Dr. Vardges Hovsepyan
Պրոկտոլոգ | Էնդոսկոպիստ
🔹 Նորագույն մեթոդներ
🔹 Անհատական մոտեցում
Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար
📍Gastro Clinic
📍Cito Medical Center
Թութքի բուժման երկու ժամանակակից մեթոդների համադրություն՝ առավել արդյունավետ արդյունքի համար։
🔹 Լազերային հեմոռոիդոպեքսիայի և HAL-RAR մեթոդների զուգակցումը թույլ է տալիս բուժել 2-րդ և 3-րդ աստիճանի թութքը՝ առանց արտաքին կտրվածքների և բաց վերքերի։
Առավելություններն են՝
✔️Քիչ հետվիրահատական ցավ,
✔️արագ վերականգնում և կրկնության ռիսկի նվազեցման հնարավորություն։
👨⚕️ Բուժման մեթոդի ընտրությունը կատարվում է անհատական՝ մասնագիտական գնահատման հիման վրա։
📞 Խորհրդատվության և հարցերի դեպքում՝ +(374) 96 51 99 90
#Կոլոպրոկտոլոգիա #Թութք #ԼազերայինԲուժում
14/10/2026
💊 Պրոկտոլոգիական խնդիրը միշտ չէ, որ վիրահատական միջամտություն է պահանջում։
Որոշ դեպքերում, հատկապես հիվանդության վաղ փուլերում, ճիշտ ընտրված դեղորայքային բուժումը և բժշկի ցուցումներին հետևելը կարող են բավարար լինել ախտանշանները վերահսկելու և խնդիրը բուժելու համար։
👨⚕️ Բուժման մեթոդը որոշվում է անհատապես՝ կախված ախտորոշումից, հիվանդության փուլից և ընդհանուր վիճակից։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Պրոկտոլոգ #Պրոկտոլոգիա #Կոլոպրոկտոլոգ #ԴեղորայքայինԲուժում #Առողջություն
Ամեն անգամ զուգարան գնալն ուղեկցվո՞ւմ է ուժեղ և երկարատև ցավով։
Քրոնիկ անալ ճաքի դեպքում, երբ դեղորայքային բուժումն այլևս արդյունավետ չէ, ժամանակակից լազերային մեթոդը կարող է օգնել արագ վերականգնվել։
🔹 Միջամտությունը տևում է րոպեներ
🔹 Չի պահանջում ընդհանուր անզգայացում
🔹 Վերականգնման շրջանը կարճ է
Մի՛ հանդուրժեք ցավը․ դիմեք մասնագետի։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Պրոկտոլոգ #ԱնալՃաք #ԼազերայինԲուժում #Կոլոպրոկտոլոգ
07/10/2026
👨⚕️ Պրոկտոլոգի այցից առաջ ճիշտ պատրաստվելը կօգնի, որ զննումն անցնի ավելի հարմարավետ և արդյունավետ։
Կարևոր է հետևել մի քանի պարզ քայլի և բժշկին հնարավորինս մանրամասն պատմել Ձեր գանգատների ու ախտանիշների մասին։
📌 Թերթեք հրապարակումը՝ իմանալու համար, թե ինչպես պատրաստվել պրոկտոլոգի այցին։
Եթե նախատեսվում է հատուկ հետազոտություն, պատրաստման լրացուցիչ ցուցումները նախապես կտրամադրի բժիշկը։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Պրոկտոլոգ #Պրոկտոլոգիա #Կոլոպրոկտոլոգ #Առողջություն #ԲժշկականԽորհրդատվություն
02/10/2026
Պրոկտիտը ուղիղ աղու լորձաթաղանթի բորբոքում է, որը կարող է արտահայտվել ցավով, այրոցով, արյունային կամ լորձային արտադրությամբ և աղիների աշխատանքի փոփոխությամբ։
❗ Պրոկտիտի առաջացման պատճառները տարբեր են, այդ պատճառով կարևոր է ոչ թե ինքնուրույն բուժել ախտանշանները, այլ պարզել դրանց իրական պատճառը։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Պրոկտիտ #Պրոկտոլոգ #Պրոկտոլոգիա #Կոլոպրոկտոլոգ #ԱղիներիԱռողջություն
🔬 Մեծ պոլիպի կամ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի դեպքում վիրահատությունը միշտ չէ, որ միակ տարբերակն է։
ESD-ն՝ էնդոսկոպիկ ենթալորձային դիսսեկցիան, ժամանակակից մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հեռացնել ախտահարված հատվածը մեկ ամբողջական կտորով՝ պահպանելով օրգանը։
Միջամտությունն իրականացվում է էնդոսկոպիկ եղանակով՝ առանց արտաքին կտրվածքների և սպիների, իսկ վերականգնման շրջանը սովորաբար ավելի կարճ է։
Վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ընտրել առավել արդյունավետ և օրգանապահպան բուժման տարբերակը։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Հեմոռոյ
#աղիներիառողջություն
#ՎարդգեսՀովսեփյան
#Պրոկտոլոգ
💧 Քիչ ջուր խմելը կարո՞ղ է ազդել աղիների աշխատանքի վրա:
Բավարար հեղուկի ընդունումը կարևոր է աղիների բնականոն աշխատանքի համար, սակայն փորկապության պատճառը միշտ չէ, որ միայն ջրի պակասն է։
Դրա վրա կարող են ազդել նաև՝
🥗 սննդակարգում բջջանյութի պակասը,
🏃 ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը,
💊 որոշ դեղամիջոցներ,
⚠️ աղիների շարժունակության խանգարումները և այլ խնդիրներ։
Եթե փորկապությունը հաճախ է կրկնվում, միայն ավելի շատ ջուր խմելով խնդիրը լուծելը միշտ չէ, որ հնարավոր է։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Հեմոռոյ
#աղիներիառողջություն
#ՎարդգեսՀովսեփյան
#Պրոկտոլոգ
22/09/2026
⚠️ Պարապրոկտիտը ուղիղ աղու շրջակա հյուսվածքների թարախային բորբոքում է, որը կարող է արագ զարգանալ և տարածվել։
Ուշադրություն դարձրեք հետևյալ ախտանշաններին․
🔹 ուժեղացող կամ զարկող ցավ
🔹 այտուց և կարմրություն հետանցքի շրջանում
🔹 բարձր ջերմություն և ընդհանուր թուլություն
🔹 թարախային արտադրություն
❌ Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ փորձեք սեղմել կամ բացել գոյացությունը։
👨⚕️ Ժամանակին դիմե՛ք պրոկտոլոգի։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Հեմոռոյ
#աղիներիառողջություն
#ՎարդգեսՀովսեփյան
#Պրոկտոլոգ
🔎 Գանգատների բացակայությունը դեռ չի նշանակում, որ հետազոտության կարիք չկա։
Հաստ աղու պոլիպները հաճախ զարգանում են առանց ախտանիշների, իսկ կոլոնոսկոպիան օգնում է դրանք ժամանակին հայտնաբերել և անհրաժեշտության դեպքում հեռացնել։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Հեմոռոյ
#Կոլոնոսկոպիա
#ՎարդգեսՀովսեփյան
#Պրոկտոլոգ
#ՀաստԱղիքիՔաղցկեղ
🩸 Կարո՞ղ է հեմոռոյիդալ արյունահոսությունը հանգեցնել անեմիայի։
Երկարատև և կրկնվող արյունահոսությունը կարող է աստիճանաբար նվազեցնել օրգանիզմի երկաթի պաշարները և որոշ դեպքերում հանգեցնել երկաթի դեֆիցիտային անեմիայի։
⚠️ Սակայն կարևոր է հիշել՝ կղանքի հետ արյունը չի կարելի ավտոմատ վերագրել հեմոռոյին։ Այն կարող է ունենալ նաև այլ պատճառներ, որոնք պահանջում են բժշկական գնահատում։
Եթե արյունահոսությանը զուգահեռ նկատում եք թուլություն, հոգնածություն, գունատություն կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտխփոց՝ մի՛ անտեսեք ախտանիշները։
📌 Արյունը կղանքի հետ ախտանիշ է, ոչ թե ախտորոշում։
Խորհրդատվության և հարցերի դեպքում՝
📞 +(374) 96 51 99 90
#Հեմոռոյ
#աղիներիառողջություն
#ՎարդգեսՀովսեփյան
#Պրոկտոլոգ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Hrachya Nersisyan Street 14/1
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Dr. Vardges Hovsepyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
