Fitline desserts

Fitline desserts

Share

Չգիրացնող,միայն օրգանական բաղադրիչներից պատրաստված,ի?

Healthy, organic, nosugar, low carb, high protein desserts for those, who search best way to enjoy sweets with whole benefits of natural ingridients

12/12/2025

Այսիպիսին է ԱԲը տեսնում մեր քաղցրքվենիքը, և անգամ տվել իրենց պարզաբանումը, թե ինչ տպավորություն թն ստեղծուն դրանք) կարեղ եք տեսնել մեկնաբանություններում) և ի դեպ, կարող եք հարցնել ԱԲից, թե որքանով է օգտակար ուտել Ստեվիայով պատրաստված քաղցրավենիքը` ի համեմատ ռաֆինացված.շաքարովի 🤗🌱

11/12/2025

Այսօր ձեզ կպատմենք մեր գործընկերների մասին, ովքեր արտադրում են Ստեվիա, և մենք ևս արդեն այն փորձարկել ենք մեր արտադրությունում: Ստեվիայի մասին գիտեն բոլոր "առողջակերները" և նիհարողները, քանի որ Ստեվիան միակ բնական բուսական շաքարի փոխարինիչն է, որը գրեթե չի պարունակում կալորիա և չունի հակացուցումներ` ինչպես բազմաթիվ քիմիական շաքարի փոխարինիչներ
Կարող եք դրանով փոխարինել ձեր առօրյա սուրճի, թեյի և այլ սննդի մեջ օգտագործվող քաղցրը, և խուսափել շաքարի` արյան մեջ կտրուկ վայրիվերումներից, և անոթների խցանումներից, և իհարկե դատարկ կալորիանորից, որոնք ի վերջո վերածվում են ճարպի` ամենատհաճ տեղերում
Առողջ սնվեք, և եղեք առողջ🌱🤗

Photos from Fitline desserts's post 10/12/2025

Սիրելի ընկերներ, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս` մենք չենք մոռանում առաջարկել ձեզ հետաքրքիր, առողջ փաթեթներ, ոուոնց շնորհիվ դուք տոներին կուտեք համեղ, բայց չեք ավոլացնի ավելորդ կգ-ներ: Եվ այսպես, ծանոթացեք մեր համովիկների հետ🎁🎄
1. Պիստակի չիզքեյք🍰
Նառում է վարսակ, կակաո, ընկույզ, կաթնաշոռ, կրեմ պանիր, շիճուկայիմ սպիտակուց, պիստակի խյուս, պիստակ, նռի կամ բարբարիսի հատիկներ
Կալորիականությունը
Կկալ — 123
Ճարպեր — 5 գ
Ածխաջրեր — 8 գ
Սպիտակուցներ — 12 գ

2 "Գազարով" քեյք🥧
Ներառում է գազար, վարսակի և եգիպտացորենի ալյուր, գետնանուշի ձեթ, դդմի կորիզ և ընկույզ, համեմունքեր, կաթնաշոռային կրեմ:
Կալորիականությունը
Կկալ — 143
Ճարպեր — 7 գ
Սպիտակուցներ — 3 գ
Ածխաջրեր — 21 գ

3 Բրաունի🍫
Ներառում է բանան, դառը 80% շոկոլադ, կակաո, վարսակ, ընկույզ, ձու, գետնանուշի յուղ
Կալորիականությունը
Կկալ — 151
Ճարպեր — 11 գ
Սպիտակուց — 9 գ
Ածխաջրեր — 17 գ

Նախապատվերներն ընդունվում են մինչԴեկտեմբերի 17ը, իսկ պատվերը ստանում եք Դոկտեմբերի 29-30ին🙌🎉

08/12/2025

Մոտենում է տարվա ամենագունեղ, ամենաջերմ ու ամենահամով տոնը: 🎄Ամենահամովի ու ամենաառողջի փաթեթները` շուտով հասանելի կլինեն🤗
Ուզում եք իմանալ ինչ է ներսում՞

Photos from Fitline desserts's post 22/04/2025

Գիտեք ամենաշատն ինչով է օգտակար խնձորը, բացի երկաթի պարունակությունից, քանի որ բուսական երկաթը չունի այն արդյունավետությունը մեր օրգանիզմի համար, ինչպես կենդանակն ծագման երկաթը?!
Այն օգտակար է պեկտինի պարունակությամբ, և որ ամենակարևորն է, այն և պահպանվում և ակտիվանում է խնձորի ջերմամշակման դեպքում:
Պեկտինը բնական պրեբիոտիկ է, խթանում է լակտո և բիֆիդոբակտերիաների աճն աղիներում, հայտնվելով աղեստամոքսային տրակտում, պեկտինն իր մեջ է հավաքում ջուրն ու օգնում սննդին` ավելի հեշտ տեղաշարժվել աղիներով, և ունենալ ավելի որակյալ մարսողություն: Պեկտինը նաև բնական էնտերոսորբենտ է, և այդպիսով ինֆեկցիաների, բորբոքումների դեպքում այն արգելք է հանդիսանում տոքսինների` արյուն ներծծմանը: Նաև պեկտինի պարբերաբար առկայությունը սննդի մեջ նվազեցնում է վատ խոլեստերինի քանակը, պաշտպանելով անոթները` աթերոսկլերոզի զարգացումից
Եվ ուրեմն կերեք խնձոր, կերք խորաված, տեսքով կամ համեմված դարչնով, և եղեք առողջ🤗
Իսկ մեր գալետները կարող եք գտնել նաև ում😋🍏

11/09/2023

Մենք կրկին ապացուցում ենք, որ ԱՌՈՂՋ ու համեղագույն տորթը կարող է լինել նաև գեղեցիկ😍
Մեղվ(ր)ային պատմություն ունենք այս անգամ 🐝🐝🐝
Իսկ դուք գուշակեք` ներսում ինչ է🤗

02/09/2023

Նրբագույն տարտ` պիստակով և մրգային ժելեով 😋 Ինչպես միշտ` առանց շաքարի, ռանց ալյուրի և սինթետիկ ճարպերի։
Օգտակար քաղցրավենիքն իրականություն է😍🥰

01/09/2023

Մի քանի հրապարակում առաջ սկսեցինք Սպիտակուցների թեման, որը մեր սննդակարգի հիմնական երեք բաղադրիչներից մեկն է, և ըստ արժանվույնի` առաջին հարիզոնականում` ըստ մեր օրգանիզմի համար կարևորության։
Եվ այսպիսով, գնացինք)🤓

Սպիտկեւցները կազմված են ամինաթթուներից, որոնք երկար շղթաներ են կազմում։ Գոյություն ունեն 20 ամինաթթուներ, որոնք օգնում են ձևավորել  1000ավոր սպիտակուցներ օրգանիզմում։ Սպիտակուցների աշխատանքը բջջի ներսում է, և դրանք բազմաթիվ են, բայց առանձնացվում է 7 հիմնականը

1.Հյուսվածքների աճ💪
Նորմալ պայմաններում մարմինը յուարցնում է նույնքան սպիտակուց, որքան պետք է նորը արտադրելու ու կենսունակությունն ապահովելու համար, իսկ որոշ դեպքերում շատ ավելի` կախված տվյալ օրգամիզմի  կենսակերպից, և հատուկ պահանջներից, որոնցից են օրինակ հղիությունը, կրծքով կերակրումը, հիվանդեւթյունը, սպորտով զբաղմունքները

2. Նպաստում է բիոքիմիական պրոցեսսների ճիշտ ընթացքին։🧠

Ֆերմենտները, որոնք ևս սպիտակուցներ են, իրականացնում են բազմաթիվ բիոքիմիական պրոցեսսներ` բջջի ներսում և դրանից դուրս։ Ֆերմենտների աշխատանքից են կախված մի շարք պրոցեսսների իրագործում մեր օրգանիզմում` մարսողություն, էներգիայի սինթեզում, արյան մակարդելիություն, մկանների կրճատում և այլն։ Այս ֆերմենտների սխալ  քանակի կամ աշխատանքի խաթարման դեպքում կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ

3.Աշխատեւմ են որպոս հաղորդիչ 🧬

Հորմոնների մեծ մասը իրենցից ներկայացնում են սպիտակուցներ, և այդ հորմոնները իրենց բնույթով քիմիական հաղորդիչներ են` բջիջների, հյուսվածքների, անոթների միջև։ Դրանք սինթեզվում են էնդոկրին գեղձերեւմ և հյուսվածքներում և փոխանցվում արյուն, որի միջոցով էլ` կոնկրետ օրգաններ, ապահովելով  կենսական պրոցեսսների ճիշտ իրականացում

4.Ապահովում են  կառուցվածք 🩻

Որոշ սպիտակուցներ ապահովում են
բջջի կառուցվածքն ու կարծրությունը
Դրանցից գլխավորն են կերատինը, կոլլագենը և էլաստինը, որոնցից կայանում է ողջ օրգանիզմի "կաղապարը"։ Սրանք են ապահովում ատամների, մաշկի, ջլերի, եղունգների, մազերի, ձգութունը, ամրությանը, կարծրությունը,  ճկեւնությունը և այլն։ Էլաստինի շնորհիվ է նաև տեղի ունենում ներքին օրգանների մեծանալ֊փոքրանալու ունակության ֆունկցիան` թոքեր, ստամոքս, աղիներ և այլն։

Շարունակությունը` հաջորդ հրապարակման մեջ😉

Իսկ դուք պատկերացնում էիք՞ թե որքան ֆունկցիաներ են տեղի ունենում սպիտակուցների շնորհիվ 😁

Photos from Fitline desserts's post 29/08/2023

73 ամյա Ջոան Մակդոնալդն է` Օնտարիոյից, կին, ով ապացուցեց աշխարհին, որ երբեք ուշ չէ!
Ջոանը երկար տարիներ շարունակ տառապում էր բարձր ճնշումից, արթրիտից, և այլ հիվանդեւթյուններով, սակայն մարզիչ դստեր շնորհիվ, ով նաև կարգավորեց սննդի ռեժիմը, Ջոանը մեկ տարում արդեն իսկ արձանագրեց լրջագույն արդյունքներ, ինչով ապացուցեց, որ մարդու ունակություններն անսահման են, երբ կա մոտիվացիա, երբ կա գիտակից մոտեցում կենսակերպին 👊💪

26/08/2023

Պրոտեինային Բենտո տորթեր` միայն նեզ մոտ։ Սպիտակուցի` մինչև 15 գ պարունակություն, և իհարկե առանց ավելորդ ածխաջրերի` ստեվիայի շնորհիվ 😌💪
#առողջապրելակերպ
#առողջաղանդեր #առանցշաքարի #առողջսնունդ #աղանդեր #բենտո #բենտոտորթ #պրոտեին #սպորտային #սպորտայինսնունդ #ֆիթնես

Առանց շաքարի համովություններ😋
Համեցեք փորձելու😍
---
✔️😌 Շաքարի փոխարեն օգտագործում ենք ամենաորակյալ փոխարինիչը🫶🏻 24/05/2023

Սիրելի Fitline desserts ցիներ և ոչ միայն 😊
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ առողջ աղանդեր կարող եք գտնել քաղաքի ամենաջերմ անկյուննորից մեկում` - ում և համատեղել առողջարարն ու էսթետիկը` Մոկայի հյուրընկալ պատերի նեսում 🤗🤗

Առանց շաքարի համովություններ😋 Համեցեք փորձելու😍 --- ✔️😌 Շաքարի փոխարեն օգտագործում ենք ամենաորակյալ փոխարինիչը🫶🏻

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan
0078