Vinida Oils

Vinida Oils

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vinida Oils, Health/Beauty, Yerevan.

03/05/2026

Մեկ յուղով՝ 2 բաղադրատոմս

Կանեփի յուղը քամեցի ես՝
Դեմքի սկրաբ-դիմակը պատրաստեց Արփին՝
Աղցան և նախուտեստը Անուշը՝

Կանեփի յուղն անվանել եմ հրաշագործ՝ նվազեցնում է մազաթափությունը, մաշկային ակնեն և փափկեցնում է մաշկը:

14/04/2026

Երեխաների ոտնաթաթի մերսումը միայն հաճելի գործընթաց չէ 👣

Այն ունի մի քանի կարևոր ազդեցություն՝

✔️ Ռեֆլեքսոլոգիա
Ոտնաթաթը մարմնի «քարտեզն» է․ յուրաքանչյուր հատված կապված է ներքին օրգանների հետ։ Մերսումը օգնում է ակտիվացնել այդ կետերը։

✔️ Նյարդաբանական ազդեցություն
Ոտնաթաթում կենտրոնացած են բազմաթիվ նյարդային վերջավորություններ։ Մերսումը հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում է ավելի լավ քնել, նվազեցնում գրգռվածությունը։

✔️ Արյան շրջանառություն
Մերսումը խթանում է արյան հոսքը, ինչը կարևոր է աճող օրգանիզմի համար։

✔️ Մաշկի խնամք + բնական աջակցություն
Բնական յուղերը սնուցում են մաշկը և ուժեղացնում մերսման ազդեցությունը։

Սա պարզ գործողություն է, բայց կարող է դառնալ ամենօրյա առողջ սովորություն 🤍

#երեխա #ռեֆլեքսոլոգիա #ոտքերիմերսում #բնականխնամք

09/04/2026

Եթե ես չօգտագործեի իմ յուղերը, դու կվստահեի՞ր ինձ 🤔

Այսօր՝ մի քիչ ավելի անձնական 💛

Ես իսկապես օգտագործում եմ այն, ինչ առաջարկում եմ։
Եվ այս տեսահոլովակը դրա փոքր ապացույցն է🙂

Դիտիր և անկեղծացիր. գուցե կար պատասխան, որ դու չէիր սպասում լսել 👀

Մաս 2-ը գա՞ ❤️

24/03/2026

Շատերը տեսնում են միայն պատրաստի շիշը։Բայց գրեթե ոչ ոք չի տեսնում, թե որտեղից է սկսվում այդ ճանապարհը։

Մենք գնում ենք մարզեր՝ գտնելու վստահելի մարդկանց,ընտրելու լավագույն կորիզները՝ դեղձի, ծիրանի, սև սալորի, նշի…Յուրաքանչյուր հանդիպում՝ նախապես պլանավորված,յուրաքանչյուր այց՝ վստահության վրա կառուցված։

Հետո սկսվում է ամենաերկար մասը…կորիզների տեղափոխումը,դրանց ջարդումը հատուկ սարքով՝որ ամեն ինչ լինի մեր վերահսկողության տակ։

Ջարդված կեղևից առանձնացնելը,մաքրելը,յուրաքանչյուր հատիկը պատրաստելը քամելու համար…

Սա արագ պրոցես չէ։Սա հեշտ ճանապարհ չէ։

Բայց հենց այս ճանապարհն է տալիս այն վստահությունը,որ յուրաքանչյուր շշում կա մաքրություն,բնական ուժ ու մեծ էներգիա։

Մենք չենք շտապում։Մենք անում ենք ճիշտ։ 🌿

#բնական խնամք

15/03/2026

Ես շատ հազվադեպ եմ կիսվում ընտանեկան պահերով…
բայց այսօր չդիմացա։

Լսում էի, թե ինչպես էին երեխաները քննարկում՝
ինչ սերմ ավելացնել հունական յոգուրտին, բարբարիս ցանկանում են, թե ոչ։

Սա փոքրիկ քայլ է դեպի այն սերունդը, որը գիտի՝ ինչ է դնում իր ափսեի մեջ։

Իսկ մեր գործը՝
ուղղակի տալ մաքուր, իրական և որակյալ բաղադրիչներ։ 🤍

Գիտակից սնունդը սկսվում է ընտանիքից։
Փոքր ընտրություններից։
Մի գդալ սերմից...

05/03/2026

Ինքնախնամքը շքեղություն չէ։
Այն սիրո ձև է դեպի ինքներս մեզ։

VINIDA Facial Serum

Այն ստեղծված է միայն սառը մզված բուսական յուղերի հիմքով՝
մաշկի խոնավեցման, խորը սնուցման և բնական վերականգնման համար։

Մենք հավատում ենք, որ գեղեցկությունը սկսվում է մաքուր բաղադրիչներից։
Այդ պատճառով մեր շիճուկում կա միայն այն, ինչ իսկապես անհրաժեշտ է մաշկին՝ առանց սինթետիկ բույրերի և ավելորդ հավելումների:

Սա պարզապես նոր պրոդուկտ չէ։
Սա VINIDA-ի արժեքների շարունակությունն է՝ նոր ձևով։

Փորձե՞լ եք արդեն 🤍

Պատվիրելու համար գրե՛ք մեզ անձնական նամակ։

20/02/2026
16/02/2026

Սնուցենք մարմինը ներսից և դրսից Վինիդայի հետ

19/01/2026

Վինիդա Օյլս-ը «Լուրեր»-ի աչքերով

Մեզ այցելել էին «Լուրեր»-ից՝ պատմելու Վինիդա Օյլս-ի ստեղծման ու արժեքների մասին

13/01/2026

Vinida.oils-ի փորձարկած նոր յուղը 🔥 🔥 🔥

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan