Mariam Grabskaya/psychologist
Профессиональная страница https://www.facebook.com/share/1D9qzutoju/
14/04/2024
Ես մի փոքրիկ տնակ էի- մարմնի եւ հոգեկանի վերականգնում, տագնապների եւ կոնֆլիկտների հաղթահարում Բժիշկ Կլոդ Սաբան ստեղծել է այս պրակտիկան, որպեսզի բուժի մարմինը և ազատի ենթագիտակցությունը կոնֆլիկտների և սթրեսի հետևանքներից, որոնք անտեսանելիորեն ազդում են...
16/08/2023
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունները ավելի հաճախ են տեղի ունենում, քան կարող եք պատկերացնել։
Այսօր աշխատում էինք եւս մեկ նման իրավիճակի հետ, որի մասին ուզում եմ պատմել' որպես զգուշացում նաեւ ծնողներին' չթողնել երեխաներին անծանոթ կամ քիչ ծանոթ մեծահասակների հետ առանձին։
Քեյսը, որ ներկայացնում եմ, մի կնոջ մասին է, մոտ 30 տարեկան, իրական անունը փոխենք Ս-ով։ Երջանկությանն ուղղված վարժության ընթացքում պարզ է դառնում, որ երջանկության զգացումը ուղեկցվում է ուժեղ վախի զգացմամբ, Ս-ն ամբողջ մարմնով դողում է, չի հասկանում' ինչու՞։
Սկսում ենք նրա հետ անհատական աշխատանք։
Չեմ ներկայացնում ողջ ընթացքը, այլ պարզապես իրավիճակի բուն սցենարը։
Պարզվեց, որ դեռ 3 տարեկան հասակում, փոքրիկ Ս-ին ծնողները թողել են գյուղում, տատիկի տանը։ Իսկ տատիկը նրան տարել է իր հետ հարեւանի տուն։ Իհարկե Ս-ի համար շատ դժվար էր հիշել ընդհանրապես իրավիճակը։ Օգտագործելով բազմաթիվ հիպնոտիկ եւ մեդիտատիվ տեխնիկաներ ստացվում է հավաքել իրավիճակը րոպե առ րոպե։ Պարզվում է դեպքը տեղի է ունեցել հարեւանի տան բակում, որտեղ փոքրիկ աղջկան տեսել է հարեւանը' մոտ 60 տարեկան տղամարդ։
Նախ երեխան( արդեն Ս-ն իր 3տ հասակից է պատմում ) զգացել է նրա հայացքը, որ ուղղված է ոչ թե որպես երեխայի, այլ կարծես "նա որպես կին էր նայում ինձ"։ Հոտո տղամարդը բռնել է նրա ձեռքերը, փակել բերանը եւ իրականացրել սեքսուալ գործողություններ, առանց մարմնական կոնտակտի։ Երեխայի համար դա այնքան տրավմատիկ իրավիճակ է, որ նա, բնականաբար դուրս է մղել այդ դեպքը հիշողությունից, այլապես անհնար է նման հիշողությամբ ապրել փոքրիկի համար։
Շարունակությունը արդեն զուտ հոգեբանական է, նրա հետ վարեցինք աշխատանք տրավմայի ուղղությամբ։
Ինչու՞ եմ սրա մասին գրում։
Շատ մարդիկ պարզապես հրաժարվում են հավատալ, որ պատմության տղամարդը իրական մարդ է, եւ կարող է լինել հենց իրենք հարեւանը։ Դա եւս պաշտպանական մեխանիզմ է, իհարկե, մտածել, որ նման մարդիկ չկան, ազատում է ցանկացած պատասխանատվությունից եւ անհանգստությունից։
Մենք հաճախ ենք տեսնում( հատկապես ովքեր ապրում են սեփական տներում), որ ծնողները երբեմն տեղյակ չեն, թե որտեղ ու ում հետ է այս 5 րոպեն անցկացնում իրենց բալիկը։ Կամ ուղարկում են հյուր կիսածանոթ հարազատների մոտ, եւ այլն եւ այլն։
Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ կառավարել, եվ երեխաներին նույնպես։ Բայց գիտակցված մոտենալ եւ փորձել հնարավորինս երեխայի կողքին լինել գոնե մինչ այն տարիքը, երբ նա կարող է ինքն իրեն պաշտպանել եւ գոնե պատմել, թե ինչ է իր հետ տեղի ունեցել օրվա ընթացքում, շատ կարեւոր է եւ հնարավոր։
Պատմել երեխային որոշակի սեռական դաստիարակության տարրեր, սեփական սահմանների մասին ինֆորմացիա, եւ իհարկե, լինել հասանելի ու բաց ամեն պահի նրան լսելու համար- այս ամենը դաստիարակության շատ կարեւոր տարրեր են։
Իրականում նման տրավմաները բազմաթիվ են, եւ, ինչը էլ ավելի բարդացնում է իրավիճակը, դա այն է, որ դրանք մոռացվում են, բայց երեխան ամբողջ կյանքում զգում է այդ տրավմաների բացասական հետեւանքը սեռական խնդիրների տեսքով, սեփական մարմինը չընդունելու տեսքով, մեղքի զգացման, անդադար նման բռնության իրավիճակներում հայտնվելով եւ այլն։
Ինչպես կարող էր դասավորվել մի մարդու ճակատագիր, ով չունենար իր պատմության մեջ բռնության տրավմա...
Պաշտպանեք ձեր բալիկներին եւ մի դարձեք ամոթի ու կուլտուրայի զոհ։ Թե ինչ կասեն ու կմտածեն ուրիշները' ավելի կարեւոր չէ ձեր երեխայի ճակատագրից։
Եղեք ինֆորմացված,
Դիմեք մասնագետների,
Վերցրեք ձեր եւ ձեր բալիկների համար պատասխանատվությունը ձեր ձեռքը։
#հոգեբան #բռնություն #սեռականդաստիարակություն
13/08/2023
Տրանսգեներացիոն տրավման դա նախնիների տրավմատիկ փորձի փոխանցումն է ժառանգներին, սերունդներին, որը տպավորված է նրանց հոգեկան միջավայրում, բայց ոչ ապրվել է, եւ էլ աշխատվել (հոգեբանի հետ):
Նախնիների սցենարների փոխանցումը տեղի է ունենում սերնդե սերունդ' անգիտակցական մակարդակում։ Եւ դառնում է հոգեկան իրականության մի մաս։
Հոգեբանության մեջ այս մեխանիզմը կոչվում է տրանսգեներացիոն փոխանցում (трансгенерационная передача). Լատիներենից թարգմանաբար trans generatio- սերնդի միջոցով։
Տրանսգեներացիոն փոխանցումը կարող է լինել գիտակցված- ընտանեկան ադաթների փոխանցման տեսքով, կամ կարող է կրել անգիտակցական բնույթ, ինչը մատնացույց է անում տրանսգեներացիոն տրավմաները։
Այդ փորձը պահպանվում է չապրված էմոցիաների, հոգեսոմատիկ նախանշանների, հոգեկան հիվանդությունների, մարդու կյանքում կրկնվող իրադարձությունների տեսքով։
Օրինակ կոլեգայիս պրակտիկայից.
։
Մենք գիտենք, որ ցանկացած վիշտ պետք է արտահայտել ու արտասվել։ Այդուհետ աշխատանքը այս կնոջ հետ ընթանում է վշտի արտահայտման ուղղությամբ.
նախատատու կերպարից ամուսնու համար,
տատիկի կերպարից իր հոր համար,
մոր կերպարից իր պապու համար,
եւ հաճախորդուհին հրաժեշտ է տալիս իր նախապապուն, ինչպես նաեւ վերադարձ պատերազմի կերպարին պատճառված վնասը, եւ հաճախորդուհուն վերադարձ սեփական էմոցիոնալ ռեսուրսները, որոնք նա վատնում էր ողջ կյանքի ընթացքում այդ չապրված վիշտը իր մեջ կրելու վրա։
Արդյունքում հաճախորդուհու վիճակը զգալիորեն փոխվում է, նա հասկացավ, որ իրեն այլեւս պետք չէ ապրել իր ազգի կանանց վիշտը եւ նա իրավունք ունի ապրել սեփական երջանիկ կյանքը։
Այրված դաշտի կերպարը վերափոխվեց։ Հաճախորդուհին սկսեց տեսնել այդ դաշտը կանաչ խոտով եւ դաշտային ծաղիկներով պատված։
Նախատատուն եւ տատուն պատկանող վիշտը վերադարձնելու շնորհիվ հաճախորդուհուն վերադարձավ նրա կյանքի էներգիան։ Նախնիների տրավման դադարեց խլել նրա հոգեկան ուժերն ու ռեսուրսները։ Դա թույլ տվեց նրան լինել ավելի ամբողջական, կանխել տրանսգեներացիով փոխանցումը հետագա սերունդներին։
Եթե դուք էլ չեք կարողանում հասկանալ սեփական հույզերի առաջացման պատճառները, կարող եք դիմել ինձ անձնական նամակով։
Շուտով ընդունելություններ նաեւ Երեւանում!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Moscow
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
