիսոն դդմիկ☘️
Նոր տեսանյութ💛
Ամռանը սիրում եմ թեթև թխվածքներ պատրաստել ու վայելել~👩🍳
Ամբողջական տեսանյութը դիտեք իմ յութուբյան ալիքում և կիսվեք ձեր տպավորություններով 🤗 հղումը՝ https://www.youtube.com/watch?v=FBKOPM4365c
#Սյունէմոն #կոկոսային #ամառային
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0054
