Epilab

Epilab

Share

Մազահեռացում ընդմիշտ 041244236

09/04/2024

Միացիր մեր թիմին։ 👩‍⚕️
Սովորիր ասեղային էպիլյացիա Էպիլաբում` ջերմ և աջակցող մթնոլորտում, և անցիր աշխատանքի հենց մեզ մոտ։ Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ (ուղարկիր "հայտ" բառը DM հայտը ստանալու համար):
Կա երկու պարտադիր պայման` բժշկական կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (ցանկացած ոլորտում)։
Ուսուցման արժեքը, աշխատանքային գրաֆիկն ու վարձատրությունը կքննարկվեն հարցազրույցի ժամանակ։ Սպասում ենք քո հայտին 😊։

25/10/2023

Միֆ 4. «Ասեղային մազահեռացումը կարող է առաջացնել փոսիկներ կամ սպիեր»: Ճիշտ կատարված էլեկտրոէպիլյացիայի պրոցեդուրան չպետք է վնասի մաշկը: Այնուամենայնիվ, անորակ սարքավորումները կամ պրոֆեսիոնալ սարքերի ոչ պատշաճ օգտագործումը կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների: Հետևաբար, պրոցեդուրայից առաջ միշտ կապվեք մասնագետների հետ և ստուգեք նրանց հեղինակությունը:
Միֆ 5. «Ասեղային մազահեռացումը հարմար է բոլորի համար»: Չնայած էլեկտրոէպիլյացիան անվտանգ և արդյունավետ տեխնիկա է, յուրաքանչյուրը կարող է տարբեր արձագանքներ ունենալ դրա նկատմամբ: Որոշ դեպքերում, ինչպիսիք են մաշկի որոշակի հիվանդություններ, կարդիոստիմուլյատորի առկայություն, էպիլեպսիա, էլեկտրոէպիլյացիան հակացուցված է: Կան այլ խնդիրներ, որոնց դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ նախազգուշական միջոցներ: Հետևաբար, նախքան պրոցեդուրան սկսելը, միշտ խորհրդակցեք բժշկի և մասնագետի հետ համատեղ: Ասեղային էպիլյացիայի հակացուցումներին լիարժեք կանդրադառնամ հետագա հրապարակումներում:
Հուսով եմ, որ ինֆորմացիան կօգնի ձեզ հասկանալ ասեղային էպիլյացիան ավելի մանրամասն: Եթե ունեք լրացուցիչ հարցեր, խնդրում ենք կապվել մեր հետ: Մաղթում եմ բոլորին մաքուր և հարթ մաշկ:

Մանրամասների համար👇🏻

📞041 244236
📍Մաշտոցի 21

19/10/2023

Ասեղային էպիլյացիա. միֆեր և իրականություն ❗️❓

Այսօր ցանկանում եմ ցրել էլեկտրոէպիլյացիայի հետ կապված որոշ միֆեր: Ասեղային էպիլյացիան անցանկալի մազերի ընդմիշտ հեռացման մեթոդ է, որն օգտագործվում է երկար տարիներ։ Դիտարկենք մի քանի տարածված սխալ պատկերացում.

Միֆ 1. «Ասեղային մազահեռացումը շատ ցավոտ է»: Իրականում դա կախված է յուրաքանչյուր մարդու ցավային զգայության շեմից: Որոշ մարդիկ կարող են զգալ թեթև քոր կամ այրող ցավ, բայց շատերը զգում են, որ դա համեմատելի չէ, օրինակ, ոսկով էպիլյացիայի դեպքում ցավի հետ:

Միֆ 2. «Ասեղային մազահեռացումը առաջացնում է մաշկի կարմրություն և գրգռում»: Պրոցեդուրայի հետևանքով կարող է առաջանալ ժամանակավոր կարմրություն, բայց դա սովորաբար անհետանում է մի քանի ժամվա ընթացքում: Մազահեռացումից հետո խորհուրդ է տրվում հետևել մասնագետի նշանակած խնամքին՝ անցանկալի հետևանքներից ազատվելու համար։

Միֆ 3. «Ասեղային մազահեռացումը արդյունավետ չէ բոլոր տեսակի մազերի համար»: Բոլոր մազերն ունեն իրենց յուրահատուկ աճի ցիկլ, ուստի մազերն ամբողջությամբ հեռացնելու համար պահանջվում է մի քանի սեանս: Այնուամենայնիվ, էլեկտրոէպիլյացիան արդյունավետ է բոլոր տեսակի մազերի համար՝ մուգ և կոպիտից մինչև բաց և աղվամազ:

Մանրամասների համար👇🏻

📞041 244236
📍Մաշտոցի 21

---
#ասեղայինէպիլյացիա #էպիլացիա #մազահեռացում #էպիլացյա #դեմք #խնամք #դեմքիխնամք #կոսմետոլոգ

Photos from Epilab's post 25/09/2022

Աշխատանքը կատարվել է լուսային մեթոդների կիրառումից հետո։
☝️Դեմքի վրա լուսային մեթոդների կիրառման արդյունքում, բացի բնական մազերից, շատ հաճախ հակառակ արդյունք է լինում։
😔Դեմքի վրա սկսում են աճել հաստ սև մազեր։
🥰Խնդրի միակ լուծումն այս դեպքում ասեղային էպիլյացիան է, պրոֆեսիոնալ սարքերով և հմուտ մասնագետների կատարմամբ։
⚡️Ասեղային էպիլյացիան ոչ պրոֆեսիոնալ կատարելու դեպքում կարող են մնալ հետքեր և սպիեր, որոնք, ուշադրություն!!!, չեն անցնում։

😊Վստահեք Ձեր մաշկը միայն պրոֆեսիոնալ մասնագետներին։

12/09/2022

Էպիլաբում ստերիլ է,
ինչպես վիրահատարանում

Մեզ մոտ բոլոր մեկանգամյա օգտագործման նյութերն օգտագործվում են մեկ անգամ!!!

Դա առաջին հերթին վերաբերում է ասեղներին։ Մենք օգտագործում ենք ստերիլ փաթեթավորված մեկանգամյա օգտագործման ասեղներ, որոնք նախատեսված չեն օգտագործման 2-րդ անգամ, նույնիսկ նույն հաճախորդի համար։
☝️Ամեն անգամ հաճախորդը գալիս է պրոցեդուրայի տարբեր առողջական վիճակով։

Բազմակի օգտագործման գործիքներից են ունելիները (պինցետները), որոնք անցնում են պատշաճ ախտահանում, որը կատարվում է 3 փուլով։ Նախ դրանք ընկղմվում են ախտահանող հեղուկի մեջ, լվացվում հոսող ջրի տակ, փաթեթավորվում և տեղադրվում են ավտոկլավի մեջ, որը բարձր ճնշման գոլորշու միջոցով ստերիլիզացման մեթոդ է։

Աշխատանքային մյուս նյութերը` ձեռնոցներ, սավաններ, անձեռոցիկներ և այլն, դեն են նետվում և կրկնակի չեն օգտագործվում։ Բոլոր օգտագործվող մակերևույթներն ախտահանվում են ամեն հաճախորդից հետո։

Մենք հետևում ենք մաքրությանն ու պահպանում ենք բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, քանի որ հաճախորդի առողջությունը մեր պատասխանատվությունն է։

Այս ամենն, իհարկե, պարզ և տրամաբանական է, բայց ամեն դեպքում... ցանկանում ենք շեշտել սա։

Իսկ դուք ուշադրություն դարձնու՞մ եք գեղեցկության ոլորտում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը։

30/12/2021

Ամեն ինչ լավ է լինելու

Որքան մոտենում են տոները, այնքան մանկանում և հավատում ենք հրաշքների: Այս տարի, հատկապես, զգացողություն կա, որ ինչ-որ հրաշքով ամեն ինչ փոխվելու է: Թե՛ երկրում, թե՛ աշխարհում տիրող քաոսը մեզ կարծես հյուծել է, բայց բոլորիս հոգում կա այն փոքրիկ հույսը, որ ամեն ինչ լավ է լինելու:

Եկեք սնենք ու փայփայենք այդ հույսը, որ այն արագ մեծանա և իսկական հրաշք գործի: Այս տարի փորձենք ուրախանալ ամեն մանրուքով և երջանիկ լինել ամեն պահի: Ժամանակն այնքան արագ է սլանում, լիքը խենթություններ անեք, որ հիշելու ու պատմելու բան ունենանք: Գրկենք մեր ձագուկներին ու նրանց զգացողություն պարգևենք, որ աշխարհը  հրաշքներով լի է, որովհետև հենց նրանք են փոխելու մեր ապագան:

Հեքիաթային Ամանոր եմ մաղթում բոլորիս 💙

Photos from Epilab's post 03/11/2021
09/09/2021

Մոտենում ենք ավարտին💙

11/03/2021

Աշխատանքը կատարվել է էլոս մազահեռացումից հետո:

❗Աղջիկներ, խուսափե՛ք դեմքի վրա մազահեռացման լուսային մեթոդների կիրառումից:

08/03/2021

Շնորհավոր մեր տոնը, սիրելի աղջիկներ,
լավագույնն եմ մաղթում ձեզ:💞

Շատ եմ սիրում ձեզ, իմ աղջիկներ:
Հաճախ մտածում եմ, թե ինչքան նման ենք, ինչպես ենք իրար հասկանում, նույն կերպ մտածում, իրար լրացնում ու նաև զարգացնում:

Շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ ինձ եք ընտրել:

Ցանկանում եմ, որ ավելի շատ սիրենք և գնահատենք մեզ, դա մեզ ուժ կտա լինել ավելին մեր երեխաների, ընտանիքի և շրջապատի համար:

Տոնական օր և հաճելի անակնկալներ😉

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00