Skin care

Skin care

Share

Skin care_n արաջարկում է բազմաթիվ խնամքի միջոցներ եվ ցարայո

Skin care էջը առաջարկում է բազմաթիվ խնամքի միջոցներ եվ ծառայություններ, նաև նորություններ կապված մաշկի խնամքի, գեղեցկության և հիգիենայի վերաբերյալ)

19/01/2019
11/12/2018
Photos from Skin care's post 04/12/2018

Գդալիկով մաքրում

Photos from Skin care's post 04/12/2018

Բիոէպիլացիա 👈👈

Photos from Skin care's post 04/12/2018

Էլեկտրոէպիլացիա

Photos from Skin care's post 01/12/2018

Իմ աշխատանքներ

06/09/2018

Milyumneric azatvelu tarberakner ))

Photos from Skin care's post 13/12/2017

ԻՆՉՊԵ՞Ս ԽՆԱՄԵԼ ԱՉՔԵՐԸ .
Աչքերի շուրջ գոյացած կնճիռները, պարկերն ու սև շրջանակները վաղ թե ուշ սպառնում են բոլոր կանանց: Սակայն դրանցից խուսափելու եղանակներ էլ կան, եթե կանայք հետևեն մի քանի կանոնների և առավել ուշադիր լինեն իրենց աչքերի նկատմամբ:

Կանայք սովորաբար ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների վրա գրված զգուշացումներին, որտեղ ասվում է՝ շրջանցել աչքերի շրջանի մաշկը, նրանք դեմքի մաշկի համար նախատեսված քսուքները (անգամ դեկորատիվ), դիմափոշին քսում են աչքերի շուրջը, ինչը ոչ միայն մաշկին է վնաս, այլև տեսողությանը:

Կնճիռները, պարկերն ու սև շրջանակները շատ դեպքերում կոսմետիկ միջոցների սխալ օգտագործման հետևանք են:
Հարկավոր է օգտագործել հատուկ աչքերի համար նախատեսված կոսմետիկա, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիտամին A և E, որոնք շատ օգտակար են աչքերի համար:

Աչքերի համար նախատեսված կոսմետիկան զերծ է սպիրտային լուծույթից ու վտանգավոր քիմիական նյութերից:
Շատ կարևոր է աչքերի մակիաժը մաքրել հատուկ մաքրող միջոցներով՝ աչքերը չվնասելու համար:

Որպեսզի աչքերը լինեն առողջ ու գեղեցիկ, անհրաժեշտ է դրանք խնամել դիմակներով ու թրջոցներով:Աչքերի խնամքի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը կոպերը սառույցի կտորներով պատելն է: Սակայն չպետք է սառույցն աչքերին երկար թողնել` ընդամենը 1-2 րոպե:
Պարկերի դեմ օգտակար են պետրուշկայի, շալֆեի կամ թեյի թուրմով թրջոցները:
Մի ժամանակ կարծիք կար, որ արևապաշտպան ակնոցների կրումը վնասակար է աչքերին ու աչքերի մաշկին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը աչքերի վրա, կարող է առաջացնել կատարախտ և աչքերի մաշկի վաղաժամ ծերացում: Ուստի խորհուրդ է տրվում գարնանն ու ամռանն անպայման կրել արևապաշտպան ակնոցներ:

Photos from Skin care's post 13/12/2017

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ...
ՇՈՒՏՈՎ ՁՄԵՌ Է ԳԱԼՈՒ .
Ըստ մասնագետների, ձմռանը օդի մեջ նվազում է թթվածնի քանակը, կտրուկ փոխվում է խոնավությունը: Դեմքի մաշկն առաջինն է զգում այդ փոփոխությունների բացասական ազդեցությունը: Չոր ու սառը օդը վերցնում է մաշկի խոնավությունը` ջրազրկելով այն: Մաշկի վերին շերտը հաստանում է` պաշտպանական ֆունկցիա կատարելու նպատակով, որի հետևանքով մաշկը նաև կոպտանում է, կորցնում էլաստիկությունը ,հարթությունը:

Ձմռանը ավելի շատ տուժում է չոր ու զգայուն մաշկը, ուստի այդ տիպի մաշկ ունեցողներին մասնագետները խորհուրդ են տալիս առավել մեծ խնամք ցուցաբերել:

Ձմռանը պետք է օգտագործել հատուկ սնուցող քսուքներ, որոնք պարունակում են բնական խոնավացնող բաղադրիչներ: Այն դեմքին պետք է քսել փողոց դուրս գալուց 25-30 րոպե առաջ, որպեսզի քսուքի մեջ եղած ջրային մասը հասցնի ամբողջությամբ ներծծվել: Խորհուրդ չի տրվում ձմռանը մաշկը լվանալ սառը ջրով փոխարենը կարելի է օգտագործել կոսմետիկ կաթ, տոնիկ կամ էլ գոլ ջուր:
Խորհուրդ է տրվում դեմքը լվանալ նաև թույլ սոդայաջրով (1լ եռացրած ջուր, 1/4 թեյի գդալ սոդա):
Զգայուն մաշկ ունեցողները կարող են դեմքը լվանալ կաթնային ջրով` եռացրած ջուր սենյակային ջերմաստիճանի + կիսով չափ կաթ: Դա հանգստացնում և խոնավացնում է մաշկը:
Օգտակար է նաև երիցուկի թուրմը: Հարկավոր է մաքրել կոսմետիկան և դեմքին դնել երիցուկի թուրմի մեջ թրջած թանզիֆ (մառլյա): Թուրմի ջերմաստիճանը պետք է մի փոքր տաք լինի մարմնի ջերմաստիճանից: Դիմակը թողնել այնքան, մինչև սառչի:
Ձմռանն ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.

1• Տանից դուրս գալուց կես, կամ մեկ ժամ առաջ մաշկը պատել պաշտպանիչ քսուքով կամ օգտագործել տոնային քսուք` վրայից դիմափոշի:

2• Եթե գտնվում եք այնպիսի վայրում, որտեղ ցրտի հետ միասին նաև կա արև, ապա պետք է առավել զգույշ լինել` մաշկը պաշտպանելով նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` օգտագործելով արևապաշտպան քսուք:

3• մաշկն ավելի հաճախ սնուցել դիմակներով: Շաբաթը մեկ անգամ մաշկն ազատեք ավելորդ եղջերաթաղանթից` սկրաբի միջոցով, իսկ շաբաթական երկու-երեք անգամ խոնավացնող դիմակ դրեք:

Սակայն ձմեռը մաշկի համար ունի մեկ կարևոր առավելություն. տարվա այդ սեզոնն էլ ամենահարմարն է լուրջ կոսմետիկ պրոցեդուրաներ կատարելու համար` խորը պիլինգ, քիմիական պիլինգ, մեզոթերապիա, օզոնաթերապիա և այլն:

13/12/2017

ՃԱՐՊՈՏ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ
1. ճարպոտ մաշկի առկայության դեպքում կարելի է ամեն օր տաք ջրով և օճառով լվացվել։ Եթե մաշկը շատ ճարպոտ է, կարելի է լվանալ օրը երկու անգամ : Օճառոտ ձեռքերի մեջ տրորել 1 թեյի գդալ սոդա և քսել դեմքին։ Այնուհետև դեմքը տաք ջրով լվանալ, ապա՜ թեթևակի ցողել սառը ջրով։ Ճարպոտ մաշկը կարելի է լվանալ նաև սառը ջրով՝ ավելացնելով մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։

2. Եթե մաշկը շատ հաճախ է կեղտոտվում, խորհուրդ է տրվում աղային մերսումներ (շաբաթը 1-2անգամ)։ Լավ է ազդում դեմքը տաք և սառը ջրով հերթափոխությամբ ցայելը։

3. ճարպոտ մաշկ ունեցող կանայք պետք է հաճախ դիմակներ օգտագործեն, բայց նախքան օգտագործելը անհրաժեշտ է դեմքը լավ մաքրել։ Դիմակը չպետք է դեմքի վրա թողնել 15 -20 րոպեից ավելի։

4. ճարպոտ մաշկ ունեցող կանանց առաջարկվում է հատուկ դիետա, որը բացառում է ճարպային սննդի կիրառումը՝ նախապատվությունը տալով բուսական ուտելիքին, բանջարեղենային և մրգային հյութերի օգտագործմանը։

5.Ձվի սպիտակուցով դիմակ ճարպոտ մաշկի համար
Միջին չափի խնձորը մանրացնել և խառնել հարած ձվի սպիտակուցի հետ։ Քսել դեմքին ու պարանոցին, թողնել 15 րոպէ և գոլ ջրով լվացվել։

Բնության մեջ, ինչպես ասում են, անհնարին ոչինչ չկա։ պետք է կարողանալ գտնել լուծում , կամ դիմել կոսմետոլոգի:

13/12/2017

Տատուաժներից ամենատարածվածը հոնքի տատուաժն է:

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan
0033