bba organic Armenia

bba organic Armenia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from bba organic Armenia, Health/Beauty, Los Angeles, CA.

BBA Organic-ը մաշկի խնամքի ամերիկյան բրենդ է:

Մեր առաջնահերթությունը որակն է: Բնական, ոչ տոքսիկ, օրգանիկ և վեգան բաղադրիչների շնորհիվ՝ յուրաքանչյուր մանրակրկիտ մշակված ֆորմուլա նպատակ ունի մաշկի վրա կյանքը փոխող ազդեցություն ունենալ:

07/26/2026

ինչու է քեզ պետք այս ամառային հավաքածուն

շոգը, արևը, քրտինքը, արևապաշտպանի առավել հաճախ կիրառումը և երկար օրերը ազդում են ոչ թե մարմնի մեկ մասի, այլ միանգամից՝ դեմքի, մազերի, շուրթերի, թևատակերի և մարմնի վրա՝ բոլորովին տարբեր ձևերով…

և երբ տեսնում եք հինգ պրոդուկտից բաղկացած հավաքածու, անխուսափելիորեն հարց է առաջանում՝ արդյո՞ք ես իրոք օգտագործելու եմ այն ամենը, ինչ ներսում է.
պատասխանն է՝ այո՛, քանի որ յուրաքանչյուրն ունի իր նպատակը

🌱 յուղից կաթ մաքրող միջոցը նախատեսված է օրվա վերջում մաշկը մաքրելու համար՝ արևապաշտպանից, շպարից և այն ամենից, ինչ հավաքվել է դեմքի վրա օրվա ընթացքում
🌱 AHA դեոորանտը և երանգային շուրթերի ու այտերի բալմն այն ամենօրյա անհրաժեշտ միջոցներն են, որոնք կպահեք ձեզ մոտ առանց երկմտելու
🌱 passion մարմնի յուղը խնամում է մարմնի մաշկը՝ միաժամանակ հաղորդելով այն նուրբ փայլը, որն այնքան սազական է ամռանը, իսկ rooted-ը ձեր մազերին տալիս է շաբաթական վերականգնում՝ արևից, շոգից ու աղի ջրից հետո

միասին դրանք ստեղծում են իրական ռեժիմ. մաքրում, թարմացնում, սնուցում, վերականգնում և առողջ փայլ են հաղորդում

ամենակարևորը՝ այս հինգ պրոդուկտները չեն ընտրվել մարքեթինգային նպատակով.
մենք պարզապես նկատել ենք, որ մեր հաճախորդներն արդեն իսկ ընտրում էին դրանք միասին և պարզապես միավորեցինք, �

07/24/2026

հատուկ հավաքածուն` արդեն առկա. խնայի՛ր $50

ինքնախնամքի միջազգային օրվա առթիվ մեր ամառային հավաքածուն պաշտոնապես հասանելի է մեր կայքում՝ ՀԱՏՈՒԿ ԳՆՈՎ

ինչպես արդեն նշել էինք, մենք պարզապես ուշադրություն ենք դարձրել և նկատել, որ bba-ի նույն հինգ սիրված միջոցները շարունակաբար հայտնվում են ձեր խնամքի մեջ 🌱

հավաքածուի ներսում կգտնեք.
* յուղից-կաթ կրկնակի մաքրող միջոց
* rooted մազերի դիմակ
* passion մարմնի յուղ
* շուրթերի և այտերի երանգային բալմ
* AHA դեոդորանտ

դեմք, մազեր, մարմին, շուրթեր՝ բոլորը միասին մեկ խնամքով մշակված հավաքածուում 🙌
հասանելի է մինչև սեպտեմբերի 22-ը

հինգ սիրված միջոց. մեկ ամբողջական ամառային խնամք. հատուկ գին.
այսպես ամառային խնամքն այժմ դարձավ շատ ավելի պարզ ⛱️

գնե՛ք հիմա մեր կայքից
imnature.com

Photos from bba organic Armenia's post 07/23/2026

ամառային նոր հավաքածու. շուտով

մենք թողարկում ենք մի հավաքածու, որն իրականում դուք եք ստեղծել նախքան մեր գաղափարի իրականացնելը.
ինչո՞ւ…
քանի որ ուշադիր հետևում ենք ձեր պատվերներին… նկատեցինք, որ մեր հավատարիմ հաճախորդներից շատերը շարունակաբար ընտրում են bba-ի նույն հինգ սիրելի միջոցները՝ երբեմն միասին, երբեմն՝ առանձին, բայց նույնը 🌱

և որոշեցինք միավորել դրանք մեկ ամբողջական ամառային խնամքի մեջ․
* դեմքի,
* մազերի,
* մարմնի,
* շուրթերի համար
* և մեկ միջոց, որը կցանկանայիք ձեր կողքին ունենալ ամբողջ ամառ

հաճախորդների կողմից սիրված հինգ միջոց. մեկ մտածված հավաքածու. մեկ հատուկ գին

մեր նոր ամառային հավաքածուն հասանելի կլինի վաղվանից ☀️

կարող ե՞ք գուշակել, թե որ հինգ պրոդուտկներն են ներառված հավաքածուի մեջ. թողե՛ք ձեր տարբերակները մեկնաբանություններում՝ մինչև վաղը

Photos from bba organic Armenia's post 07/19/2026

•ամռան բույրը•

passion մարմնի յուղի իրոք աստվածային բույրը միայն մեկ բաղադրիչից չէ ստացվում. այն բուսական բաղադրիչների մանրակրկիտ շերտավորման արդյունքն է

🍋🍊 մանդարինի և կիտրոնի կեղևի յուղերը բացվում են ցիտրուսային վառ թարմությամբ
🌺 վարդը, ժասմինը, դեղձը և լավանդան հաղորդում են փափուկ ծաղկային ջերմություն
🌱 վետիվերի արմատը և ռոզմարինը իրենց հետևից թողնում են թարմ, երկրային հետք

չմշակված raw բաղադիչներ` կեղև, թերթիկ, միրգ, տերև և արմատ. միախառնված այնպես, որ բուրի ինչպես տաք մաշկ, ոսկեգույն լույս և ամառային օդ

իսկ դեղձագույն-ոսկեգույն փայլը` ստացվել է էթիկապես ստացված միկայից

ամառը՝ բնության հետ ☀️

07/14/2026

ամառը պետք չէ կատարելություն պահանջել. սա այն եղանակն է, երբ պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ այն հնարավորություն է տալիս` կլիմայից ելնելով հասկանալ մաշկի իրական կարիքները

🫧 մաքրե՛ք օրվա կուտակված կեղտը. օգտագործելով յուղից-կաթ մաքրող միջոցը
✅ թարմացրե՛ք և մեղմորեն շերտազատեք ամենօրյա տոներ-շիճուկով
💦 ընտրե՛ք խոնավացնող՝ մեր գելային կամ բազմաֆունկցիոնալը
🌱 ավելացրե՛ք ռիտուալ. մատչա դեմքի դիմակը՝ դանդաղ խնամքի համար, և բիո+ակտիվ մաշկի յոուղը՝ երկարատև խոնավության ու փայլի համար

մաշկի կարիքները փոխվում են շոգի, արևի և նույնիսկ օրվա ընթացքում

ամառային քո համալիր խնամքը գտի՛ր imnature.com կայքում

07/12/2026

•bba-ի օճառները՝ ամռան լավագույն ընտրությունը•

ի տարբերություն շատ սովորական օճառների, որոնք հիմնականում կենտրոնանում են միայն յուղը հեռացնելու վրա, մեր օճառները մաքրումը համադրում են օրգանիկ, մաշկը սնուցող յուղերի և կարագների հետ 🫧

մեր օճառը պատրաստված է շիի, կակաոյի և մանգոյի կարագներից՝ ժոժոբայի, նուշի և ձիթապտղի յուղերի հետ միասին. այս լիպիդներով հարուստ բաղադրիչներն օգնում են մաշկին պահպանել խոնավությունը, իսկ ֆրանսիական վարդագույն կավը մեղմորեն հեռացնում է աղտոտվածությունը, ավելորդ ճարպը և մաշկի մեռած բջիջները. արդյունքը՝ թեթև, կաթնային փրփուր, որը մաքրում է՝ առանց անհարմար չորության զգացողության 🧼

մենք ունենք նաև մանկական տարբերակը․ այն պարունակում է սերտիֆիկացված օրգանիկ կարագներ և յուղեր (շի, կակաո, մանգո, ժոժոբա, վաղենակ (calendula) և երիցուկ)՝ առանց հավելյալ բուրավետիչների կամ գունանյութերի ✅

մեկ օճառ՝ թե՛ ձեռքերի, թե՛ մարմնի համար

այն, ինչ քո մաշկին անհրաժեշտ է ողջ ամառ…

07/09/2026

rooted մազերի դիմակ | օգտագործում

•օգտագործե՛ք շաբաթը առնվազն երկու անգամ
✔️ կիրառում. քսե՛ք մազարմատներից մինչև ծայրերը, կամ կենտրոնացե՛ք միայն ծայրերի վրա, երբ մազերը չոր են, կոպիտ կամ լրացուցիչ փափկության կարիք ունեն
⏳ ժամանակ. թողե՛ք մազերի վրա առնվազն 30 րոպե
🌱 խորը խնամք. երբ ավելի շատ ժամանակ ունեք, թողե՛ք այն մի քանի ժամ՝ որպես ավելի խորը սնուցող ռիտուալ, այնուհետև լվացե՛ք շամպունով
👱‍♀️ կարող եք նաև փոքր քանակությամբ օգտագործել ձիգ պոչ կապելուց՝ սովորական style անող միջոցների փոխարեն, այն օգնում է հարթեցնել մազերը՝ միաժամանակ գործելով որպես սնուցող միջոց
🪮 լվանալուց հետո քսե՛ք anti-hair loss nourishing serum-ը խոնավ գլխամաշկին և մազարմատներին՝ ռիտուալն ամբողջացնելու համար

rooted դիմակ՝ մազերի համար
anti hair loss serum՝ գլխամաշկի համար

մի փոքր համբերություն, և արդյունքը՝ փայլուն մազեր ✨

գնեք որպես հավաքածու կամ առանձին

Photos from bba organic Armenia's post 07/07/2026

•rooted դիմակ. թասմանյան լավանդայի յուղ•

անշուշտ, մազերի դիմակը պետք է ավելին անի, քան պարզապես մեկ օրով մազերը փափկացնելը…
rooted-ը ստեղծվել է որպես շաբաթական վերականգնող ռիտուալ՝ գլխամաշկի, մազարմատների և մազերի երկարության համար

այսօր կենտրոնանանք ֆորմուլայի ամենաէլեգանտ բաղադրիչներից մեկի՝ թասմանյան լավանդայի յուղի վրա 🪻

մազերի խնամքում լավանդայի յուղը գնահատվում է ոչ միայն իր բույրի, այլև գլխամաշկը խնամելու ունակության համար
այն
• հանգստացնում է գրգռվածությունը
• նպաստում է ավելի մաքուր և հավասարակշռված գլխամաշկին
• ապահովում է հակաօքսիդանտային խնամք մազարմատներին
• լրացնում է այնպիսի բաղադրիչների աշխատանքը, ինչպիսիք են ռոզմարինը և գերչակի յուղը

թեև լավանդայի յուղը հրաշագործ միջոց չէ, հետազոտությունները ցույց են տալիս դրա դրական ազդեցությունը ֆոլիկուլների պաշտպանության և գլխամաշկի խնամքի վրա՝ հատկապես ճիշտ կազմված ֆորմուլայում ✔️
ահա թե ինչու rooted-ը սովորական դիմակ չէ. այն մազարմատների խնամք է, գլխամաշկի խնամք և շաբաթական բուսական միջոց քո մազերի համար

#մազերիխնամք #խնամք #մազեր

Photos from bba organic Armenia's post 07/04/2026

շնորհավոր հուլիսի 4-ը

ամեն ինչ սկսվեց 250 տարի առաջ, երբ մի փաստաթուղթ փոխեց պատմության ընթացքը և նոր գլուխ բացեց

այն, ինչ սկսվեց որպես վճռորոշ պահ, վերածվեց ԱՄՆ-ի ամենամեծ ամառային տոնակատարություններից մեկի 🇺🇸
հրավառությունները, ընտանեկան ընթրիքները, շքերթները, ավանդույթներն ու գունագեղ երկնքի տակ անցկացրած երկար երեկոները ձևավորել են այս պատմությունը…

մենք էլ մեր փոքրիկ ավանդույթն ունենք. ամեն հուլիսի 4-ին տոնում ենք 🇺🇸ԱՄՆ-ի ողջ տարածքում ԱՆՎՃԱՐ առաքմամբ, և այս տարին բացառություն չէ ✨

ունեք 3 օր՝ առաջարկից օգտվելու համար, այնպես որ, եթե սպասում էիք ձեր սիրելի միջոցները ձեռք բերելուն կամ նոր բան փորձելուն, հիմա ճիշտ ժամանակն է 📦

Photos from bba organic Armenia's post 07/01/2026

•նվեր-պայուսակ | առաջարկը գործում է մինչև հուլիսի 2-ը•

ՆՎԵՐ wellness tote պայուսակը՝ յուրաքանչյուր $50 և ավելի գնում կատարելիս 👜
փոքրիկ ամառային ուղեկից, որը նախատեսված է քո բոլոր զբաղմունքների համար 🙌

չգիտե՞ք, թե ինչ ընտրել. ահա մի քանի ամառային համադրություններ, որոնք ավտոմատ կերպով ձեզ հնարավորություն են տալիս ստանալու պայուսակը պատվերի հետ
✨ passion մարմնի յուղ
🪮 root & renewal մազերի հավաքածու
🍀 skin wellness combo՝ բիո+ակտիվ դեմք յուղ + կազնա գուա շա հավաքածու
👶 kids’ skin guardian մանկական խնամք
🧴 universal recovery duo մարմնի խնամք
💦 moisturizing մարմնի բալմ
🌟 bio+active դեմքի յուղ
💆‍♀️ կանզա գուա շա
👱‍♀️ rooted մազերի դիմակ
💇‍♀️ մազաթափության դեմ շիճուկ
💞 the dream trio
💝 the glow trio
💖 the great four
📔 be.come բարեկեցության ժուրնալ

ունե՛ք ընդամենը երկու օր
գնե՛ք մեր կայքից

Want your business to be the top-listed Beauty Salon in Los Angeles?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Los Angeles, CA
91040