Cosmotheca Yerevan
Cosmotheca-ում կգտնեք նիշային հեղինակային օծանելիքներ և կոսմետիկա, աքսեսուարներ ամբողջ աշխարհից
Սիրելիներ, գնահատում ու պաշտում ենք յուրաքանչյուրիդ, և շնորհակալ ենք, որ ընտրել եք Cosmotheca-ն նաև այս տարի (խնդրում ենք` շարունակեք հետևել այդ հրաշալի ավանդույթին նաև 2026-ին😏)~
⠀
Մաղթում ենք շքեղ զգացողություններ ստանալ այն ամենից, ինչ կատարվում է ձեր կյանքում~
Վայելեք ձեր պարֆյումները, գնահատեք ու խնամեք ձեզ, բարի եղեք ինքներդ ձեր նկատմամբ, ու արդեն միայն դրա համար աշխարհը բաց կլինի ձեր հանդեպ~
⠀
Սպասում ենք ձեզ արդեն նոր տարում` ամսի 5-ից սկսած. ձեր` Cosmotheca
19/12/2025
Փառատոնի օրը պարզապես մի ակնթարթ չէ։ Այն սկսվում է հանդարտ՝ սենյակ, ջուր, լույս․․․ քաղաքն արթնանում է, շարժվում իր ռիթմով։ Տարածություններ, ձայներ, խոսակցություններ։ Երեկոյան ամենը սրվում է․ երաժշտություն, գինի, ծխախոտ․․․ ապա լռությունը վերադառնում է։
Այդ պահերին Marvis-ը պարզապես խորհրդանիշ չէ։ Այն հստակ, պրակտիկ ժեստ է, որն օգնում է վերականգնվել քնից առաջ, մինչև առավոտ։ Մինչև, ընթացքում, հետո․․․
Urvakan × Marvis
հ.գ. փառատոնի մեկնարկին հաշված ժամեր են մնացել` հասցրեք ձեռք բերել տոմսերը. հղումը` bio-ում
Նոր SECRET VENUE-ն գաղտնի հանդիպման վայր է, որտեղ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք. վայր, որտեղ օճառի պղպջակի մեջ արտացոլված մանկության հիշողությունները հանդիպում են մեր հասուն իղձերին, որոնք կոչված են փոխելու աշխարհը
Երջանկությունը հեշտ բարդություն է, չարաճճի լրջություն ու ամենաանցողիկ անվերջությունը
«SECRET VENUE-ն մեր ամենաբարդ բույրն է, որն արտացոլում է, թե ինչ հեշտ է լինել երջանիկ», ասում են Fakoshima-ում
Նոր բույրն արդեն ներկայացված է Cosmotheca-ում
// 65,000 դրամ
16/12/2025
🎶 URVAKAN-ը վերադառնում է, այն էլ ոչ ավել, ոչ պակաս` Նիկոլաս Ջաարի POMEGRANATES ալբոմի համաշխարհային պրեմիերայով
Հիշեք օրերը` դեկտեմբերի 20–21, վայրը` Երևանի Գրքերի պալատ. սկիզբը ժամը 15:00-ին է
Փառատոնի` տարիների լռությունը կխախտի առաջադեմ երաժշտությանը նվիրված AYL նախագիծը. Միջոցառման առանցքում POMEGRANATES ալբոմի առաջին կենդանի ներկայացումն է՝ Նիկոլաս Ջաարի այլընտրանքային սաունդթրեքի կատարմամբ
Սերգեյ Փարաջանովի` 1969թ․ «Նռան գույնը» ֆիլմի հիման վրա ստեղծված ծրագիրը կներկայացվի երկու օրվա ընթացքում, «Պահպանելով էներգիան, բայց կորցնելով պատկերը» խորագրով խոշոր ինստալյացիայի ուղեկցությամբ
Cosmotheca-ն, ի դեմս Marvis-ի, փառատոնի գործընկերն է~ այնպես որ, սպասում ենք ձեզ այս շաբաթ-կիրակի` Տերյան 91 հասցեում
«Ուզում եմ, որ մարդիկ օգտագործեն Selahatin-ն ու մի պահ մոռանան իրականության, ինչպես նաև առօրյայում կատարվողի մասին», ասում է բրենդի հիմնադիր Քրիստոֆեր Վուրալը․ Eukalypse-ը հարգանքի տուրք է էվկալիպտին, որն աճում է անծայրածիր էկզոտիկ լանդշաֆտների մեջ
Վերին նոտաներ՝ մեղր և սոճի
Սրտում՝ էվկալիպտ, հիլ, մենթոլ և անանուխ
Cosmotheca-ում, ատամի մածուկներից բացի, արդեն հասանելի են նաև բերանի խոռոչի համար նախատեսված պարֆյումներն ու ողողման հեղուկները
Ընդամենը երեք բառ կասենք՝
⠀
BLACK
SECRET
SALE
⠀
նոյեմբերի 21-ից 23-ը ներառյալ
⠀
…շուտով կբացենք խաղաքարտերը 🤍
18/11/2025
Աննան, Anxious Autter ՏԳ ալիքի հեղինակը, Mad et Len-ի Apocalypstick բույրի մասին
«Հետաքրքիր է կերպարանափոխվում հոլիվուդյան դիվայից, ում կարմիր շրթներկով շուրթերը շողում են տեսախցիկների լույսերից ու հիշեցնում զարմանահրաշ ձկների վառ լողակներ, դեպի դամբարաններում վարդերի մասին նովել, խիտ գինի և բայրոնական պաթետիկա, ապա կատարում կտրուկ շրջադարձ ու «Խելագար Մաքսի» ոճով նկարում դիզելային վրձիններով
Ասես մեծ էկրանի աստղը ստիպված լինի անցյալում թողնել գոթական տիկինների դերն ու փոխարինել սրտերով կոնֆետների ոճով բուդուարը ասֆալտային-բենզոինային Ոդիսևսով. կաշվե բաճկոնի գրպանում, չնայած, շարունակում է կրել ֆրանսիական շրթներկի տուփը, որպես հին, քաղցր գլամուրի արտեֆակտ»
գազարի սերմեր / խորդենի / պետիտգրեյն / կամֆորա / լավանդ
Հունգարական Nerds բրենդի խնամքն արդեն հասանելի է Cosmotheca-ում~ սա խնամքի անկախ բրենդ է, որի համար գիտակցվածությունը պարզապես թրենդ չէ
Nerds-ում ասում են․ «Մենք ոչինչ չենք ավելացնում պարզապես նրա համար, որ INCI-ի ցանկն ավելի լավ տեսք ունենա, ու չենք բարձրացնում արժեքներն ուղղակի որովհետև կարող ենք
Մենք հավատում ենք, որ պրեմիալ որակը ոչ թե արժեքն է, այլ էֆեկտիվությունը, պրոդուկտն օգտագործելու հեշտությունն ու անվտանգությունը»
Առաջարկում ենք դուք էլ փորձեք, հատկապես, որ տեսականին բազմազան է՝ տոներներից, շիճուկներից և արևապաշտպանից մինչև շուրթերի բալմեր, անգամ երանգով
Cosmotheca-ում արդեն հասանելի է L’Entropiste բրենդը` իր սերնդի մեջ ամենավառ վիզիոներներից մեկի` Բերտրան Դյուշոֆուրի նախագիծը
⠀
Կուլտային Avignon Comme des Garçons-ը ստեղծելու համար «Խնկի վարպետ» կոչված պարֆյումերը բույրեր է ստեղծել նաև Amouage-ի, Penhaligon’s-ի ու L’Artisan Parfumeur-ի համար
⠀
Բրենդը ոգեշնչվում է էնտրոպիայի ունիվերսալ սկզբունքով` խառնաշփոթից անցնելով քաոսի և քաոսից դեպի ներդաշնակության նոր ձևի
Ոչինչ ֆիքսված չէ, ամենը զարգանում է, տրանսֆորմացվում. հենց այդ շարժի գաղափարն է, խառնաշփոթից ծնված հավասարությունը, որ շարժում է մեր ամեն ստեղծածը
Այդ տեսլականի առանցքում ֆիգուրն է`
⠀
Էնտրոպիստ` ազատ ոգի, որը հանդգնում է խախտել պայմանականությունները` բացահայտելու հավասարության նոր ձևը
⠀
L’Entropiste-ն արդեն հասանելի է մեր խանութ-սրահում, եկեք ծանոթանալու~
⠀
*Փորձել և բացահայտել բացառապես մաշկից` բլոտերը չի փոխանցի անգամ բույրի մի նոտան
⠀
Ֆրանսիական Houbigant-ի IRIS DES CHAMPS-ը լի է տոսկանյան ծաղկող մարգագետիններ և փայտային երանգների նուրբ թերթիկներով․ բազմաթիվ պարֆյումերներ են աշխատել հիրիկի հետ՝ բացելով դրա հողային եզրերը, բայց նրանցից ոչ ոք չի մտածել, թե ինչպիսին պետք է լինի ծաղկի բույրը
Houbigant-ն այլ մոտեցում է որդեգրել՝ ստեղծելով ծաղկի հոտառական մեկնաբանություն. պարֆյումերային ուվերտյուրան առավոտյան ցողի թարմություն է հիշեցնում բերգամոտով, հովտաշուշանով և վարդագույն պղպեղով
Զգայուն սիրտը բաբախում է հիրիկի, վարդի, սամբակ հասմիկի և իլանգ-իլանգի փնջով․ բույրն ավարտվում է ջերմ և փայտային նոտաներով
// 75,000 դրամ (100 մլ)
Ինչո՞ւ չսկսել առավոտն այսպիսի նուրբ տիրամիսուով՝ պատրաստված նուրբ մասկարպոնե պանրից և Սավոյարդի թխվածքաբլիթներից, որոնք ներծծված են կոնյակի հիմքով քաղցր օշարակով. սա իսկական շքեղություն է՝ գտնել մի անսովոր աղանդեր, որը վայելելիս ոչ մի կալորիա չես ստանա՝ Acca Kappa-ի Dolce Treviso-ն
Տիրամիսուի նոտաներով Dolce Treviso-ն սենսորային ճանապարհորդություն է Տրեվիզոյի գեղատեսիլ նրբանցքներով, որը ոչ միայն տիրամիսուի ծննդավայրն է, այլև Acca Kappa-ի պատմական կենտրոնը
Սա Տրևիզոյի օրհներգն է այդ հատվածի խոհարարական մշակույթին և Իտալիայի քաղցր գեղեցկությանը, ինչպես նաև կյանքի հաճույքներին
// 54,000 դրամ (100 մլ)
29/09/2025
Edie Smith-ը` Coreterno-ի HARDKOR բույրի մասին.
⠀
«Այն միանգամից կհիացնի ձեզ», — խոստանում էր թեստերի վրայի գովազդը, և այո, ես հիացա~ Այստեղ այնքան շատ են իմ սիրելի նոտաները. վախենում էի, որ միասին դրանք քաոսային կհնչեն, խառնված... բայց բնավ այդպես չէ` միասին դրանք խաղում են, ասես մտերիմ կոլեկտիվ
⠀
Այն սկսվում է մրգային աղցանի խիտ տտիպ ակորդով, ապա ռոքնռոլային ոճով անցնում դեպի քաղցր ծաղիկներ, կաշի ու պաչուլի. կաշին այդպես էլ զգացվում է մինչև հնչեղության ավարտը` սա դրա մրգային տիպն է, ոչ խեժային
⠀
Բույրը զգացվում է ամբողջ օրվա ընթացքում` այն հնչում է վստահ, հիպնոտիկ. եթե պատրաստվում եք պարել ամբողջ գիշեր, առավոտյան միևնույն է կզգաք այն»
⠀
// 70,000 դրամ (100 մլ)
⠀
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
83 Teryan Str
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 10:00 - 21:00 |
| Tuesday | 10:00 - 21:00 |
| Wednesday | 10:00 - 21:00 |
| Thursday | 10:00 - 21:00 |
| Friday | 10:00 - 21:00 |
| Saturday | 10:00 - 21:00 |
| Sunday | 10:00 - 21:00 |
