Agro/Eco/Arm

Agro/Eco/Arm

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Agro/Eco/Arm, Health/Beauty, Yerevan.

Photos from Agro/Eco/Arm's post 19/03/2026

ՄԱԿ ՇՄԾ/ԳԷՀ ծրագրի շրջանակներում իրականացված հանդիպումների վերաբերյալ
(2026 թ. մարտի 16–18)
Ծրագրի անվանում
«Հայաստանում հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով»
📍 Այցի նպատակը
Տավուշի և Լոռու մարզերում տեղական գործընկերների հետ համագործակցության զարգացում, համայնքային նախաձեռնությունների քննարկում և ագրոկենսաբազմազանության պահպանման ու կիրառման ուղղությամբ քայլերի հստակեցում։
👥 Մասնակիցներ
Ծրագրի թիմ՝
• Արմեն Դանիելյան – ծրագրի համակարգող
• Իվան Գաբրիելյան – ագրոկենսաբազմազանության փորձագետ
• Լիլիթ Մովսիսյան – ծրագրի օգնական
• Էդգար Առաքելյան – ծրագրի բաղադրիչի ղեկավար
Գործընկերներ և շահառուներ՝
• Վարդան Ոսկանյան – Չինարի համայնքի ներկայացուցիչ
• Պավել Պետրոսյան – Չինարի համայնքի ներկայացուցիչ
• Մերի Գրիգորյան – Վանաձորի ագրարային համալսարանի տնօրեն
• Հեղինե Իսպիրյան – Վանաձորի ագրարային համալսարանի դասախոս
• Արման Կանդարյան – Բնության համաշխարհային հիմնադրամ–WWF-Armenia
• Մարգարիտա Մանվելյան – Բնության համաշխարհային հիմնադրամ–WWF-Armenia
• Դեվրա Ջարվիզ – միջազգային փորձագետ
• Ագնես Ֆոնտենո – բազմազանության գնահատման համակարգող
• Ելիզաբեթ Ռոզիի – Ռաֆֆաելլա հիմնադրամի գիտական աշխատող
📌 Հիմնական հանդիպումներ և արդյունքներ
1. Տավուշի մարզ, Չինարի համայնք
Քննարկումներ իրականացվեցին համայնքի ներկայացուցիչների հետ։
Արդյունք՝
• Ձեռք բերվեց պայմանավորվածություն համայնքում քաղաքային այգու հիմնման վերաբերյալ
• Չինարի համայնքում իրականացվեց այց՝ քաղաքային այգու ձևավորման գործընթացին ծանոթանալու նպատակով
• Կարևորվեց տեղական կենսաբազմազանության ներառումը այգու նախագծման մեջ
2. Լոռու մարզ, Վանաձոր
Հանդիպում Վանաձորի ագրարային համալսարանի ղեկավարության հետ։
Արդյունք՝
• Կնքվեց համագործակցության հուշագիր ծրագրի և համալսարանի միջև
• Սահմանվեց հետագա համատեղ գործունեության ուղղությունները (կրթություն, հետազոտություն, կարողությունների զարգացում)
3. Առցանց հանդիպում (միջազգային և տեղական գործընկերներ)
Քննարկումն իրականացվեց DATAR գործիքի շրջանակներում։
Արդյունք՝
• Ներկայացվեց ագրոկենսաբազմազանության գնահատման մեթոդաբանությունը
• Քննարկվեցին գործիքի կիրառման հնարավորությունները Հայաստանում
• Նախանշվեցին հետագա քայլերը տվյալների հավաքագրման և վերլուծության ուղղությամբ։

03/03/2026
31/12/2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,

Տարվա ավարտը այն պահն է, երբ գնահատում ենք անցած ճանապարհը և նոր պատասխանատվությամբ ենք դիմավորում գալիք տարին։

Շրջակա միջավայրը մեր պետականության ու կյանքի որակի հիմնասյուներից է՝ այն ազդում է առողջության, տնտեսական կայունության, համայնքների անվտանգության և ապագայի հանդեպ վստահության վրա։

Այս օրերին, երբ մենք միմյանց մաղթում ենք խաղաղություն, կարևոր եմ համարում ընդգծել՝ խաղաղությունն անբաժանելի է կայունությունից, իսկ կայունությունը՝ անբաժանելի է շրջակա միջավայրի պաշտպանությունից։ Մաքուր ջուրն ու օդը, բերրի հողը, պահպանված անտառներն ու կենսաբազմազանությունը ոչ միայն բնապահպանական, այլև հասարակական համերաշխության ու երկարաժամկետ անվտանգության գործոններ են։

Գալիք տարում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ հիմնվելով գիտական տվյալների, արդյունավետ վերահսկողության և հանրային մասնակցության վրա հետևյալ առաջնահերթություններով` ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանություն, անտառների վերականգնում, կենսաբազմազանության և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում, ինչպես նաև՝ մթնոլորտային օդի որակի բարելավման ուղղությամբ աշխատանքներ և թափոնների պատասխանատու կառավարում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

2026 թվականը Հայաստանի համար լինելու է նաև միջազգային մեծ պատասխանատվության տարի։ Հոկտեմբեր ամսին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17։
COP17-ը մեզ համար միայն միջոցառում չէ։ Դա հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի բնության պահպանության տեսլականը և մեր երկրի բնական արժեքները և հաստատելու, որ Հայաստանը պատրաստ է ստանձնել գլոբալ բնապահպանական օրակարգում պատասխանատու դեր։

Միաժամանակ սա նաև հնարավորություն է խոսելու խաղաղության և համագործակցության լեզվով՝ այնտեղ, որտեղ դա ամենից բնականն է․ բնությունն ու էկոհամակարգերը սահմաններ չեն ճանաչում, իսկ բնապահպանական անվտանգությունը բարձրագույն արժեք է բոլորի համար։

Վստահ եմ՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող է և պետք է դառնա համատեղ աշխատանքի, փոխվստահության և կայուն խաղաղության մշակույթի ամրապնդման գործոն՝ մեր հասարակության ներսում և միջազգային գործընկերությունների շրջանակում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց առօրյա աշխատանքով ու քաղաքացիական վարքագծով նպաստում են բնության պահպանությանը՝ անտառապահներից ու գիտնականներից մինչև ուսուցիչներ, համայնքային աշխատողներ, կամավորներ և պատասխանատու տնտեսվարողներ։

Թող գալիք տարին լինի խաղաղության ամրապնդման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և բնության հանդեպ պատասխանատվության խորացման տարի։

Թող 2026-ը դառնա այն տարին, երբ մենք ոչ միայն խոսում ենք բնության պահպանության մասին, այլ միասին վերածում ենք այն գործողությունների՝ հանուն Հայաստանի կայուն, առողջ և անվտանգ ապագայի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Խաղաղություն մեր երկրին, բարօրություն մեր քաղաքացիներին և կանաչ ու կայուն ապագա Հայաստանին 🇦🇲

31/12/2025

2️⃣0️⃣2️⃣6️⃣
------------------
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, բնության բարեկամներ,

անցնող տարին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար եղել է նպատակային աշխատանքի, պատասխանատվության և ձեռքբերումների տարի։

Աննախադեպ են եղել անտառտնկման ծավալները, իրականացվել են անտառվերականգնման, անտառների պաշտպանության, օգտագործման հաջող միջոցառումներ, շարունակվել են գործընկերությունները թե՛ տեղական, թե՛ միջազգային շրջանակներում, մեկնարկել են նորերը, տարին առատ է եղել բնակրթական միջոցառումներով, անտառահեն բիզնես առաջարկներով, այլ նախաձեռնություններով։

Անտառների կայուն կառավարմանը միտված գործողությունների հիմքում աշխարհի բնապահպանական առաջնահերթության՝ կանաչ տարածքների ավելացման, ինչպես և դրա պահպանվածության առանցքային նպատակակետն է։
Այս ամենով հանդերձ, մեր երկրում անտառածածկի ավելացումը դեռևս մարտահրավեր է «Հայանտառ»-ի և յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչին հնարավոր է դիմակայել միասնականությամբ, նոր գաղափարներով, նախաձեռնողականությամբ։

Առջևում -ն է, և ջանքերի մեկտեղումը մասնավորապես անտառային ոլորտի շուրջ կհաստատի Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը նախագահող երկրի պատրաստակամությունը և՛ նախաձեռնությունների, և՛ նպատակային գործողությունների առումով։

Մեր քայլերը պետք է ծառայեն և ծառայում են մեկ նպատակի՝ պահպանել անտառները որպես կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգ և փոխանցել դրանք գալիք սերունդներին։

Թող 2026-ը լինի խաղաղ, կանաչ ու կայուն զարգացում ապահովող տարի՝ լի պատասխանատվությամբ, հաջող ձեռնարկումներով և ապագայի հանդեպ վստահությամբ։
Մաղթում եմ բարեկեցություն, առողջություն, սեր, ընտանեկան ջերմություն, հաջողություններ և նվիրում բնության պահպանման գործին։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Photos from WWF Armenia's post 30/12/2025
Photos from Agro/Eco/Arm's post 25/12/2025

📌 2025 թվականի դեկտեմբերի 24-ին «Հայաստանում հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված Վանաձորի ագրարային հալասարանի հետ համագործակցության համաձայնագրի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցեցին ծրագրի համակարգող Արմեն Դանիելյանը, Լոռու մարզի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Մերի Գրիգորյանը, համալսարանի դասախոս Հեղինե Իսպիրյանը, ինչպես նաև հեռավար ձևաչափով մասնակցող անտառագետ Արթուր Ալավերդյանը։
📝 Հանդիպման ընթացքում քննարկվեցին համաձայնագրի հիմնական դրույթները, համագործակցության շրջանակները և առաջիկա համատեղ գործունեությունների իրականացման մեխանիզմները՝ նպատակ ունենալով խթանել գիտակրթական համագործակցությունը, հողերի վերականգնումը և էկոհամակարգային ծառայությունների բարելավումը։

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Yerevan